https://arm.sputniknews.ru/20220202/mets-qajl-klini-hhi-hamar-shalenbergy-turqiaji-het-haraberutjunneri-kargavvorman-masin-38207963.html
Մեծ քայլ կլինի ՀՀ–ի համար. Շալենբերգը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Մեծ քայլ կլինի ՀՀ–ի համար. Շալենբերգը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Sputnik Արմենիա
Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։ 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T13:02+0400
2022-02-02T13:02+0400
2022-02-02T13:10+0400
հայաստան
թուրքիա
ավստրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34167030_0:176:3017:1873_1920x0_80_0_0_94a1e5aefefbd2bf79570d5c70ff395d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այսօր այս հայտարարությունն արեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով՝ պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
թուրքիա
ավստրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34167030_143:0:2874:2048_1920x0_80_0_0_be47aa25db9abcd170b5e248429bfa84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան թուրքիա շալենբերգ ավստրիա
հայաստան թուրքիա շալենբերգ ավստրիա
Մեծ քայլ կլինի ՀՀ–ի համար. Շալենբերգը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին
13:02 02.02.2022 (Թարմացված է: 13:10 02.02.2022) Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը մեծ քայլ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այսօր այս հայտարարությունն արեց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ պետք է աշխատել վստահության հաստատման և տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։
«Գիտակից քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դա մեծ քայլ կլինի Հայաստանի ժողովրդի և ողջ տարածաշրջանի համար»,- ասաց Շալենբերգը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։