https://arm.sputniknews.ru/20220201/adrbejanakan-gerutjunic-hajrenadardzvats-aren-aramjann-azat-kardzakvi-38177497.html
Ադրբեջանական գերությունից հայրենադարձված Արեն Արամյանն ազատ կարձակվի
Ադրբեջանական գերությունից հայրենադարձված Արեն Արամյանն ազատ կարձակվի
Sputnik Արմենիա
Փաստաբանը հայտնում է, որ փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։ 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T15:42+0400
2022-02-01T15:42+0400
2022-02-01T15:46+0400
հայաստան
ադրբեջան
գերի
կալանք
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանն ազատ կարձակվի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։Նշենք, որ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո Արամյանը կալանավորվել է։Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։Գերությունից վերադարձած ու կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվիՆոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես Քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան գերություն արեն արամյան ազատ արձակվել
ադրբեջան գերություն արեն արամյան ազատ արձակվել
Ադրբեջանական գերությունից հայրենադարձված Արեն Արամյանն ազատ կարձակվի
15:42 01.02.2022 (Թարմացված է: 15:46 01.02.2022) Փաստաբանը հայտնում է, որ փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանն ազատ կարձակվի։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը։
Նշենք, որ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
«Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը»,–գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց։ 10 օր բուժում ստանալուց հետո
Արամյանը կալանավորվել է։
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։
Նոյեմբերի 26-ին հայտնել էինք, որ Ադրբեջանը 2 գերի է փոխանցել Հայաստանին, որոնցից մեկն էլ Արեն Արամյանն էր։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16–ի մարտերի ժամանակ։
Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես Քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։