00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավի մսի արտադրությունը զարգացման նախադրյալներ ունի, բայց ներքին շուկային էլ չի բավարարում

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՀավի միս. արխիվային լուսանկար
Հավի միս. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Բաժանորդագրվել
Տեղական հավի մսի ինքնաբավության մակարդակը մեր երկրում շուրջ 30 տոկոս է։ Սպառվող մնացած 70 տոկոսն այժմ ներկրված թռչնամիս է։ Բայց հայկական բիզնեսը շուկայի այդ բացը ինչ–ինչ պատճառով չի լրացնում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Թռչնամսի արտադրության ծավալները համաշխարհային շուկայում աճում են, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը։ Ընդ որում, այս միտումը կարող է շարունակվել նաև առաջիկա տարիներին, ինչը, ըստ որոշ մեկնաբանությունների, ճիշտ նտեսական քաղաքականության պարագայում նախադրյալներ կստեղծի հայաստանյան թռչնամսի արտադրության ընդլայնման համար: Խնդիրն այսօր քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում` թռչնամսի տեղական արտադրողների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում, ինչպես պարզ է դառնում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունից, շուկայի մասնակիցները բարձրաձայնել են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը. հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրներ։
Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել ու պատրաստակամություն հայտնել քննարկելու բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

Բանն այն է, որ տեղական հավի մսի ինքնաբավության մակարդակը մեր երկրում շուրջ 30 տոկոս է։ Սպառվող մնացած 70 տոկոսն այժմ ներկրված թռչնամիս է։ Բայց հայկական բիզնեսը շուկայի այդ բացը ինչ–ինչ պատճառներով չի լրացնում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում տարեկան շուրջ15 000 տոննա թռչնամիս է արտադրվում, ներմուծվում է 44 000 տոննա: թռչնամիսը Հայաստան է ներկրվում հիմնականում ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Բելգիայից (ԵԱՏՄ երկրներից այդ ցանկում միայն Ռուսաստանն է): Արդյունքում հավի միսը ՀՀ է ներմուծվում բարձր մաքսատուրքով ու վաճառվում բարձր գնով։
Հերթական գնաճը որոշ չափով զսպելու համար ՀՀ կառավարությունը հունվարի 27-ի նիստում որոշում էր ընդունել Հայաստան ներմուծվող թռչնամսի նկատմամբ մեկ տարի ժամկետով սակագնային քվոտա կիրառելու մասին։
Այդ որոշմամբ` 2022թ–ին Հայաստան ներկրվող մինչև 30 000 տոննա թռչնամսի համար սահմանվել է 25% մաքսատուրք` 80%-ի փոխարեն։
Լրահոս
0