https://arm.sputniknews.ru/20220131/evrvopaji-arevangumy-amerikacinery-talanum-en-irenc-dashnakicnerin-38140336.html
Եվրոպայի առևանգումը․ ամերիկացիները թալանում են իրենց դաշնակիցներին
Եվրոպայի առևանգումը․ ամերիկացիները թալանում են իրենց դաշնակիցներին
Sputnik Արմենիա
Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից ամերիկացիները հիանալի կարողանում էին հիստերիաներ սարքել «միլիտարիստական քարոզչությունից արբած» վիճակում։ Սակայն մերօրյա ամերիկյան... 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T22:47+0400
2022-01-31T22:47+0400
2022-01-31T22:47+0400
ռուսաստան
եվրոպա
ուկրաինա
ամն
պատերազմ
պենտագոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38130903_0:0:3077:1731_1920x0_80_0_0_3670da15be4b8c95e2fd06bd604b1255.jpg
Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից ամերիկացիները հիանալի կարողանում էին հիստերիաներ սարքել «միլիտարիստական քարոզչությունից արբած» վիճակում։ Սակայն մերօրյա ամերիկյան «արբածությունն» աչքի է ընկնում այլընտրանքի ապշեցուցիչ բացակայությամբ։ Ո՞ւր են կորել խաղաղության անթիվ-անհամար մարտիկները։ Վերլուծում է ՌԻԱ Նովոստիի հեղինակ Վիկտորյա Նիկիֆորովան։«Ты ж мени пидманула, ты ж мени пидвела»,-կարող էր երգել Ջո Բայդենը, տխուր-տխուր դիտելով Արևելյան Եվրոպայի քարտեզը։ Չէ, Ռուսաստանը նորից պատերազմի չեկավ։ Ավելին, Ուկրաինան նույնպես «քաշեց»։ Վլադիմիր Զելենսկին տատանվեց, հուզվեց, Բայդենի հետ հեռախոսով խոսեց, խնդրեց չլարել իրավիճակը, հայտնեց, որ իրականում ոչ ոք Ուկրաինա չի ներխուժում։ Մի խոսքով, բարձրագույն մակարդակով խաղաց իր «Լյոնյան պատերազմ է գնում» հին կատակերգական համարը, որում Լեոնիդ արքան, իհարկե, ոչ մի պատերազմ էլ չի գնում, այլ մնում է տանը՝ մայրիկի հետ։Բայց, զարմանալի բան, ԱՄՆ քարոզչամեքենան այդ ամենը նույնիսկ չնկատեց։Նրանց խորհրդավոր տեղեկատվական դաշտում, որը վաղուց արդեն դադարել է հատվել իրականության հետ, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում է մոտավորապես նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր։ Արդեն գրեթե կես տարի է՝ Ռուսաստանը հարձակվում ու հարձակվում է։ Ուկրաինան էլ դիմադրում ու դիմադրում է։ Իսկ Ամերիկան այդ ընթացքում առաջինին զսպում է, երկրորդին՝ աջակցում։ Եվ այսպես՝ անվերջ։ ԱՄՆ-ն մտադիր է պատերազմել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացինԴեռևս խորհրդային ամերիկագետներին ապշեցնում էր ԱՄՆ-ի «միլիտարիստական քարոզչության արբածությունը»։ Այն ժամանակ էլ էին գործընկերները կարողանում հիստերիաներ սարքել, այս ցուցանիշով նրանց համեմատ մենք պարտության ենք դատապարտված։ Սակայն մերօրյա ամերիկյան «արբածությունն» աչքի է ընկնում այլընտրանքի ապշեցուցիչ բացակայությամբ։ Որտե՞ղ են բոլոր պացիֆիստները, ո՞ւր են կորել անթիվ-անհամար խաղաղության մարտիկները, մի՞թե բոլորի համար ամեն ինչ միևնույնն է։Թվում է, թե միայն Fox News-ով է հնարավոր զգուշավոր նախազգուշացումներ լսել «միայն թե պատերազմ չլինի» ոճով։ Սակայն ամերիկյան «դեմշիզան» արդեն սպառնում է Լինչի դատաստանի ենթարկել հաղորդավար Թաքեր Կարլսոնին այն բանի համար, որ վերջինս փորձում է գոնե մի փոքր հանգստացնել բոլորին։Բանն այն է, որ այդ տպավորիչ հիստերիկայի վարագույրի տակ շատ մեծ փողեր են սարքվում։ Իսկ փողերը, ինչպես հայտնի է, լռություն են սիրում։ Այդ պատճառով էլ արդարամիտ ԶԼՄ-ներն աղմկում են Ուկրաինայի մասին, իսկ ահա նրանց մասին, ովքեր այդ թեմայի շնորհիվ փող են աշխատում, գերադասում են լռել։Ինչ-որ տեղ հեռվում, աշխարհի ծայրին