https://arm.sputniknews.ru/20220131/paterazmy-khlec-dzerqy-avtvovtary-kjanqy-tamvojanneri-3-erekhanery-mnacel-en-aranc-kerakrvoghi-38138246.html
Պատերազմը խլեց ձեռքը, ավտովթարը` կյանքը. Թամոյանների 3 երեխաները մնացել են առանց կերակրողի
Պատերազմը խլեց ձեռքը, ավտովթարը` կյանքը. Թամոյանների 3 երեխաները մնացել են առանց կերակրողի
Sputnik Արմենիա
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը գլխովին փոխեց Թամոյանների ճակատագիրը։ Նրանց ընտանիքը զրկվեց կերակրողներից` տան տղամարդկանցից։ Ու հիմա 3 անչափահաս... 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T21:05+0400
2022-01-31T21:05+0400
2022-02-01T16:18+0400
գյումրի
ավտովթար
վիրավոր
զոհ
երեխա
անչափահաս
հայր
եզդի
որդի
արցախյան պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1f/38139876_0:106:1600:1006_1920x0_80_0_0_b41903603184bd260004c79d4a164206.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 44–օրյա պատերազմն արդեն իր հետքը թողել էր Գյումրիում բնակվող ազգությամբ եզդի Թամոյանների ընտանիքի վրա։ 3 երեխաների հայր Էմիլ Թամոյանը վիրավորվել և կորցրել էր ձեռքը։ Սակայն 2021թ–ի հունվարի 30–ին Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը հիմնովին փոխեց այս ընտանիքի ճակատագիրը։ Ավտովթարից մահացավ և՛ Էմիլը, և՛ նրա հայրը` ոստիկանության փոխգնդապետ Արտուշ Թամոյանը։ Ընտանիքը կորցրեց կերակրողներին։ Մեկ պատահարի հետևանքով հարս ու սկեսուր այրիացան։ Հիմա վիշտը մի կողմից, սոցիալական խնդիրները՝ մյուս: Տան կանայք երբևէ չեն աշխատել, միայն տնային տնտեսությամբ են զբաղվել` եզդիների սովորությունն է, բայց նրանք հիմա ստիպված են մտածել երեք անչափահաս երեխաներին պահելու, ոտքի կանգնեցնելու մասին:Գայանեն՝ Էմիլ Թամոյանի կինը, Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասում է, որ իր ամուսնու մահվան պատճառն ինչ–որ առումով նաև պատերազմն էր: «Պատերազմի հետևանքով էր, որ ամուսինս կորցրեց ձեռքն ու պրոթեզավորման համար Երևանի ճանապարհին զոհվեց, բայց ոչ մեկը հիմա դա հաշվի չի առնում, ոչ մի արտոնությունից չենք օգտվում:Ասում են՝ պատերազմի դաշտում չի զոհվել, այլ ավտովթարից: Երեք անչափահաս երեխա ունեմ, աշխատող ուժ չունենք »,-ասում է Գայանեն: Ոստիկանության մայոր Էմիլ Թամոյանը նաև ծանրամարտիկ էր ու մարզական հոգեբան, աշխատում էր ոստիկանության Մուշի բաժնում որպես ավագ օպերլիազոր։ Պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես կամավորագրվում ու մեկնում է Արցախ։ Հայրը՝ փոխգնդապետ Արտուշ Թամոյանը ևս ոստիկանական ուժերում է ծառայել, եղել է ազատամարտիկ: 90-ականներին որպես կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։Էմիլը վիրավորում ստացել էր 2020–ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը` ռմբակոծության հետևանքով նա կորցրել էր աջ ձեռքը։ Ստեփանակերտում վիրահատելուց հետո նրան տեղափոխել էին Գորիս, այնուհետև Երևան: Էմիլը պատրաստվում էր պրոթեզավորման...։Էմիլն ու Գայանեն երեք զավակ ունեն, ավագը` 10, կրտսերը՝ 3 տարեկան: «Ես հիմա միայն Էմիլիս երեխաների համար եմ ապրում: Իրենց մեջ Էմիլին եմ տեսնում: Ինձ ապրեցնողը հիմա էս երեխաներն են»,-ասում է մայրը՝ Շողիկ Թամոյանը։ Նա պատմում է, որ ժամանակին ամուսիններն իրենց արգելել են աշխատել, ասել են՝ մնացեք, տանն աշխատեք, հիմա հարսը երեխաներին է խնամում, ինքն էլ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել:Հարս ու սկեսրոջ համար հիմա ոչ միայն ցավն է խորը, այլ նաև սոցիալական դժվարությունները: Երեք անչափահաս ունեցող 5 հոգուց բաղկացած ընտանիքի միակ ապրուստի միջոցը հիմա երեխաներին հատկացվող գումարն է: Շիրակի մարզպետարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Էմիլ Թամոյանը մինչ ավտովթարը ունեցել է հաշմանդամության կարգ ու եղել է զինհաշմանդամության փաստաթղթավորման փուլում, որը չեն հասցրել ավարտին հասցնել: «Չունենալով զինհաշմանդամության կարգավիճակ` ընտանիքը չէր կարող օգտվել այդ խմբին պետականորեն հասանելիք աջակցությունից: Ի դեպ, նշեմ, որ Թամոյանները երբեք մարզպետարան առաջկցության դիմում չեն ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արաքսյա Կիրակոսյանը:Թամոյան ընտանիքի կանայք էլ ասում են, որ իրենց շատ անտեսված են զգում՝ ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ են զանգել Շիրակի մարզպետարանից և որպես զոհվածի ընտանիք, առաջարկել են երերեխաներին ամառային ճամբար տանել, որից իրենք հրաժարվել են: Կանանց փոխանցմամբ` իրենց հիմա միայն Էմիլի գործընկերներն են հիշում:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/01/1f/38139876_59:0:1542:1112_1920x0_80_0_0_2956a4168b49e8b00f9d283542f30e22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատերազմ մասնակից էմիլ թամոյան երեխա կերակրող
պատերազմ մասնակից էմիլ թամոյան երեխա կերակրող
Պատերազմը խլեց ձեռքը, ավտովթարը` կյանքը. Թամոյանների 3 երեխաները մնացել են առանց կերակրողի
21:05 31.01.2022 (Թարմացված է: 16:18 01.02.2022) Մեկ տարի առաջ տեղի ունեցած ավտովթարը գլխովին փոխեց Թամոյանների ճակատագիրը։ Նրանց ընտանիքը զրկվեց կերակրողներից` տան տղամարդկանցից։ Ու հիմա 3 անչափահաս երեխանները 2 կանանց` տատիկի ու մոր և միակ նպաստի հույսին են մնացել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. 44–օրյա պատերազմն արդեն իր հետքը թողել էր Գյումրիում բնակվող ազգությամբ եզդի Թամոյանների ընտանիքի վրա։ 3 երեխաների հայր Էմիլ Թամոյանը վիրավորվել և կորցրել էր ձեռքը։ Սակայն 2021թ–ի հունվարի 30–ին Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը հիմնովին փոխեց այս ընտանիքի ճակատագիրը։ Ավտովթարից մահացավ և՛ Էմիլը, և՛ նրա հայրը` ոստիկանության փոխգնդապետ Արտուշ Թամոյանը։
Ընտանիքը կորցրեց կերակրողներին։ Մեկ պատահարի հետևանքով հարս ու սկեսուր այրիացան։ Հիմա վիշտը մի կողմից, սոցիալական խնդիրները՝ մյուս: Տան կանայք երբևէ չեն աշխատել, միայն տնային տնտեսությամբ են զբաղվել` եզդիների սովորությունն է, բայց նրանք հիմա ստիպված են մտածել երեք անչափահաս երեխաներին պահելու, ոտքի կանգնեցնելու մասին:
