00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսային սահմանափակումները մեղմացվել են. գործադիրը վերանայել է կարանտինի որոշումը

© Sputnik / Aram NersesyanПассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта "Звартноц" (1 февраля 2021). Еревaн
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարության սահմանած նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից ու կգործեն մինչև հունիսի 20-ը:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը հերթական փոփոխություններն է արել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ։
Նոր որոշումն ընդունվել է այսօր` հունվարի 31-ին, գրավոր քվեարկությամբ։
Նոր որոշմամբ կառավարությունը մեղմացրել է օդանավակայաններում արդեն 1.5 տարի գործող խիստ սահմանափակումները։
1362 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Այսպես` Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։ Նախկին 14 օրվա փոխարեն այժմ ՀՀ ժամանողները կորոնավիրուսի հաստատման դեպքում կինքնամեկուսացվեն 7 օրով, եթե ունեն ամբողջական պատվաստում և 10 օրով, եթե պատվաստված չեն։
Ընդ որում, 10-օրյա ժամկետը ևս կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։
Բացի այդ, այսուհետ օդանավակայանում դիմավորողներին թույլ կտան մուտք գործել ժամանման սրահ` հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Իսկ հնարավոր կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին թույլատրվում է կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման միջոցառումներ:
Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում ս.թ. փետրվարի 1-ից, և չի տարածվելու այդ օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:
Հայտնի է` ՀՀ–ում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Սահմանափակումների մեղմացումը կառավարությունը մեկնաբանում է ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակով (այս պահի դրությամբ, ըստ Եվրամիության չափանիշների, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կանաչ գոտում), ինչպես նաև ցուրտ եղանակով պայմանավորված սուր շնչառական վարակների սեզոնային բարձր ակտիվությամբ:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում դեկտեմբեր ամսին արձանագրվել է սուր շնչառական վարակների 38 446 դեպք, որը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ 2,2 անգամ ավելի է։
Հատկապես սուր շնչառական վարակներից խուսափելու համար է, որ կառավարությունն առաջարկել է թույլատրել օդանավակայանում դիմավորողների մուտքը ժամանման սրահ:
Վրաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով բացարձակ հակառեկորդ է սահմանել
Նշենք, որ 2020 թվականին ընդունված «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշումը ՀՀ–ում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից։ Վերջնաժամկետը սահմանվել է 2022 թվականի հունիսի 20-ը։
Լրահոս
0