ընթացող պատերազմը ամերիկացի ձեռնարկատերերի համար պետբյուջեից կերակրվելու կատարյալ միջոց է։ Վերցնենք հենց թեկուզ Աֆղանստանը։ Միայն պաշտոնապես այդ գործի վրա տրիլիոն դոլար է ծախսվել։ Իսկ ամերիկացիների գնահատմամբ՝ լավագույն դեպքում դրա 3-4 տոկոսն է հասել Աֆղանստանի բազմաչարչար ժողովրդին։ Մնացածը մնացել է Պենտագոնի կապալառուների գրպանում։Սակայն բոլորովին պարտադիր չէ ինչ-որ իրական ռազմական գործողությունների մեջ ներքաշվել։ Փող գտնելու և գրպանը դնելու ավելի հեշտ միջոցներ կան։ Օլիգարխներին ենթարկվող ԶԼՄ-ները աղմուկ են բարձրացնում ագրեսիվ Ռուսաստանի թեմայով։ Պենտագոնը մեծացնում է բյուջեն։ Օլիգարխները, որպես կապալառու, իրենց են վերցնում բյուջեից ստացված միլիարդները։ Էժան ու բարկացած։Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մեծ բիզնես ծավալեց մասնավոր կապալառուների հետ: Այսօր ռազմական պետպատվերի համար մարտնչում են մեր օրերի ամենախոշոր ընկերությունները։ Վերջին քսան տարվա ընթացքում նրանք հաջողությամբ յուրացրել են գրեթե 4,5 տրիլիոն դոլար։Պենտագոնի փողերով ստեղծված Սիլիկոնային հովիտն այսօր էլ այնտեղից միլիարդավոր դոլարների ֆինանսական օգուտ է ստանում։ Ամբողջ աշխարհի համար ՏՏ-ընկերությունները անշահախնդիր գիտական որոնման, անկախության և առաջընթացի խորհրդանիշ են։ Իսկ իրականում նրանց ջանասիրաբար ծառայում են ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրին ու հետախուզությանը, դա նրանց եկամտի գլխավոր աղբյուրներից մեկն է։ Կարիբյան ճգնաժամ 2․0․ ինչի՞ց են վախենում ամերիկացի զինվորականներըGoogle-ի սեփականատեր էրիկ Շմիդտը ավելի քան տասը տարի ամերիկյան բանակին արհեստական ինտելեկտի հիմքով զանազան վունդերվաֆլիներ է վաճառում։ Palantir-ը ամերիկացի զինվորականների համար հետախուզական տեղեկատվության հավաքման, մշակման և բաշխման ավտոմատացված համակարգ է պատրաստում։ Microsoft-ը բանակին լրացված իրականության սարքեր է մատակարարում։Բոլորովին վերջերս ՏՏ գիգանտները բախվել են տվյալների պահպանման՝ Պենտագոնի բազմամիլիարդանոց պայմանագրի համար։ Հաղթել է Microsoft-ը, սակայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը համաձայն չէ և դատի է տալու. զարմանալի չէ, խաղասեղանին տասնյակ միլիարդ դոլարներ են։Զարմանալի չէ, որ ՏՏ օլիգարխներին պատկանող բոլոր սոցցանցերը, ԶԼՄ-ներն ու հարթակները առանց հոգնելու մարդկանց գլուխն են մտցնում ագրեսիվ Ռուսաստանի գաղափարը, որն անընդհատ ինչ-որ տեղ է ներխուժում։ Եթե այդ տեղեկատվական աղմուկը հանդարտվի, օլիգարխներին կհեռացնեն կերակրատաշտից։Ռուսաստանի և Ուկրաինային վիրտուալ «պատերազմը» ամերիկյան տնտեսությունը փրկելու բնական միջոց է։ Հունվարին մենք տեսանք հեղուկացված գազով լցված ամերիկյան տանկերների էպիկ շրջադարձը։ Սկզբում նրանք գազը տանոմ էին Ասիա, հետո շրջվեցին Եվրոպայի ուղղությամբ։ Այսօր ԵՄ-ի ջրային ավազանում գրեթե երեք անգամ ավելի շատ հեղուկացված բնական գազի տանկերներ կան, քան մեկ տարի առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դա նկարագրում է որպես էներգետիկ ճգնաժամից եվրոպացիներին փրկելու միջոց։Միայն թե այդ գազի դիմաց եվրոպացիները ստիպված են լինելու աստղաբաշխական թվեր վճարել։ Ամերիկացիներն ուղղակի հոյակապ են մաքրազարդում նրանց։ Նայեք, թե ինչ հրաշալի կերպով է աճել հեղուկացված գազ մատակարարող ամերիկյան Cheniere-ի եկամուտը․ 2021թ․-ին 2020-ի համեմատ՝ գրեթե երկու անգամ։Իսկ որքա՜ն օգտակար է ԱՄՆ-ի համար նավթի ու գազի գների պայթյունաման աճը։ Մի քանի ամիս առաջ Բայդենի վարչակազմը, թքելով կանաչ օրակարգի վրա, հավանություն է տվել Մեքսիկական ծոցում