https://arm.sputniknews.ru/20220131/omikrvony-karvogh-e-dzajni-anveradardz-kvorsti-hangecnel-bzhishk-38144275.html
«Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. բժիշկ
«Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. բժիշկ
Sputnik Արմենիա
«Օմիկրոնից» պետք է զգուշանան հատկապես նրանք, ովքեր կոկորդի հետ կապված բնածին խնդիրներ ունեն։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T17:50+0400
2022-01-31T17:50+0400
2022-01-31T17:51+0400
բժիշկ
կորոնավիրուսը աշխարհում
«օմիկրոն» շտամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37608929_0:167:1600:1067_1920x0_80_0_0_3ad60aa0278275f91a2fa35f47a2a56b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելը կարող է հանգեցնել ձայնի լիարժեք կորստի, Ura.ru–ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, քիթ–կոկորդ–ականջի մասնագետ Վլադիմիր Զայցևը։Նրա խոսքով` դեպքերի նման զարգացումը հնարավոր է, եթե վարակը հասնի ըմպանին. այդ ժամանակ կտուժի կոկորդի լորձաթաղանթը, իսկ ձայնը կարող է կա՛մ խռպոտել, կա՛մ ընդհանրապես անհետանալ։Որո՞նք են «Օմիկրոնի» բուժման հիմնական սխալներըՆա նախազգուշացրել է, որ «Օմիկրոնից» ամենից շատ պետք է խուսափեն կոկորդի հետ կապված բնածին խնդիրներ ունեցողները։ Ռիսկային գոտում են նաև այն մարդիկ, որոնց նշագեղձերը հեռացված են, քանի որ նման վիրահատությունից հետո կոկորդի խոռոչի պաշտպանությունը նվազում է։«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/11/37608929_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9c9585a3795d98d34f9b05a77a7c311a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օմիկրոն omikron ձայն բժիշկ
օմիկրոն omikron ձայն բժիշկ
«Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. բժիշկ
17:50 31.01.2022 (Թարմացված է: 17:51 31.01.2022) «Օմիկրոնից» պետք է զգուշանան հատկապես նրանք, ովքեր կոկորդի հետ կապված բնածին խնդիրներ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելը կարող է հանգեցնել ձայնի լիարժեք կորստի,
Ura.ru–ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, քիթ–կոկորդ–ականջի մասնագետ Վլադիմիր Զայցևը։
Նրա խոսքով` դեպքերի նման զարգացումը հնարավոր է, եթե վարակը հասնի ըմպանին. այդ ժամանակ կտուժի կոկորդի լորձաթաղանթը, իսկ ձայնը կարող է կա՛մ խռպոտել, կա՛մ ընդհանրապես անհետանալ։
«Եթե ձայնը տևական ժամանակ չի վերականգնվում կամ վերականգնվում է կայուն խռպոտության դրսևորումներով, եթե ձայնալարերի պարեզ կամ կաթվածահարություն է առաջանում, ուրեմն ամեն ինչ շատ վատ է։ Կարող է անուղղելի վնաս հասցվել ձայնային ապարատին և ձայնալարերին», – բացատրել է Զայցևը։
Նա նախազգուշացրել է, որ «Օմիկրոնից» ամենից շատ պետք է խուսափեն կոկորդի հետ կապված բնածին խնդիրներ ունեցողները։ Ռիսկային գոտում են նաև այն մարդիկ, որոնց նշագեղձերը հեռացված են, քանի որ նման վիրահատությունից հետո կոկորդի խոռոչի պաշտպանությունը նվազում է։
«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։
Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։