https://arm.sputniknews.ru/20220201/kin-zintsarajvoghnern-unen-arajkhaghacman-khvochyndvotner-mip-y-nvor-arajarkner-kugharki-azh-ev-pn-38161936.html
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ․ ՄԻՊ-ը նոր առաջարկներ կուղարկի ԱԺ և ՊՆ
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ․ ՄԻՊ-ը նոր առաջարկներ կուղարկի ԱԺ և ՊՆ
Sputnik Արմենիա
Օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Բացի այդ, հղի կին... 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T10:54+0400
2022-02-01T10:54+0400
2022-02-01T10:58+0400
հհ միպ
կին
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/2184/81/21848128_0:31:1600:931_1920x0_80_0_0_9bcadee793ea67b3a223517b8dd1cf30.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար:Նման հայտարարություն Facebook-ի իր էջում արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։Նշվում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք (gender-neutral) է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև:«Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների»,-նշել է Թաթոյանը։Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից և բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս:Շեշտվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Բացի այդ, հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ:Հաշվի առնելով խնդիրները, ներկայացված առաջարկները կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2184/81/21848128_37:0:1461:1068_1920x0_80_0_0_085d9db829127c943c491e0b210de8d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, կին, զինծառայող
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ․ ՄԻՊ-ը նոր առաջարկներ կուղարկի ԱԺ և ՊՆ
10:54 01.02.2022 (Թարմացված է: 10:58 01.02.2022) Օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Բացի այդ, հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար:Նման հայտարարություն
Facebook-ի իր էջում արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նշվում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք (gender-neutral) է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև:
«Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների»,-նշել է Թաթոյանը։
Մասնավորապես, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում:
Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից և բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս:
Շեշտվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Բացի այդ, հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ:
Հաշվի առնելով խնդիրները, ներկայացված առաջարկները կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: