https://arm.sputniknews.ru/20220201/hajastani-vra-karvogh-e-tsanr-azdecutjun-unenal-swift-ic-rusastani-anjatumy-38185318.html
Հայաստանի վրա կարող է ծանր ազդեցություն ունենալ SWIFT-ից Ռուսաստանի անջատումը
Հայաստանի վրա կարող է ծանր ազդեցություն ունենալ SWIFT-ից Ռուսաստանի անջատումը
Sputnik Արմենիա
Եթե ՌԴ–ի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև... 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T17:32+0400
2022-02-01T17:32+0400
2022-02-01T17:41+0400
հայաստան
ռուսաստան
ամն
պատժամիջոցներ
swift ազգային ասոցիացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37637723_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d0c624ff9920dbc63cbd6cb5e0890a80.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Այս մասին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։Ընդհանրապես, Ուկրաինայում հակամարտության հնարավոր սրումը Հայաստանի համար ամենալուրջ ռիսկերից մեկն է։ Այսպես թե այնպես, մենք ակնկալում ենք, որ ինչ-որ պահի լարվածությունը կսկսի նվազել»,- ասաց Գալստյանը։SWIFT-ի արագությամբ․ Ռուսաստանին հասցրած հարվածից քարուքանդ կլինեն ուրիշներըԸստ Գալստյանի` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության ծանրությունը կախված է պատժամիջոցների շրջանակից։Հիշեցնենք` ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցության անդամ սենատորները ներկայացրել էին նոր հակառուսական պատժամիջոցների նախագիծ, որի կետերից մեկում առաջարկվում էր սահմանափակումներ մտցնել մասնագիտացված ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունների մատակարարների նկատմամբ, որոնց թվում` SWIFT համակարգի։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37637723_256:0:1600:1008_1920x0_80_0_0_61c366ef6b5e9d0b7200fd622cf2b8d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ամն, պատժամիջոցներ, swift ազգային ասոցիացիա
հայաստան, ռուսաստան, ամն, պատժամիջոցներ, swift ազգային ասոցիացիա
Հայաստանի վրա կարող է ծանր ազդեցություն ունենալ SWIFT-ից Ռուսաստանի անջատումը
17:32 01.02.2022 (Թարմացված է: 17:41 01.02.2022) Եթե ՌԴ–ի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հանգեցնել ռուբլու փոխարժեքի անկման։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի անջատումը ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից կարող է ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ Այս մասին ԿԲ-ում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։
Ընդհանրապես, Ուկրաինայում հակամարտության հնարավոր սրումը Հայաստանի համար ամենալուրջ ռիսկերից մեկն է։ Այսպես թե այնպես, մենք ակնկալում ենք, որ ինչ-որ պահի լարվածությունը կսկսի նվազել»,- ասաց Գալստյանը։
Ըստ Գալստյանի` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության ծանրությունը կախված է պատժամիջոցների շրջանակից։
«Եթե, ինչպես 2015թ.ին, պատժամիջոցները սահմանափակվեն միայն անձերի շրջանակով, ապա Հայաստանի վրա ազդեցությունն այնքան էլ ծանր չի լինի։ Եթե դրանք ազդեն նաև ֆինանսական հատվածի վրա, դա կարող է հղի լինել ռուբլու փոխարժեքի անկմամբ, ինչը կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում»,- ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցության անդամ սենատորները ներկայացրել էին նոր հակառուսական պատժամիջոցների նախագիծ, որի կետերից մեկում առաջարկվում էր սահմանափակումներ մտցնել մասնագիտացված ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունների մատակարարների նկատմամբ, որոնց թվում` SWIFT համակարգի։