00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:56
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կան վատ, շատ վատ նախկիններ, և կան լավ, շատ լավ նախկիններ, որոնց կարելի է նախագահ կարգել

© Sputnik / Aram Nersesyan Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Փետրվարն այսուհետ իրավունք կունենանք «նախագահների գնալու ամիս» անվանելու, քանզի այսօր արդեն կարելի է ասել՝ փետրվարի սկիզբը Հայաստանի ոչ միայն առաջին, այլև վերջին նախագահի հրաժարականի ժամանակաշրջանն է։
Ու քանի որ այդ նույն ամսին մի քանի անգամ էլ նախագահ ենք ընտրել, կարող ենք պնդել, որ 30 տարվա ընթացքում հայաստանյան փետրվարը հիրավի նախագահական ամիս է դարձել։ Ավելին, չի բացառվում, որ հենց այսօր սկսված փետրվար ամսվա վերջին նոր նախագահ կունենանք։
Բայց համաձայնե՛ք, այս տարվա, այսպես ասած, նախագահափոխությունը յուրահատուկ է լինելու։ Գաղտնիք չէ, որ այս իշխանությունները բոլոր առիթներով կամ նույնիսկ առանց որևէ առիթի շոշափում են նախկինների անունը։ Հիմա եթե ընդունենք, որ նոր նախագահ է դառնալու հենց այն մարդը, որի թեկնածությունն արդեն առաջադրել է իշխող ուժը, ստացվում է զարմանալի մի բան՝ նախագահի պաշտոնից հեռանում է նախկինների մարդը, գալիս է պարզապես նախկինը։ Բա ախր ասում էիք՝ նախկիններն են միշտ ու ամեն ինչի համար մեղավոր։ Հիմա պարզվում է, որ իշխանավորների պատկերացմամբ` կան վատ, շատ վատ նախկիններ և կան լավ, նույնիսկ շատ լավ նախկիններ, որոնց կարելի է ամենաբարձր պաշտոնը վստահել և ամենաբարձր աշխատավարձն առաջարկել։
​Իրականում մեզ, ըստ երևույթին, բոլորովին այլ փոփոխություն է սպասում՝ Բաղրամյան 26-ում կնստի մի նախագահ, որը կունենա ոչ միայն չափազանց նեղ սահմանադրական լիազորություններ, այլև բացարձակապես բոլոր հարցերում համամիտ կլինի իշխող ուժի կարծիքի հետ, դույզն-իսկ չի շեղվի նրա գլխավոր ուղեգծից։ Սա իմ ենթադրությունը չէ, ուղղակի նման հետևություն կարելի է անել ամենաբարձր մակարդակում հնչեցրած գաղափարից, որ նոր նախագահը, մեջբերեմ՝ պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ»։
«Վա՞յ, մենք նախագա՞հ էլ ունենք». գուցե հայաստանցիներն էլ գերմանացիների նման այսպես զարմանան շուտով
Երբ կարդում ես այս ձևակերպումը, առավել քան ծիծաղելի է թվում որոշ մեկնաբանների դեռ մի քանի օր առաջ բարձրաձայնած կանխատեսումը, թե նախագահ կարող է դառնալ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը։ Հիշեցնե՞մ, թե ինչ էր ասում այդ գործիչը պատերազմից հետո. «Իրենք պետք է գիտակցեն, որ էս աղետը, որ իրենք բերել են հայ ազգի վրա, դրանից ելք կա։ Էդ ելքը հիմա վարչապետի փոփոխությունն ա, անցումային կառավարություն ձևավորելն է մասնագետներից և երկիրը էս վիճակից արագ հանելը։ Որից հետո տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ Մեջբերման ավարտը։

Հիմա ասեք խնդրեմ՝ այդ ո՞ր մի քաղաքական ուժը խորհրդարանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ կքվեարկեր մի մարդու օգտին, որը բացեիբաց համոզմունք է հայտնել, որ այդ ուժը հայ ազգի գլխին աղետ է բերել։ Ի դեպ, երևի հիշում եք, որ ճիշտ նույն միտքը պատերազմից հետո հնչեցրել էր նաև Արմեն Սարգսյանը, որը, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, միանշանակ ասել էր. «Կառավարությունը, որը հանգեցրել է այս ամենին, պետք է գնա»։ Հետաքրքիր է, կանխատեսո՞ւմ էր արդյոք այն ժամանակ նախագահը, որ ի վերջո պետք է գնա ոչ թե կառավարությունը, այլ այն մարդը, որը կարծիք էր հայտնում, թե կառավարությունը պետք է գնա։ Չե՞ք կարծում արդյոք, որ սա շատ լավ դաս է ապագա նախագահի համար։

Իմիջիայլոց, սա, կարելի է ասել` համաշխարհային պրոբլեմ է։ Բազմաթիվ մասնագետներ քննարկում են այս հարցը՝ եթե պառլամենտական հանրապետությունում նախագահը անմիջականորեն չի ընտրվում ժողովրդի կողմից, այսինքն՝ չունի առաջնային մանդատ, այդ դեպքում, կներե՛ք, ո՞րն է նախագահական ինստիտուտ ունենալու իմաստն ընդհանրապես։ Եվ ինչ նշանակություն ունի, թե ով է նախագահը։ Միգուցե զարմանալի թվա, բայց այս առիթով ուզում եմ Գերմանիայի հետ կապված էսպիսի մի դրվագ պատմել։ «Դոյչե վելլե» ռադիոկայանի մեկնաբանի վկայությամբ` ուղիղ 5 տարի առաջ, երբ Գերմանիայի այն ժամանակվա նախագահ Իոահիմ Գաուկը մեկ ժամկետ պաշտոնավարելուց հետո հայտարարեց, թե մտադիր չէ վերընտրվել, գերմանացիներից շատերն անկեղծորեն զարմացել էին. «Վայ, մենք նախագա՞հ էլ ունենք, բա կարծում էինք, թե Գերմանիայի նախագահը Անգելա Մերկելն է»։
Համաձայնե՛ք, գոնե այս տեսակետից սկսում ենք նմանվել Գերմանիային։ Ճիշտ է, վատ չէր լինի, որ ուրիշ տեսակետներից էլ նմանվեինք։
Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին
Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Դեռ քննարկումներ են ընթանում. ընդդիմությունը կառաջադրի՞ ՀՀ նախագահի իր թեկնածուին
Լրահոս
0