https://arm.sputniknews.ru/20220201/turqiaji-ev-adrbejani-pashtpanutjan-nakhararnery-handipel-en-ankarajum-38180225.html
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում
Sputnik Արմենիա
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցեր: 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T16:25+0400
2022-02-01T16:25+0400
2022-02-01T16:32+0400
թուրքիա
ադրբեջան
նախարար
անկարա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33958516_0:32:1201:707_1920x0_80_0_0_d2fb4465fa684a0222f1bd23d6816166.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում է Haber Global-ը:Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցեր:Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
թուրքիա
ադրբեջան
անկարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33958516_8:0:1073:799_1920x0_80_0_0_058609a8ad7be14ce4a442709e470ba7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, ադրբեջան, նախարար, անկարա
թուրքիա, ադրբեջան, նախարար, անկարա
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են Անկարայում
16:25 01.02.2022 (Թարմացված է: 16:32 01.02.2022) Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, հաղորդում է Haber Global-ը:
Ինչպես հաղորդվում է, հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցեր:
Աքարը Հասանովին է ներկայացրել Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար կայացած առաջին հանդիպման ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։