https://arm.sputniknews.ru/20220201/svochium-adrbejani-haghtanaki-or-chen-nshi-qaghaqapetarany-nervoghutjun-e-khndrel-38176887.html
Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ քաղաքապետարանը ներողություն է խնդրել
Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ քաղաքապետարանը ներողություն է խնդրել
Sputnik Արմենիա
Պառակտում առաջացնող ֆեյք գրառումները հեռացված են Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված հրամանագրից։ 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T15:33+0400
2022-02-01T15:33+0400
2022-02-01T15:48+0400
սոչի
ադրբեջան
քաղաքապետարան
արցախյան պատերազմ
տոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38176036_0:0:3358:1890_1920x0_80_0_0_bac1ff958afbe8793421509411118128.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշումը՝ Ադրբեջանի «2020թ.-ի հայրենական պատերազմում հաղթանակի օրը» տոնելու մասին, կեղծ է և արդեն հեռացվել է: Այդ մասին հայտնում է հանգստավայր-քաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ տեղեկություններ էին տարածել, որ Սոչիի 2022թ․-ի տոնական միջոցառումների ծրագրում ներառվել է Ադրբեջանի հաղթանակի օրը «2020թ․-ի հայրենական պատերազմում»։ Խոսքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին է, որի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ են անցել մի շարք տարածքներ, տարածաշրջան են մտել ՌԴ խաղաղապահ ուժերը: Տեղեկատվությունն ուղեկցվում էր համապատասխան «սքրինշոթներով»։Տվյալ գրառումը, ինչպես հայտնում են Սոչիի քաղաքապետարանից, ճանաչվել է կեղծ և ուղղված է եղել թշնամանք բորբոքելուն։ Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ իրենց մասնագետները հունվարի 5-ին, Մոսկվայի ժամանակով 00։17-ին նկատել են չարտոնագրված մուտքգործում քաղաքապետարանի կայք և անհապաղ կանխել են այն։«2022թ․-ի փետրվարի 1-ին ինֆորմատիզացիայի և կապի վարչության մասնագետների կողմից ստացվել է եզրակացություն, որ հաքերային հարձակման արդյունքում չարագործները մուտք են գործել նորմատիվ իրավական ակտերի բաժին: «2022 թվականի տոնական օրերի, հիշատակի և հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշման մեջ չարագործները կատարել են ոչ հավաստի գրառումներ, որոնք դիտավորյալ ուղղված են ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը: Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոփոխության մի շարք այլ փաստեր»,-հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին Սոչիի քաղաքապետարանի կայքից բոլոր ոչ հավաստի տեղեկությունները ջնջվել են։
սոչի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/01/38176036_411:0:3142:2048_1920x0_80_0_0_596fc2f58208fb8324e81fa7424cbb93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոչի ադրբեջանի հաղթանակ օր
սոչի ադրբեջանի հաղթանակ օր
Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ քաղաքապետարանը ներողություն է խնդրել
15:33 01.02.2022 (Թարմացված է: 15:48 01.02.2022) Պառակտում առաջացնող ֆեյք գրառումները հեռացված են Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված հրամանագրից։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշումը՝ Ադրբեջանի «2020թ.-ի հայրենական պատերազմում հաղթանակի օրը» տոնելու մասին, կեղծ է և արդեն հեռացվել է: Այդ մասին հայտնում է հանգստավայր-քաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ տեղեկություններ էին տարածել, որ Սոչիի 2022թ․-ի տոնական միջոցառումների ծրագրում ներառվել է Ադրբեջանի հաղթանակի օրը «2020թ․-ի հայրենական պատերազմում»։ Խոսքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին է, որի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ են անցել մի շարք տարածքներ, տարածաշրջան են մտել ՌԴ խաղաղապահ ուժերը: Տեղեկատվությունն ուղեկցվում էր համապատասխան «սքրինշոթներով»։
Տվյալ գրառումը, ինչպես հայտնում են Սոչիի քաղաքապետարանից, ճանաչվել է կեղծ և ուղղված է եղել թշնամանք բորբոքելուն։ Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ իրենց մասնագետները հունվարի 5-ին, Մոսկվայի ժամանակով 00։17-ին նկատել են չարտոնագրված մուտքգործում քաղաքապետարանի կայք և անհապաղ կանխել են այն։
«2022թ․-ի փետրվարի 1-ին ինֆորմատիզացիայի և կապի վարչության մասնագետների կողմից ստացվել է եզրակացություն, որ հաքերային հարձակման արդյունքում չարագործները մուտք են գործել նորմատիվ իրավական ակտերի բաժին: «2022 թվականի տոնական օրերի, հիշատակի և հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշման մեջ չարագործները կատարել են ոչ հավաստի գրառումներ, որոնք դիտավորյալ ուղղված են ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը: Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոփոխության մի շարք այլ փաստեր»,-հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Սոչիի վարչակազմը պաշտոնապես ներողություն է խնդրում և հայտնում է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները՝ համացանցում իր տեղեկատվական ռեսուրսները նման միջադեպերից լրացուցիչ պաշտպանելու համար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին Սոչիի քաղաքապետարանի կայքից բոլոր ոչ հավաստի տեղեկությունները ջնջվել են։