https://arm.sputniknews.ru/20220131/indznic-lav-voch-voq-chi-ani-vor-ughghutjunnery-khamakargi-erevani-qaghaqapety-38127848.html
Ինձնից լավ ոչ ոք չի անի․ ո՞ր ուղղությունները կհամակարգի Երևանի քաղաքապետը
Ինձնից լավ ոչ ոք չի անի․ ո՞ր ուղղությունները կհամակարգի Երևանի քաղաքապետը
Sputnik Արմենիա
Քաղաքապետը կարծում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարողանա շարունակել սկսված բարեփոխումների իրականացումը։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T11:38+0400
2022-01-31T11:38+0400
2022-01-31T11:39+0400
քաղաքապետ
երևան
հրաչյա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37876653_25:28:1576:900_1920x0_80_0_0_49936741cdae15a38bec7f63d16b9f49.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կշարունակի համակարգել այն ուղղությունները, որոնք նրա պատասխանատվության դաշտում են եղել փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա այդ մասին հայտարարեց այսօր առցանց ձևաչափով կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։Մասնավորապես նա կհամակարգի «Երքաղլույս», «Փարքինգ սիթի», «Ավտոբուս», «Երևան տրանս» ՓԲԸ-ների, «Ջրային կառույցներ» ՍՊԸ-ի, «Ծրագրերի իրականացման բյուրո» ՓԲԸ-ի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ոլորտները։ Նա նաև կզբաղվի նոր աղբավայրի կառուցման և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հարցերով։Երևանի քաղաքապետը դիմադրում է Ավինյանին ու մերժում նրա ներկայացրած կադրերին. ԶԼՄՍարգսյանը պարզաբանեց, որ 2019թ․-ին «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ում անցկացված գույքագրման արդյունքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Անցկացված աշխատանքների արդյունքում Երևանի բյուջեն մոտ 800 միլիոն դրամ է ստացել։Սարգսյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է քաղաքապետարանի կադրային քաղաքականության համակարգող։Սարգսյանը դադարեցրել է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37876653_164:0:1364:900_1920x0_80_0_0_2ee358ea6283126f8b6bec3739761cb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքապետ, երևան, հրաչյա սարգսյան
քաղաքապետ, երևան, հրաչյա սարգսյան
Ինձնից լավ ոչ ոք չի անի․ ո՞ր ուղղությունները կհամակարգի Երևանի քաղաքապետը
11:38 31.01.2022 (Թարմացված է: 11:39 31.01.2022) Քաղաքապետը կարծում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարողանա շարունակել սկսված բարեփոխումների իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կշարունակի համակարգել այն ուղղությունները, որոնք նրա պատասխանատվության դաշտում են եղել փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա այդ մասին հայտարարեց այսօր առցանց ձևաչափով կազմակերպված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
«Այս տարիներին ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են արվել այդ ոլորտներում, ուստի ինձանից լավ ոչ ոք չի կարողանա շարունակել դրանց իրականացումը»,-ասաց Սարգսյանը։
Մասնավորապես նա կհամակարգի «Երքաղլույս», «Փարքինգ սիթի», «Ավտոբուս», «Երևան տրանս» ՓԲԸ-ների, «Ջրային կառույցներ» ՍՊԸ-ի, «Ծրագրերի իրականացման բյուրո» ՓԲԸ-ի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ոլորտները։ Նա նաև կզբաղվի նոր աղբավայրի կառուցման և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հարցերով։
Սարգսյանը պարզաբանեց, որ 2019թ․-ին «Փարքինգ սիթի» ՓԲԸ-ում անցկացված գույքագրման արդյունքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Անցկացված աշխատանքների արդյունքում Երևանի բյուջեն մոտ 800 միլիոն դրամ է ստացել։
Սարգսյանի որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է քաղաքապետարանի կադրային քաղաքականության համակարգող։