00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Վլադիմիր Ավատկով
Հարավային Կովկասում վերսկսվել է պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև. Վլադիմիր Ավատկով
18:20
3 ր
Աբովյան time
On air
18:25
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիան ուզում է արժանանալ Հայաստանի ներմանը և Ադրբեջանին խնդրում է օգնել այդ հարցում

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցԲուդապեշտ
Բուդապեշտ - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Բուդապեշտ
Բաժանորդագրվել
Բուդապեշտը Երևանին ոչ երկիմաստ ակնարկներ է ուղարկում՝ քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելու մեղքը քավելու համար: Արդյո՞ք կապ ունի Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջիկա այցը Բաքու: Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Երկու օր անց Բաքու կայցելի Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսված են նրա բանակցություններն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Բացառված չէ, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև միջոցները, որոնք պաշտոնական Բուդապեշտին թույլ կտան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորության հույս ունենալ։
Հիշեցնեմ, որ այդ հարաբերությունները խզվել են ադրբեջանա-հունգարական սկանդալային գործարքի պատճառով, որի արդյունքում Բուդապեշտում հայ սպայի սպանության համար դատապարտված ադրբեջանցին հայտնվել էր հայրենիքում։ Ըստ ամենայնի՝ Իլհամ Ալիևի վարչակազմն այս հարցում պատրաստ է անուղղակի օգնություն ցուցաբերել հունգարացի գործընկերներին։
Նախարարի այցի առիթը ադրբեջանա-հունգարական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն է։ Պետեր Սիյարտոն այդ հանձնաժողովի համանախագահն է։ Բայց պարզ է, որ առևտրային գործընկերության զարգացումից բացի քննարկվելու են նաև քաղաքական թեմաներ։
Հունգարիան դրական ժեստերով փորձում է ՀՀ–ի հետ վերականգնել հարաբերությունները. Վարդանյան
Հունգարացի նախարարի՝ Բաքվում սպասվող այցելությունների նկատմամբ Հայաստան հետաքրքրությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ վերջին շաբաթների ընթացքում պաշտոնական Բուդապեշտը ոչ երկիմաստ քայլեր է անում, որոնք կոչված են Երևանին ցուցադրել «մեղքերը քավելու» և «ներման արժանանալու» իր ցանկությունը։ Ընդ որում` նկատելի է, որ Բաքուն Բուդապեշտին ակտիվորեն օգնում է այդ հարցում։
Հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է Ալիևը հենց հունգարացիներին թույլ տար վարել հայ ռազմագերիների վերադարձի մասին բանակցությունները։ Նոր տարուց առաջ պաշտոնական Բուդապեշտը հաճույքով ցեկուցեց իր հաջողության մասին. հունգարացի դիվանագետների միջնորդությամբ հաջողվեց Երևան վերադարձնել նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային բախումների հետևանքով գերության մեջ հայտնված հինգ զինվորներին:
Կասկած չկա, որ Իլհամ Ալիևը Վիկտոր Օրբանին գիտակցաբար օգնում է հայերի աչքում «խաղաղարարի» և «փրկչի» համբավ ձեռք բերելու հարցում։ Դրա դիմաց հունգարացիները, հավանաբար, Ալիևին երաշխիքներ են տվել, որ 2023 թվականից իրենք հենց ադրբեջանական գազ են գնելու։ Բացի այդ, հայտնի է, որ կառավարությանը մոտ կանգնած հունգարական «Էքսիմբանկը» վերջերս 100 միլիոն դոլարի վարկային գիծ է բացել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել Լեռնային Ղարաբաղի՝ պատերազմից տուժած ցածրադիր շրջաններում ենթակառուցվածքների վերականգնմանը:
Այսինքն` կարելի է ասել, որ Հունգարիան Ադրբեջանին «կաշառք» է տալիս, որը պետք է օգնի ազատվել ժամանակին Ադրբեջանից ստացված կաշառքի պատճառով բարձրացած սկանդալի հետևանքներից։

Բուդապեշտցի հետաքննող լրագրողները պարզել են, որ Ռամիլ Սաֆարովին հայրենիք արտահանձնելու որոշման նախօրեին Ադրբեջանը երկու միլիոն դոլարի հունգարական պետական պարտատոմսեր է գնել, ևս յոթ միլիոն դոլար Բաքվից նստել է հունգարական «МКВ» բանկում ինչ-որ ոչ թափանցիկ հաշիվներին: Իհարկե, սիրուն աչքերի համար չէր արվում․․․

