00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը սահմանափակում է նույնիսկ Կարմիր խաչի մուտքը Արցախ. Միրզոյանը` Շալենբերգին

© Photo : YouTube / Screenshot / Ministry of Foreign Affairs of ArmeniaԱրարատ Միրզոյանի և Ալեքսանդր Շալենբերգի համատեղ ասուլիսը
Արարատ Միրզոյանի և Ալեքսանդր Շալենբերգի համատեղ ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Բաժանորդագրվել
Չնայած տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի պատրաստակամությանը՝ Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին, ագրեսիվ գործողություններ իրականացնել սահմանին և միջազգային կազմակերպություններին թույլ չտալ մտնել հակամարտության գոտի։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

«Սա միակ կառույցն է, որը վերջին տարիներին մուտք է ունեցել և ներկայացված է եղել Արցախում։ Հիմա Ադրբեջանը նույնիսկ դա է սահմանափակում»,– ընդգծեց Միրզոյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ Ավստրիայի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, պատասխանելով Բաքվի կողմից միջազգային կառույցների աշխատանքը խոչընդոտելու մասին հարցին, ասաց, որ միջազգային հանրությունը շահագրգիռ է խաղաղ կարգավորման հարցում, բայց չի կարող դա անել առանց երկու կողմերի համաձայնության։
«Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, ադրբեջանցիներն ու հայերը, որպեսզի նրանք կամք դրսևորեն այդ ուղով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է,– ասաց նա, – Ավստրիայի, ԵՄ–ի ու ԵԱՀԿ–ի անունից եմ ուզում ասել` մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»։
Ավստրիացի պաշտոնյան նաև հայտարարեց, որ տեսնում է կողմերի` «ճիշտ քայլերի դիմելու» պատրաստակամությունը, ապա հավելեց, որ երկու երկրների առաջնորդներին դրա համար «քաջություն է պետք» դրսևորել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես ընդգծեց,, որ որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին գալ համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։

«Հայաստանը պատրաստ է և ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն կառուցել և լուծել բոլոր «կնճռոտ» հարցերը։ Մենք ցավով պետք է արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Հակահայ հռետորաբանությունն ու սահմանին ագրեսիվ քայլերը, ինչպես նաև ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,– ասաց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, սակայն Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մարդկությանը նոր մահեր պետք չեն։
ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների առումով:
Հիշեցնենք, որ Ավստրիայի ԱԳ նախարարը փետրվարի 2-ին Հայաստան է ժամանել աշխատանքային այցով ու մնալու է մինչև փետրվարի 3-ը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն այսօր` փետրվարի 2-ին, առանձնազրույց են ունեցել։
Այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։
Լրահոս
0