00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ստրասբուրգը մեզ համար պոլիտբյուրո չէ», բայց ամեն բանաձևի մեծ նշանակություն ենք տալիս

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդում
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդում - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում միշտ էլ դժգոհ են եղել եվրոպական կառույցներից։
​Թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել Երևանում հնչած մի գնահատական, իսկ դուք փորձեք կռահել, թե ով է հեղինակը. «Թեև եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջմղման առումով»։ Այո′, շատ ճիշտ եք, նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ավելի քան տասը տարի առաջ։ ​
Հաստատ հիշում եք նաև, թե ժամանակին ինչպես է արտահայտվել Եվրոպայի խորհրդի հասցեին Հայաստանի երկրորդ նախագահը։
Իսկ դատավորներն ովքե՞ր են. հարց, որն անխուսափելիորեն հնչում է Հայաստանում՝ ստրասբուրգյան յուրաքանչյուր բանաձևից հետո
«Ստրասբուրգը մեզ համար պոլիտբյուրո չէ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ի դեպ, մենք Եվրոպայի խորհրդից դժգոհ ենք եղել ամենասկզբից՝ հենց անդամակցելու օրվանից։ Իսկապես, ինչպես նշել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանը դեռ 2000 թվականին կատարել էր Ստրասբուրգի բոլոր պայմանները և պատրաստ էր լիիրավ անդամ դառնալուն, բայց Եվրոպայի խորհրդում որոշեցին սպասել, որպեսզի, այսպես ասենք, հասունանա նաև Ադրբեջանը։
Միգուցե նպատակը բարի էր՝ հաշտեցնել գժտված հարևաններին, ուղղակի բան չստացվեց։ ​Կներե′ք, իսկ ինչպե՞ս կարող էր ստացվել, եթե Ստրասբուրգը խստորեն զգուշացնում է կողմերին՝ հանկարծ չփորձե′ք ուժային եղանակով կարգավորել հակամարտությունը, իսկ երբ Բաքուն, թքած ունենալով այդ զգուշացման վրա, հենց պատերազմով էլ լուծում է հարցերը, Եվրոպայի խորհրդում ծպտուն անգամ չեն հանում։
Գիտե՞ք ինչին է սա նման։ «Կամակոր տղամարդու սանձահարումը» կինոնկարը հաստատ տեսել եք։ Հիշո՞ւմ եք, էնտեղ մի դրվագ կա, երբ Ադրիանո Չելենտանոյի հերոսը մտնում է ծեր ու հիվանդ հարևանի տուն, բարձրացնում է հեռախոսափողը և զանգահարում է, ու զարմացած հարևանը հարցնում է. «Էլիա′, դու օգտվում ես իմ հեռախոսից առանց իմ թույլտվությա՞ն»։ Չելենտանոն կտրուկ պատասխանում է. «Այո′»։ Եվ հարևանը ճարահատյալ ասում է. «Լա՜վ»… ​Միշտ հիշում եմ այդ խորհրդանշական տեսարանը։
Ինչպես հաղթեցինք 90–ականներին, երբ նույն իրավիճակն էր, կամ մի հետաքրքիր պատմություն
Այսինքն, Եվրոպայի խորհուրդը շշմած դիմում է Ադրբեջանին. «Դուք պատերազմ եք հրահրել այն դեպքում, երբ մենք ձեզ հորդորել ենք ուժ չկիրառե՞լ»։ Բաքվից արհամարհական պատասխան է գալիս. «Այո′»։ Ու խեղճացած Ստրասբուրգը կիսաձայն արձագանքում է. «Լա՜վ»։ Որովհետև Ադրբեջանի իշխանություններն, ինչպես ասում են, վաղուց են հաշվել եվրոպացի պատգամավորների ատամները։
Դեռ մի քանի տարի առաջ ադրբեջանցի նախկին դիվանագետներից մեկը պատմել է, որ Բաքուն մոտ 30 միլիոն դոլար է տրամադրել Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներին՝ քաղբանտարկյալների հարցին չանդրադառնալու և Ադրբեջանի բարենպաստ իմիջն ապահովելու համար։ Էլ չեմ ասում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավված է եղել խավիարային դիվանագիտության մեջ և, ի վերջո, ստիպված հրաժարական է տվել։ ​
Հիմա Հայաստանի իշխանության ներկայացուցիչները և կողմնակիցները լայնածավալ արշավ են ձեռնարկել ընդդիմադիր պատգամավորներից մեկի դեմ, որը հանդգնել է դեմ քվեարկել Ստրասբուրգում մի քանի օր առաջ ընդունված բանաձևին, որն ընդհանուր առմամբ, իրենց խոսքով՝ շահեկան է Հայաստանի իշխանությունների համար։
Ընդհանրապես չեմ պատրաստվում որևէ գնահատական տալ այդ բանաձևին, որովհետև ցանկացած կարծիք ուղղակի սվիններով է ընդունվում այս կամ այն ճամբարում։ Պարզապես պատկերացնում եմ, թե ինչ էր լինելու, եթե այդ ընդդիմադիր պատգամավորը ոչ թե դեմ քվեարկեր, այլ ընդհակառակը՝ լիովին կողմ արտահայտվեր այդ բանաձևին, որտեղ լավ լույսի տակ է ներկայացվում Հայաստանի իշխանությունների գործունեությունը։
Մեր իշխանությունների տրամաբանությունն անհնար է հասկանալ. Հոլանդիայի և ՀՀ–ի տարբերությունը
Դրանից հետո Հայաստանի իշխանությունները իրավունք կունենային ամեն առիթով հպարտությամբ հայտարարելու՝ նույնիսկ մեր արմատական ընդդիմությունն է ընդունում, որ մենք շատ ճիշտ քաղաքականություն ենք վարում։ Իսկ հենց որ այդ ընդդիմադիր պատգամավորը առարկեր, թե դա բոլորովին էլ այդպես չէ, և ինքը միայն Հայաստանի շահերից ելնելով է կողմ քվեարկել, իշխանավորներն անմիջապես կդիմեին ընտրողներին. «Ժողովո′ւրդ, այ էսպիսի անսկզբունքային ընդդիմություն ունենք՝ Երևանում մի բան են ասում, Ստրասբուրգում՝ ճիշտ հակառակը։ Բա պատկերացրե′ք, որ այս անսկզբունքայինները իշխանության գան, ինչե՜ր կբերեն մեր սիրելի Հայաստանի գլխին»։
​Բայց գիտե՞ք՝ կա նաև այսպիսի օբյեկտիվ հանգամանք՝ այս բանաձևը, որը թեժ վեճերի առարկա է դարձել Հայաստանում, աշխարհում, կներե′ք, ընդհանրապես որևէ արձագանքի չի արժանացել։ Չէ՞ որ այդ նույն օրերին Ստրասբուրգում խոսել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն, որը բացատրել է, թե ինչու է առաջարկվում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ։ Այ դա թեմա է։ ​
Լրահոս
0