https://arm.sputniknews.ru/20220202/stugvel-e-martakan-henaketerum-irakanacvvogh-inzhenerakan-ashkhatanqneri-yntacqy-38226524.html
Ստուգվել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը
Ստուգվել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը
Sputnik Արմենիա
Ստուգվել են նաև հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները։ 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T19:14+0400
2022-02-02T19:14+0400
2022-02-02T19:40+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան
բանակ
հրամանատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38226634_0:60:1024:636_1920x0_80_0_0_b8b49ed17f7a16be7116a301fb95043f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։Ստուգվել են դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։Բացի այդ, փետրվարի 1-ից 2-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կազմակերպման կարգը։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ որոշումների կայացման ունակությունները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38226634_49:0:976:695_1920x0_80_0_0_44199a753114dc1b52ae9ec25877c81c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, բանակ, հրամանատար
հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, բանակ, հրամանատար
Ստուգվել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը
19:14 02.02.2022 (Թարմացված է: 19:40 02.02.2022) Ստուգվել են նաև հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։
Ստուգվել են դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։
Բացի այդ, փետրվարի 1-ից 2-ը N զորամասում
անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կազմակերպման կարգը։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ որոշումների կայացման ունակությունները: