https://arm.sputniknews.ru/20220202/datavor-boris-bakhshijani-liazvorutjunnery-kasecvel-en-38215018.html
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են
Sputnik Արմենիա
Բախշիյանը չի կարող որպես դատավոր հանդես գալ` մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T15:34+0400
2022-02-02T15:34+0400
2022-02-02T16:42+0400
դատավոր
սյունիք
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38217512_0:0:1280:720_1920x0_80_0_0_4b1de0106e21fc4c1ace497913630c68.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկանում ենք բարձրագույն դատական խորհրդի որոշումներից։«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ։Հիշեցնենք, որ երեկ էլ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։ Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները դիմել են ՀՀ ՄԻՊ–ինԲորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։ Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38217512_150:0:1110:720_1920x0_80_0_0_a81bb2b7d01a980b7b1ba2b212860c1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, սյունիք, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր, սյունիք, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են
15:34 02.02.2022 (Թարմացված է: 16:42 02.02.2022) Բախշիյանը չի կարող որպես դատավոր հանդես գալ` մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Տեղեկանում ենք
բարձրագույն դատական խորհրդի որոշումներից։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,–նշված է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ էլ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։