00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում. Պուտին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայի ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցը:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հունգարական բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ խնդրել է պատկերացնել, թե ինչպես է Ուկրաինան գործողություն սկսում Ղրիմում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Բուն Ուկրաինայի դոկտրինալ փաստաթղթերում գրված է, որ իրենք պատրաստվում են վերադարձնել Ղրիմը, այդ թվում ՝ ռազմական ճանապարհով ։ Ոչ թե այն, ինչ նրանք ասում են հանրությանը, այլ փաստաթղթերում է գրված։ Պատկերացնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է, զենքով լցված, կանգնած են ժամանակակից հարվածային համակարգերը այնպես, ինչպես Լեհաստանում և Ռումինիայում։ Ո՞վ է խանգարելու։ Եվ գործողություններ է սկսում Ղրիմում, հիմա նույնիսկ չեմ խոսում Դոնբասի մասին»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ղրիմը ռուսական ինքնիշխան տարածք է, և այդ հարցը փակված է։

«Մեզ համար այդ հարցը փակված է։ Պատկերացնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի երկիր է և սկսում է այդ ռազմական գործողությունները ։ Ի՞նչ է, մենք պիտի պատերազմենք ՆԱՏՕ-ի դաշինքի հե՞տ։ Ինչ-որ մեկը այդ մասին ինչ-որ բան մտածե՞լ է։ Կարծես թե` ոչ», - հավելել է ՌԴ նախագահը։

Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են լարվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կրեմլին մեղադրում են Ուկրաինայի ուղղությամբ «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այդ ֆոնին ուժեղացնում են ներկայությունը Արևելյան Եվրոպայում և սպառնում են խստացնել հակառուսական պատժամիջոցները:
Մոսկվան հիշեցնում է, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը. ուկրաինական իշխանությունները շփման գծի մոտ են կենտրոնացրել բանակի անձնակազմի կեսը և արգելված զենքից գնդակոծում են աշխարհազորայիններին:
Կրեմլն ու ՌԴ ԱԳՆ –ն բազմաթիվ անգամ ասել են, որ «ագրեսիայի մասին» հայտարարությունների նպատակը ռուսական սահմանների մոտ օտարերկրյա խմբավորման ավելացումն է:
Բլինկենը Լավրովին ասել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել երկխոսությունը
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը:
Լրահոս
0