Ջրային վագրն արդեն եկել է. Նոր տարին ըստ լուսնային օրացույցի
Ջրային վագրն արդեն եկել է. Նոր տարին ըստ լուսնային օրացույցի
Sputnik Արմենիա
Չինաստանում Նոր տարին ամենագլխավոր և ամենասիրելի տոներից մեկն է, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մի սեղանի շուրջ, նույնիսկ եթե դրա համար ստիպված... 01.02.2022, Sputnik Արմենիա
Չինաստանում Նոր տարին ամենագլխավոր և ամենասիրելի տոներից մեկն է, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մի սեղանի շուրջ, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր:Նոր տարվա առաջին օրը չինացիները սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Ըստ առասպելի՝ հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով ընտանիքի կողմն ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։ Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթըՉինաստանում գարնան տոնը (Չունցզե) ավանդաբար նշում են առնվազն երկու շաբաթ: Չունցզեի տոնակատարության ավանդույթներն ավելի քան չորս հազար տարվա պատմություն ունեն։Այս տարի տոնը սկսվել է հունվարի 31 - ին ու կավարտվի փետրվարի 15 - ին՝ լապտերների տոնով։Հատկանշական է, որ փետրվարի 1-ին Չինաստանում ոչ թե 2022 թվականն են նշում, այլ 4720-ը։
Պաշտպանիչ դիմակով տղամարդն անցնում է Սիեթլի կենտրոնում գտնվող Nordstrom խանութի մոտով, որի ներսում փակցված ցուցանակ կա․ «Շնորհավոր լուսնային Նոր տարի»։
Շանդուն նահանգում ապրող ընտանիքը բազմազան ուտեստներ է պատրաստել լուսնային Նոր տարվա համար: Երկրում պատվաստվողների թվի աճը հույս է արթնացրել, որ Վագրի տարին կարող է կյանքը վերադարձնել բնականոն հուն:
Լուսնային Նոր տարվա կապակցությամբ պարտադիր այցելություններ Հյուսիսային Կորեայի Փհենյան քաղաքի Մանսու բլրի վրա գտնվողհյուսիսկորեական նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենի (ձախից) և Կիմ Չեն Իրի արձանների մոտ։
Հյուսիսային Կորեայի փախստականները և նրանց ընտանիքի անդամները խոնարհվում են իրենց նախնիների շիրիմների առջև Հս. Կորեայի սահմանից ոչ հեռու՝ Փաջուում։
Չինաստանում Նոր տարին ամենագլխավոր և ամենասիրելի տոներից մեկն է, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մի սեղանի շուրջ, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր:
Նոր տարվա առաջին օրը չինացիները սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Ըստ առասպելի՝ հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին և հենց դրանով ընտանիքի կողմն ուղղեր խաղաղության և երջանկության ոգիների ուշադրությունը։
Չինաստանում գարնան տոնը (Չունցզե) ավանդաբար նշում են առնվազն երկու շաբաթ: Չունցզեի տոնակատարության ավանդույթներն ավելի քան չորս հազար տարվա պատմություն ունեն։
Այս տարի տոնը սկսվել է հունվարի 31 - ին ու կավարտվի փետրվարի 15 - ին՝ լապտերների տոնով։
Հատկանշական է, որ փետրվարի 1-ին Չինաստանում ոչ թե 2022 թվականն են նշում, այլ 4720-ը։