https://arm.sputniknews.ru/20220201/kharnashpvot-e-teghi-unecel-kremly-chi-pataskhanel-anvtangutjan-veraberjal-amn-i-arajarkin-38174388.html
«Խառնաշփոթ է տեղի ունեցել». Կրեմլը չի պատասխանել անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
«Խառնաշփոթ է տեղի ունեցել». Կրեմլը չի պատասխանել անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
Sputnik Արմենիա
Կրեմլում առայժմ չգիտեն, թե ՌԴ-ն երբ կպատասխանի ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների հարցով. դա կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T14:17+0400
2022-02-01T14:17+0400
2022-02-01T14:25+0400
ամն
ռուսաստան
կրեմլ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2849:1603_1920x0_80_0_0_273d6701a63cba0e3238ce1167c705fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Կրեմլում, ինչպես և ՌԴ արտգործնախարարությունում, հերքել են տեղեկությունը, թե Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելի վաղ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հայտարարել էր, թե Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել իր արձագանքը ամերիկյան կողմից անվտանգության հարցով առաջարկություններին։ ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ՌԴ–ն չի պատրաստվում հետ քաշվել. դեսպանատունՊեսկովի խոսքով, Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ կիսվել է պատկերացումներով, բայց այլ թեմայի շուրջ։«Ոչ, այնտեղ խառնաշփոթ է առաջացել։ Դրանք այլ պատկերացումներ էին մի քիչ այլ խնդիրների վերաբերյալ։ Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայով այս օրերին չի եղել։ Այդ պատասխանը դեռ պատրաստվում է, իսկ սա պարզապես խառնաշփոթ է առաջացել»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։Պեսկովը հնարավոր է համարել, որ Պուտինն այսօր կարող է խոսել անվտանգության երաշխիքների՝ ռուսաստանյան առաջարկներին տրված ամերիկյան պատասխանի վերաբերյալ Հունգարիայի վարչապետի հետ բանակցությունների ավարտից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ։Հունվարի 26-ին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Մոսկվային են փոխանցել իրենց գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ուսումնասիրում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանները։ Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետՀիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ամն
կրեմլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/14/36696607_0:0:2731:2048_1920x0_80_0_0_683f6dcac42e19d304467320e244d4ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, կրեմլ, դմիտրի պեսկով
ամն, ռուսաստան, կրեմլ, դմիտրի պեսկով
«Խառնաշփոթ է տեղի ունեցել». Կրեմլը չի պատասխանել անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:17 01.02.2022 (Թարմացված է: 14:25 01.02.2022) Կրեմլում առայժմ չգիտեն, թե ՌԴ-ն երբ կպատասխանի ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների հարցով. դա կորոշի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Կրեմլում, ինչպես և ՌԴ արտգործնախարարությունում, հերքել են տեղեկությունը, թե Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հայտարարել էր, թե Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել իր արձագանքը ամերիկյան կողմից անվտանգության հարցով առաջարկություններին։
Պեսկովի խոսքով, Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ կիսվել է պատկերացումներով, բայց այլ թեմայի շուրջ։
«Ոչ, այնտեղ խառնաշփոթ է առաջացել։ Դրանք այլ պատկերացումներ էին մի քիչ այլ խնդիրների վերաբերյալ։ Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայով այս օրերին չի եղել։ Այդ պատասխանը դեռ պատրաստվում է, իսկ սա պարզապես խառնաշփոթ է առաջացել»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հնարավոր է համարել, որ Պուտինն այսօր կարող է խոսել անվտանգության երաշխիքների՝ ռուսաստանյան առաջարկներին տրված ամերիկյան պատասխանի վերաբերյալ Հունգարիայի վարչապետի հետ բանակցությունների ավարտից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունվարի 26-ին ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Մոսկվային են փոխանցել իրենց գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ուսումնասիրում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պատասխանները։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։