Գայանեն՝ Էմիլ Թամոյանի կինը,
Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասում է, որ իր ամուսնու մահվան պատճառն ինչ–որ առումով նաև պատերազմն էր: «Պատերազմի հետևանքով էր, որ ամուսինս կորցրեց ձեռքն ու պրոթեզավորման համար Երևանի ճանապարհին զոհվեց, բայց ոչ մեկը հիմա դա հաշվի չի առնում, ոչ մի արտոնությունից չենք օգտվում:Ասում են՝ պատերազմի դաշտում չի զոհվել, այլ ավտովթարից: Երեք անչափահաս երեխա ունեմ, աշխատող ուժ չունենք »,-ասում է Գայանեն:
Ոստիկանության մայոր Էմիլ Թամոյանը նաև ծանրամարտիկ էր ու մարզական հոգեբան, աշխատում էր ոստիկանության Մուշի բաժնում որպես ավագ օպերլիազոր։ Պատերազմի լուրը լսելուն պես անմիջապես կամավորագրվում ու մեկնում է Արցախ։ Հայրը՝ փոխգնդապետ Արտուշ Թամոյանը ևս ոստիկանական ուժերում է ծառայել, եղել է ազատամարտիկ: 90-ականներին որպես կամավոր մասնակցել է ՀՀ սահմանամերձ գոտիների պաշտպանությանը։
Էմիլը վիրավորում ստացել էր 2020–ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տանը` ռմբակոծության հետևանքով նա կորցրել էր աջ ձեռքը։ Ստեփանակերտում վիրահատելուց հետո նրան տեղափոխել էին Գորիս, այնուհետև Երևան: Էմիլը պատրաստվում էր պրոթեզավորման...։
Էմիլն ու Գայանեն երեք զավակ ունեն, ավագը` 10, կրտսերը՝ 3 տարեկան: «Ես հիմա միայն Էմիլիս երեխաների համար եմ ապրում: Իրենց մեջ Էմիլին եմ տեսնում: Ինձ ապրեցնողը հիմա էս երեխաներն են»,-ասում է մայրը՝ Շողիկ Թամոյանը։ Նա պատմում է, որ ժամանակին ամուսիններն իրենց արգելել են աշխատել, ասել են՝ մնացեք, տանն աշխատեք, հիմա հարսը երեխաներին է խնամում, ինքն էլ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել:
Հարս ու սկեսրոջ համար հիմա ոչ միայն ցավն է խորը, այլ նաև սոցիալական դժվարությունները: Երեք անչափահաս ունեցող 5 հոգուց բաղկացած ընտանիքի միակ ապրուստի միջոցը հիմա երեխաներին հատկացվող գումարն է:
Շիրակի մարզպետարանից
Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Էմիլ Թամոյանը մինչ ավտովթարը ունեցել է հաշմանդամության կարգ ու եղել է զինհաշմանդամության փաստաթղթավորման փուլում, որը չեն հասցրել ավարտին հասցնել: «Չունենալով զինհաշմանդամության կարգավիճակ` ընտանիքը չէր կարող օգտվել այդ խմբին պետականորեն հասանելիք աջակցությունից: Ի դեպ, նշեմ, որ Թամոյանները երբեք մարզպետարան առաջկցության դիմում չեն ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արաքսյա Կիրակոսյանը:
Թամոյան ընտանիքի կանայք էլ ասում են, որ իրենց շատ անտեսված են զգում՝ ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ են զանգել Շիրակի մարզպետարանից և որպես զոհվածի ընտանիք, առաջարկել են երերեխաներին ամառային ճամբար տանել, որից իրենք հրաժարվել են: Կանանց փոխանցմամբ` իրենց հիմա միայն Էմիլի գործընկերներն են հիշում: