https://arm.sputniknews.ru/20220202/charashahumner-merdzavan-hamajnqum-pattsharvel-e-shurj-8-mln-drami-vnas-38201880.html
Չարաշահումներ Մերձավան համայնքում․ պատճառվել է շուրջ 8 մլն դրամի վնաս
Չարաշահումներ Մերձավան համայնքում․ պատճառվել է շուրջ 8 մլն դրամի վնաս
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T10:38+0400
2022-02-02T10:38+0400
2022-02-02T12:37+0400
հհ քննչական կոմիտե
չարաշահում
գյուղ
մեղադրանք
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37432895_0:0:1100:619_1920x0_80_0_0_ea96c8a404f33556cf96670ea4796a62.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը համայնքին պատճառել է շուրջ 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, հայտնում են քննչական կոմիտեից։Նշվում է, որ 2007-2008 թվականներին համայնքապետը, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է կեղծ քաղվածքներ, որոնց հիման վրա այդ անձինք համայնքում հողամասեր են ստացել։ Կարողացել են նաև ՀՀ կադաստրի կոմիտեից նշված հողամասերի նկատմամբ գրանցել իրենց իրավունքներն ու ստացել են համապատասխան սեփականության վկայականներ:Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցներն ազատման դիմումներ են գրել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0c/37432895_138:0:963:619_1920x0_80_0_0_d072ef1b50bd86d536f70bf989925fa0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չարաշահումներ մերձավան համայնք դրամ վնաս
չարաշահումներ մերձավան համայնք դրամ վնաս
Չարաշահումներ Մերձավան համայնքում․ պատճառվել է շուրջ 8 մլն դրամի վնաս
10:38 02.02.2022 (Թարմացված է: 12:37 02.02.2022) ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը համայնքին պատճառել է շուրջ 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս,
հայտնում են քննչական կոմիտեից։
Նշվում է, որ 2007-2008 թվականներին համայնքապետը, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է կեղծ քաղվածքներ, որոնց հիման վրա այդ անձինք համայնքում հողամասեր են ստացել։ Կարողացել են նաև ՀՀ կադաստրի կոմիտեից նշված հողամասերի նկատմամբ գրանցել իրենց իրավունքներն ու ստացել են համապատասխան սեփականության վկայականներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք):
Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: