https://arm.sputniknews.ru/20220201/da-tatikis-kvomunal-pvoqr-bnakarann-er-alen-simvonjany-meknabanel-e-ir-hajtararagiry-38184027.html
Դա տատիկիս կոմունալ փոքր բնակարանն էր. Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր հայտարարագիրը
Դա տատիկիս կոմունալ փոքր բնակարանն էր. Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր հայտարարագիրը
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը պատրաստվում է դիմել դատարան` փոխհատուցում պահանջելով «Փաստերի ստուգման հարթակից»։ 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T17:13+0400
2022-02-01T17:13+0400
2022-02-01T17:16+0400
ալեն սիմոնյան
հայտարարագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779607_0:44:1600:944_1920x0_80_0_0_043a88a70a926283043d2df7fb7cc2f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Մամուլում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրվող գույքն այլևս նրան չի պատկանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ենթադրելով, որ հրապարակողները շտապել են ու լավ չեն ուսումնասիրել հարցը։Սիմոնյանը վստահեցրեց, որ իր ներկայացրած հայտարարագիրը որևէ հակասություն ունենալ չի կարող օրենքի հետ։Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները«Պաշտոնապես հայտարարում եմ, որևէ նման բան չկա»,– ասաց ԱԺ նախագահը` հավելելով, որ հարցը քննարկել է փաստաբանների հետ ու պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան ու հերքում պահանջել։Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակն» այսօր գրել էր, որ ԱԺ նախագահն ու նրա կինը թաքցրել են իրենց անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։Իսկ Եկմալյան 1/1 հասցեում գտնվող 143,23 քմ մակերեսով բնակարանը Սիմոնյանը հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ, ըստ «Փաստերի ստուգման հարթակի», կադաստրային փաստաթղթերով այն միայն իրեն է պատկանում։Նույն աղբյուրի համաձայն` Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերում ևս ամեն ինչ չէ, որ ներկայացված է։ Մարգարյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2018-ի տարեվերջին։ Իսկ ամուսնու՝ պաշտոն ստանձնելու դրությամբ հայտարարագիր չի ներկայացրել։«Փաստերի ստուգման հարթակը» նշել էր, որ 2019 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանը ևս կեղծ տվյալներ է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել և կիրառվել վարչական տույժ՝ նախազգուշացում։Ալեն Սիմոնյանը Ձորաղբյուրում առանձնատան շինարարություն չի սկսել և չի շարունակում. խոսնակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28779607_159:0:1582:1067_1920x0_80_0_0_df81a253066033e9178a9eebf65743af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայտարարագիր
ալեն սիմոնյան, հայտարարագիր
Դա տատիկիս կոմունալ փոքր բնակարանն էր. Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր հայտարարագիրը
17:13 01.02.2022 (Թարմացված է: 17:16 01.02.2022) ԱԺ նախագահը պատրաստվում է դիմել դատարան` փոխհատուցում պահանջելով «Փաստերի ստուգման հարթակից»։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Մամուլում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրվող գույքն այլևս նրան չի պատկանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ենթադրելով, որ հրապարակողները շտապել են ու լավ չեն ուսումնասիրել հարցը։
«Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,– ասաց Սիմոնյանը` պատասխանելով իր գույքի ու ունեցվածքի հայտարարագրի մասին Sputnik Արմենիայի հարցին։
Սիմոնյանը վստահեցրեց, որ իր ներկայացրած հայտարարագիրը որևէ հակասություն ունենալ չի կարող օրենքի հետ։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որևէ նման բան չկա»,– ասաց ԱԺ նախագահը` հավելելով, որ հարցը քննարկել է փաստաբանների հետ ու պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան ու հերքում պահանջել։
Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակն» այսօր գրել էր, որ ԱԺ նախագահն ու նրա կինը թաքցրել են իրենց անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։
Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։
Իսկ Եկմալյան 1/1 հասցեում գտնվող 143,23 քմ մակերեսով բնակարանը Սիմոնյանը հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ, ըստ «Փաստերի ստուգման հարթակի», կադաստրային փաստաթղթերով այն միայն իրեն է պատկանում։
Նույն աղբյուրի համաձայն` Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերում ևս ամեն ինչ չէ, որ ներկայացված է։ Մարգարյանն իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2018-ի տարեվերջին։ Իսկ ամուսնու՝ պաշտոն ստանձնելու դրությամբ հայտարարագիր չի ներկայացրել։
«Փաստերի ստուգման հարթակը» նշել էր, որ 2019 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանը ևս կեղծ տվյալներ է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել և կիրառվել վարչական տույժ՝ նախազգուշացում։