00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 89.6%–ը երեխաներ են. համաճարակաբան

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Շտապօգնության ավտոմեքենա
Բաժանորդագրվել
Եվգենյա Խաչատրյանի խոսքով` վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում ՍՇՎ–ներով վարակված 19 երեխա։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Փետրվարի 1-ի դրությամբ հայաստանյան հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 436 պացիենտ կա, որոնցից 89.6%–ը երեխաներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

«ՀՀ–ում շարունակվում է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված բարձր ակտիվությունը։ Բարձր է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությունը, այնպես էլ շտապօգնության կանչերի թիվն ու հոսպիտալացումները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍՇՎ–ներով պոլիկլինիկական կազմակերպության դիմելիությունը 1.2 անգամ բարձր է։ Նույն պատկերն է շտապօգնության կանչերի մասով»,–ասաց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում 24 պացիենտ, որից 19-ը 0-18 տարեկաններն են. վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների զգալի մասը 0-4 տարեկաններն են։ Նրա խոսքով` նախորդ տարվա այս նույն ժամանակաշրջանի համեմատ հոսպիտալացումների թիվն աճել է 1.5 անգամ։ Ամենաշատը երևանյան ԲԿ-ներում են երեխաները բուժում ստանում։
Հայտնի է` ՀՀ–ում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Մասնագետի խոսքով` դեռ նախորդ տարվա նոյեմբերից սկսած` հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը։ Այս պահին գրիպի ուրիշ տեսակ չի հայտնաբերվել։ Սակայն լինում են դեպքեր, երբ ՍՇՎ-ն համակցվում է կորոնավիրուսի հետ, և եթե պատվաստված են լինում, ապա հաջողվում է խուսափել բարդություններից։
«Բոլորս էլ գիտենք, որ գրիպի դեմ միակ կանխարգելումը պատվաստումն է։ Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պատվաստմանը զուգահեռ կարող են պատվաստվել նաև գրիպի դեմ։ Այս պահին գտնվում ենք ՍՇՎ-ների ակտիվության փուլում, ինչը բնորոշ է այս սեզոնին. գրիպի սեզոնը տևում է մինչև մայիս»,–ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է ՍՇՎ–ների` երեխաների մոտ առաջ եկող ախտանշաններին, համաճարակաբանը նշեց, որ նրանց դեպքում ախտանշանները գրեթե չեն տարբերվում, սակայն հիվանդությունը կարող է մի քիչ բուռն ընթանալ, հատկապես 0-4 տարեկան երեխաների մոտ, քանի որ ավելի խոցելի են։ Այս սեզոնին շրջանառվող ՍՇՎ–ների ախտանշաններն են` հարբուխ, հազ, գլխացավ, մկանացավ։
Համաճարակաբանը խորհուրդ է տալիս հագնվել եղանակին համահունչ, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, քանի որ վարակի տարածմանը հենց դա է նպաստում. փակ տարածքներում գտնվելով ու չօդափոխելով տարածքը` շատ հանգիստ վարակը տարածվում է։
Դեղորայքային իրարանցում. ինչո՞ւ են որոշ դեղամիջոցներ թանկացել
Լրահոս
0