00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները դիմել են ՀՀ ՄԻՊ–ին

© Sputnik / Asatur YesayantsՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանների բողոքի հիման վրա Թաթոյանը գրություն կհասցեագրի համապատասխան քրեական հետապնդման մարմնին:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
ՄԻՊ–ի խոսքով` պաշտպանները նշել են, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը:
Թաթոյանն ընդգծել է, որ փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կհասցեագրվի համապատասխան քրեական հետապնդման մարմնին:
«Ըստ փաստաբանների՝ հարցը վերաբերում է Բախշիյանի վարույթում գտնվող գործով դատավորի` իր իրավասության սահմաններում որոշում կայացնելուն: Փաստաբանները նշել են նաև, որ քրեական հետապնդման մարմնի արարքները ոտնձգություն են դատավորի անկախության նկատմամբ»,– ընդգծել է Թաթոյանը:
ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվել է նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել Բորիս Բախշիյանի գործի հետ կապված:
Արձանագրվել է, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները:

Ուսումնասիրելով իրեն հասցեագրած Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հանգամանքները, ՀՀ դատավորների միության, ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ դատավորին ազատությունից զրկելու հարցը քննարկելիս քրեական վարույթի այս փուլում կարևոր է պարզել, թե դատավորը կոնկրետ իրավիճակում կարող էր արդյոք սեփական հայեցողությամբ գնահատել գործի հանգամանքները և կայացնել անձին կալանավորելու որոշում այնպիսի գործով, որում հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին:

Փաստաբանները պաշտպանին նաև տեղեկացրել են, որ դատախազը չի բողոքարկել կալանք կիրառելու մասին դատարանի այն որոշումը, որի համար նա հետապնդվում է:
Մարդու իրավունքների պաշտպանի համար սույն գործով պարզելու ենթակա կարևոր հանգամանք է նաև փաստաբանների պնդումն առ այն, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու նրա որոշման հետ: Այս մասին ակնարկ կա նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունում:
Հայտնել էինք, որ ԲԴԽ–ն թույլ է տվել քրեական հետապնդում սկսել և կալանավորել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի քրգործը քննող Բորիս Բախշիյանին։ Այժմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։
Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով` դատավոր Բախշիյանն, ըստ առաջադրված մեղադրանքի, ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին:
Լրահոս
0