Հայ ռազմագերիների վերադարձի միջնորդությունը Բուդապեշտի առաջին ցուցադրական ժեստը չէ Երևանի ուղղությամբ։ Դեկտեմբերի վերջին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարեց, որ Հայաստանին որպես մարդասիրական օգնություն կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ կնվիրեն։ Ակնհայտ է, որ պատահական չէր նաև այն, որ Հունգարիան առաջիններից էր վավերացրել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հունգարիայի խորհրդարանը դա արել էր դեռևս 2019-ի մայիսին, այսինքն՝ նույնիսկ ավելի շուտ, քան Հայաստանի բարեկամ այնպիսի պետությունների օրենսդիր մարմինները, ինչպիսիք են Ֆրանսիան և Հունաստանը։
Բուդապեշտն իսկապես ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ղեկավարության բարեհաճությունը։ Ոչ պաշտոնական խորհրդակցությունների համար Հունգարիան նույնիսկ Երևան էր ուղարկել իր էմիսարներին, ընդ որում՝ շատ բարձր մակարդակի։ Ըստ ամենայնի՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանների շուրջ գաղտնի բանակցություններն ընթանում են առնվազն յոթ ամիս։
Հայտնի է, որ անցյալ տարվա հունիսին մասնավոր այցով Երևանում է գտնվել Հունգարիայի կառավարության երկրորդ մարդը՝ փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը։ Ուղևորության համար շատ հարմար պատրվակ էին գտել։ Բանն այն է, որ պարոն Շեմյենը Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի շրջանավարտների միության անդամ է։ Վեց տարի առաջ համալսարանը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ գիտական և կրթական համագործակցության մասին հուշագիր է կնքել։
Ամռան սկզբին հայ գործընկերների հրավերով Երևան էր այցելել հունգարական հռչակավոր բուհի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ ուսանողների փոխանակման հեռանկարները քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում էր նաև Ժոլտ Շեմյենը, որը հանուն դրա արձակուրդ էր վերցրել, որպեսզի «պարտականությունների կատարման շրջանում չլինի»։ Երևանում նա, բնականաբար, ներկայացվում էր ոչ թե որպես փոխվարչապետ, այլ որպես շրջանավարտների միության ներկայացուցիչ։
Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի թեման կքննարկի Հունգարիայում. Զախարովա
Տեղեկություններ կան, որ Հունգարիայի փոխվարչապետը Երևանում մի քանի ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել հայ դիվանագետների հետ և քննարկել է հարաբերությունների վերականգնման հնարավորությունը: Ժոլտ Շեմյենի զրուցակիցների թվում եղել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Գարեգին Բ-ն «ընդունել է մի խումբ հունգարացի ուխտավորների, ովքեր այցելել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին»: Մամուլի ծառայությունից հաստատել էին, որ Նորին Սրբությունը առանձնազրույց է ունեցել Ժոլտ Շեմյենի հետ: Դժվար չէ կռահել, թե ինչի մասին են խոսել։
Վիկտոր Օրբանի վարչակազմը բազմիցս դիմել է Երևանին՝ առաջարկելով թերթել երկկողմ հարաբերությունների տհաճ էջը և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Մի քանի տարի առաջ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական նամակում, որը հասցեագրված էր այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, պնդում էր, որ Բուդապեշտում չէին կարող անգամ ենթադրել, որ Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելուց հետո կարող են նրան ազատ արձակել բանտից և նույնիսկ պարգևատրել: Նախարարը հիշեցրել էր, որ 2012թ․-ի սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել մարդասպանին ազատ արձակելու որոշման կապակցությամբ: Նամակում նա շահագրգռվածություն է հայտնել բարեկամական հարաբերությունները վերականգնելու հարցում։
Հայ նախարարը գործընկերոջ նամակն, ամենայն հավանականությամբ, անտեսել է։ Բայց մեկ տարի անց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները, եթե Հունգարիան դրա համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի»: Դա ուղղակի ազդանշան էր, որ երկխոսությունը հնարավոր է Բուդապեշտի կողմից որոշակի պայմանների կատարման դեպքում։ Հավանաբար, հենց այդ պայմաններն էլ Երևանում քննարկել է փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը։

Իսկ ի՞նչ կարող է անել Հունգարիան, որպեսզի Հայաստանը կարողանա, պատիվը պահելով, դիվանագիտական հարաբերությունների հաստատման գնալ։ Ոչ, Երևանում ոչ ոք հունգարական ներդրումներ չի ակնկալում։ Փողով մեղքդ չես քավի։ Կարծում եմ՝ սկզբի համար Բուդապեշտը պետք է պաշտոնապես և հրապարակայնորեն եվրոպական կառույցներից պահանջի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ մարդասպանին ապօրինի ներում շնորհելու համար։ Չէ՞ որ, եթե եվրոպական կոնվենցիաները թույլ են տալիս հանցագործին հայրենիք վերադարձնել, ապա նրան պատժից ազատելը ոչ մի կերպ չի կարող ընդունելի համարվել։

Ինչպես հայտնի է, հունգարական դատարանը քնած հայ սպա Գորգեն Մարգարյանին կացնով գլխատած Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: Կարգադրելով մարդասպանին ազատ արձակել և պարգևատրել՝ Իլհամ Ալիևը ոչ միայն խախտել է միջազգային իրավունքի նորմերը (ինչը, ի դեպ, հաստատված է ՄԻԵԴ-ի վճռով), այլև լուրջ վնաս է հասցրել հունգարական պետության հեղինակությանն ու եվրոպական արդարադատությանը։
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսելը տեղին կլինի միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Բուդապեշտն Ադրբեջանի առաջ կդնի հունգարական դատարանի դատավճռի անվերապահ կատարման պահանջը, որը հանցագործի համար առավելագույն պատժաչափ է սահմանել։ Միամտություն կլիներ հավատալ, որ Բաքուն պատրաստ կլինի նման պահանջ առաջադրել։ Բայց Ալիևը, համենայն դեպս, կարող էր լսել։
Հնարավոր է՝ հենց այդ մասին էլ խնդրելու է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն առաջիկա հանդիպման ժամանակ։ Կուզեի հավատալ։ Չէ՞ որ առջևում երկխոսության վերականգնման մասին հայտարարություն անելու հարմար առիթ կա։ Փետրվարի 26-ին լրանում է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Լրահոս
0