00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանից Ստամբուլ մեկնեց FlyՕne–ի առաջին ինքնաթիռը. քանի հայ է մեկնում Թուրքիա և ինչու

© Sputnik / Aram NersesyanFlyOne Armenia ընկերության օդանավը Ստամբուլ թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան
FlyOne Armenia ընկերության օդանավը Ստամբուլ թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան ու արձանագրել` ինչ է կատարվում այնտեղ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև 2 տարվա դադարից հետո այսօր` փետրվարի 2–ին, վերսկսվեց երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթն իրականացնում է հայաստանյան FlyՕne Armenia ավիափոխադրողը:
Airbus A320 ինքնաթիռը, որտեղ կար 65 ուղևոր, ինչպես և պլանավորված էր` թռավ տեղական ժամանակով 18:00-ին: Մինչ այդ Sputnik Արմենիայի լրագրողը զրուցել է նրանցից մի քանիսի հետ։

Ովքեր են մեկնել Թուրքիա և ինչ նպատակով

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում թեմատիկ ցուցահանդես է բացվել. ներկայացված են հայտնի լուսանկարիչ` «Ստամբուլի աչք» Արա Գյուլերի աշխատանքները։
© Sputnik / Aram Nersesyan«Ստամբուլի աչք» Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում
«Ստամբուլի աչք» Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում (2 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
«Ստամբուլի աչք» Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում
Որոշ ուղևորներ կողմ չեն տեսախցիկներին, զայրացած նայում են իրենց նկարահանող լրագրողներին, չեն ուզում խոսել։ Մյուսները կարծում են, որ իրենց անձնական խնդիրն է, թե ուր են գնում և պարտավոր չեն որևէ մեկին հաշվետու լինել։
Պատրաստակամ ուղևորներից մեկը թուրքահայ Մկրտիչ Սերթիմշեքն է։ Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ աշխատում է հայկական եկեղեցիները վերականգնելու ուղղությամբ։

«Ես Թուրքիայի քաղաքացի եմ։ Տարին 4 անգամ գալիս եմ Հայաստան` մասնակցելու եկեղեցիներ վերականգնելու աշխատանքներին։ Այդ է պատճառը, որ ես այստեղ եմ»,- ասաց նա։

Սերթիմշեքը նշեց, որ սա իր 56-րդ այցն է պատմական հայրենիք 2001 թվականից ի վեր, երբ առաջին անգամ Հայաստան է եկել։
© Sputnik / Aram NersesyanFlyOne Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ չվերթի ուղևոր Մկրտիչ Սերթիմշեք
FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ չվերթի ուղևոր Մկրտիչ Սերթիմշեք - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ չվերթի ուղևոր Մկրտիչ Սերթիմշեք
Երբ Երևանի և Ստամբուլի միջև ուղիղ չվերթեր չկային, ստիպված էին թռչել Վրաստանի կամ Ուկրաինայի տարածքով։
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի բացումից գոհ է նաև Երևանից մի զույգ: Անդրանիկն ու նրա կինը մեր երկրում զարդերի փոքրիկ ձեռնարկություն են հիմնել, արտադրանքն իրացնում են Ստամբուլում։
© Sputnik / Aram NersesyanFlyOne Armenia ընկերության Երևան-Ստամբուլ թռիչքի ուղևորները գրանցվում են թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան
FlyOne Armenia ընկերության Երևան-Ստամբուլ թռիչքի ուղևորները գրանցվում են թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
FlyOne Armenia ընկերության Երևան-Ստամբուլ թռիչքի ուղևորները գրանցվում են թռիչքից առաջ (2 փետրվարի, 2022թ). Երևան
Անդրանիկի խոսքով` տարանցիկ ճանապարհով Թուրքիա մեկնելը գրեթե 3 անգամ ավելի թանկ է նստում իրենց վրա։ Այժմ նա հարմար գնով կարողացել է ձեռք բերել տոմս դեպի Ստամբուլ և հակառակ ուղղությամբ։
Հայաստանի քաղաքացի Սեդա Նահասյանը Թուրքիայում` թուրքական ընտանիքում, արդեն 12 տարի աշխատում է որպես դայակ։ Կինը սովորել է լեզուն և տարվա մեծ մասը Ստամբուլում է անցկացնում։
© Sputnik / Aram NersesyanFlyOne Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ չվերթի ուղևոր Սեդա Նահասյան
FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ չվերթի ուղևոր Սեդա Նահասյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ չվերթի ուղևոր Սեդա Նահասյան
Այժմ կարող է ցանկության դեպքում ավելի հեշտությամբ վերադառնալ Հայաստան՝ տեսնելու հայրենիքում իրեն սպասող երեխաներին ու թոռներին։

Ղեկավարությունը գոհ է

Երևան-Ստամբուլ չվերթերը սկզբնական փուլում կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ, այնուհետև՝ նաև չորեքշաբթի օրերին։
FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թռիչքի հետ կապված ակտիվության ներկայիս մակարդակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին:

«Մենք կարևորում ենք այդ ուղղությամբ ավիահաղորդակցության վերականգնումը։ Դա լավ հնարավորություն ենք համարում Ստամբուլի հայ համայնքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման համար»,- ասաց նա։

Անանյանի խոսքով՝ Ստամբուլ են մեկնում 65, իսկ Հայաստան կվերադառնան ավելի քան 30 ուղևոր։ Ավիաընկերության օդանավերը Airbus A320–ներն են, որոնց ընդհանուր ծանրաբեռնվածությունը 180 տեղ է։ Մոտ ժամանակներս ավիապարկը կհամալրվի Airbus A321 ինքնաթիռներով։
© Sputnik / Aram NersesyanFlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյան
FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյան
FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահը նշեց, որ ավիապարկը բավական նոր է, օդանավերը մոտ 5-7 տարեկան են։
Անանյանը նաև շեշտեց, որ ավիաընկերությունը նախատեսում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Առաջիկայում նախատեսում են թռիչքներ իրականացնել դեպի Իրան, Վրաստան, եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է դեպի ՌԴ չեղյալ հայտարարված չվերթերին, Անանյանը հույս ունի, որ հարցը մոտ ժամանակներում կլուծվի:
Նշենք, որ Երևան-Ստամբուլ չվերթի տևողությունը 2 ժամ 5 րոպե է:
Լրահոս
0