00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս բանաստեղծն Արցախի դաջվածք է արել և վստահ է, որ հայերը կկարողանան վերադարձնել Արարատը

© Sputnik / Zara MikaСергей Булычев в гостях радио Sputnik
Сергей Булычев в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Բաժանորդագրվել
Հայտնի բանաստեղծ, ՌԴ գրողների միության անդամ, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ Սերգեյ Բուլիչևը Արցախում պատերազմի ավարտից մեկ տարի անց կրկին այցելել է մեր երկիր։ Իր տպավորությունների և ստեղծագործական ուղու մասին նա պատմել Է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը խաղաղության և սեփական հոգու իմացության բանալին է։ Մեկ անգամ այս երկիր այցելելուց հետո ուզում ես կրկին ու կրկին վերադառնալ։ Դրանում համոզված է ռուս բանաստեղծ, Ռուսաստանի գրողների միության անդամ Սերգեյ Բուլիչևը։
Բուլիչևը Հայաստանում էր գտնվում մեր երկրի համար ամենաբարդ շրջանում։ Նա Հայաստան էր ժամանել 2020 թվականի հոկտեմբերի 2-ին և մի խումբ ռուսաստանցի հայերի հետ որպես կամավոր մեկնել Արցախ։
Բանաստեղծի հայրը ծագումով հայ, Չարդախլու (Խաչիսար) գյուղում ծնված Գուրգեն Մարտիրոսյանն էր։ Բանաստեղծը հորը կորցրել է 19 տարեկանում․ Մարտիրոսյանը թաղված է Տավուշի մարզի Զորական գյուղում։ Բուլիչևը գիտի, որ Չարդախլու գյուղը հայտնի է իր հերոսներով և հպարտանում է դրանով։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմեց, որ իր մայրը ռուս է, սակայն նաև մոր շնորհիվ է իրեն հաջողվել պահպանել իր հոր ժողովրդի մշակույթը։
«Շատ հաճախ են երախտիքի խոսքեր ասում մորս, որ նա թույլ չի տվել` իմ մեջ ապրող հայկական մշակույթը մեռնի»,-ասում է Բուլիչևը։
© Sputnik / Zara MikaՍերգեյ Բուլիչև
Сергей Булычев в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Բուլիչև
Բանաստեղծը նշեց, որ հոր հիշատակն ու տարբեր անձանց՝ Հայաստանի պատմությունը խեղաթյուրելու փորձերը դրդել են իրեն գրել պատմական հայրենիքի մասին։ Բացի այդ, նա մանկուց հետաքրքրվել է Հայաստանով և լավ գիտի, օրինակ, քոչարիի ու տոլմայի մասին։

Տունդարձ

Հայաստան գալը բանաստեղծի համար տուն վերադառնալու է նման։ Նա կարծում է, որ գոնե մեկ անգամ մեր երկիր այցելելու դեպքում մարդու հոգին սկսում կրկին կանչել նրան։ Հենց այդ զգացմունքներից էլ ծնվում են նոր բանաստեղծությունները։

«Հայաստանն աշխարհը ճանաչելու, սեփական հոգին ճանաչելու բանալին է։ Այդ պատճառով էլ ես աշխատում եմ հաճախ գալ։ Իմ արյունը հայկական է, ինչպես հայերն են ասում՝ արյունը ջուր չի դառնա»,-ասաց Բուլիչևը։

Բանաստեղծի խոսքով՝ Հայաստան են գալիս շատերը, իսկ վերադառնում են հատկապես նրանք, ովքեր զգում են հայկական հողի, Հայկական լեռնաշխարհի ողջ գեղեցկությունը, հեքիաթն ու ձգող-գրավող հանելուկը:
Այդ է պատճառը, որ նա Հայաստանը «սուրբ հող» է անվանում։ Բուլիչևը պատմեց, որ հաճախ է ելույթ ունենում բեմում, Հայաստանի մասին բանաստեղծություններ կարդում։ Պոետը նշեց, որ դրանք թափանցում են մարդկանց հոգիները, նրանց աչքերում ինքը կարդում և տեսնում է այն ճանապարհը, որը ստիպված է եղել անցնել հայ ժողովուրդը։
«Նրանց համար շատ հետաքրքիր է. մարդիկ մտովի գնում են այն աշխարհը, որը ես փորձում եմ մատուցել նրանց»,-ասաց նա։

Արցախը հայկական հող է

«Արցախ – Армянская земля»․ հենց այս նախադասությունն է դաջված Բուլիչևի կրծքին, իսկ կողքին «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերն է։
Այն, ինչ տեսել և ապրել է Արցախում՝ պատերազմի օրերին, մի շարք բանաստեղծությունների հիմք է դարձել։

«Ցավալի էր տեսնել, թե ինչ էր կատարվում Արցախի հողում, հայկական հողում։ Մարդիկ չէին հուսահատվում, բայց ցավալի էր գիտակցելը, թե ինչ է կատարվում»,-ասաց Բուլիչևը։

Ասում է`ամեն ինչ նստվածք է տալիս հատկապես այն դեպքում, երբ քո աչքով ես տեսնում, իսկ հետո դա արտացոլվում է բանաստեղծություններում։ Բուլիչևը կարծում է, որ բանաստեղծությունները հիշողություններ են, որոնք թողնում է բանաստեղծը։
Ինչ վերաբերում է կրծքի դաջվածքին՝ բանաստեղծը նշեց, որ վաղուց էր ուզում Հայաստանը հիշեցնող որևէ բան ունենալ։ Այդպես էլ ծնվել է դաջվածքի գաղափարը։
Բուլիչևը պարգևատրվել է Գարեգին Նժդեհի և գեներալ Բրուսիլովի մեդալով: Նա վստահ է, որ հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու, որն իր ջանքերով կարող է մի օր վերադարձնել ոչ միայն 2020 թվականին կորցրած տարածքները, այլ նաև բիբլիական Արարատ լեռը:
Լրահոս
0