նոր հորատանցքերի բացման՝ պատմության մեջ խոշորագույն աճուրդին: Այնտեղ նավթարդյունահանումը դեռ երբեք այդպիսի մասշտաբով չէր ընդլայնվել։ Դե, իսկ այդ ընթացքում ամերիկացիները եվրոպացի մտավորականների գլուխը լցնում են գլոբալ տաքացման մասին մտքերով և ստիպում են անցում կատարել հողմակայանների։ ճիշտ է, ինչ-որ մեկը պե՞տք է գնի ամերիկյան ածխաջրածինները, որոնք ամենամաքուրն ու ամենաժողովրդավարականն են աշխարհում։Բայց չէ՞ որ դրանով ամեն ինչ չի ավարտվի։ Արդեն հիմա եվրոպական բիզնեսները սնանկանում ու քայքայվում են, չդիմանալով էներգակիրների խելահեղ գներին։ Դրանցից ամենահեռանկարայինները հենց ամերիկացիներն էլ կգնեն՝ նրանք արդեն սկսել են անել դա Բրիտանիայում։ Այնտեղ նրանք գնում են էլեկտաէներգիա մատակարարող ընկերություններ և պարարտանյութերի գործարաններ։ Մոսկվան գաղտնի գրություն է ստացել ՎաշինգտոնիցԱմերիկյան առաջատար CF Industries կորպորացիան, օրինակ, Անգլիայում պարարտանյութերի միանգամից երկու գործարան է ձեռք բերել։ Մեկն անմիջապես փակեց՝ որպես մրցակից։ Երկրորդն, այնուամենայնիվ, բացեց, բայց միայն այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը նրան շատ փող խոստացավ։Սրանք բոլորը խիստ շահավետ ձեռքբերումներ են։ Էլեկտրաէներգիան արդեն ոսկու գին ունի։ Հիմա կատաղի տեմպերով թանկանում են պարարտանյութերը։ Վերլուծաբանները սննդամթերքի գների հսկայական աճ են կանխատեսում։Ռուսներն ու ուկրաինացիները կարծում են, թե իրենց են ներքաշում պատերազմի մեջ։ Սակայն իրական ջարդը վաղուց արդեն ընթացքի մեջ է, պարզապես նրանց միայն անուղղակի է դիպչում։ Սա Ամերիկայի տնտեսական պատերազմն է իրեն կպած ընկերների՝ եվրոպացի դաշնակիցների դեմ։ ԱՄՆ-ն անգթորեն ոչնչացնում է եվրոպական արդյունաբերությունը և սպառնում է ԵՄ քաղաքացիներին սոված օրապահիկի նստեցնել։ Եվ այդ ամենը՝ էներգակիրների՝ իր իսկ կողմից ստեղծված պակասորդի պատճառով։Եվրոպան առայժմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև չկայացած պատերազմի գլխավոր զոհն է։ Այն մասին, որ ամերիկացիները պարզապես պատժում են իրենց վասալներին, վերջերս միանգամայն բացեիբաց ասաց Դոնալդ Թրամփը։ Տեխասի Կորնո քաղաքում նա Եվրոպային մեղադրել է այն բանում, որ վերջինս «օգտվում է» ԱՄՆ-ից, հաշիվները չի վճարում և հոխորտում է «թող ապուշ ամերիկացիները մեր փոխարեն աշխատեն» ոճով։Իսկ ի՞նչն է, օրինակ, Գերմանիայի քաղաքացիներին խանգարում հավաքվել բունդեսթագի հրապարակում, դիմել իրենց ղեկավարությանն ու ասել․ «Եկեք, մայնե դամեն ունդ հերրեն, վերջապես դադարենք լսել ամերիկացի տերերին։ Մենք մրսում ենք և ուտել ենք ուզում։ «Հյուսիսային հոսք 2»-ը միացրեք արդեն, հա՞»։Սակայն հենց այստեղ էլ հնչում է «ռուսական ներխուժման» մասին կատաղի ոռնոցը։ Դա միակ պատրվակն է, որը թույլ չի տալիս հավաստագրել «Հյուսիսային հոսք 2»-ը։ Որովհետև խելամիտ գներով գազը ԵՄ-ն հզոր մրցակից կդարձներ ԱՄՆ-ի համար։ Ամերիկացիներին դա պետք չէ, նրանք արդար մրցակցության արդեն չեն դիմանա։ Նրանք ուզում են Եվրոպան այնպիսի անհույս աղքատության մեջ նետել, երբ սովից ու ցրտից միակ փրկությունը «դրանգ նախ օստեն»-ը կլինի։ Սոված եվրոպացիները կգնան պատերազմի, ի՞նչ ճար ունեն։ «You are in the army now», ինչպես վաղուց երգում էր Status Quo-ն։«Ներխուժման» շուրջ այս ամբողջ հիստերիան ևս մեկ ենթատեքստ ունի։ Երկու տարի առաջ, 2020թ․-ի մարտի 9-ին և 12-ին, տեղի ունեցավ ֆոնդային շուկաների խոշորագույն անկումը։ Դա հսկայական աղետ էր, բորսայում նման բան չէր եղել 1987թ․-ից ի վեր։ Սակայն հանրությունը դա չնկատեց, իհարկե, չհաշված այն դժբախտներին, ովքեր իրենց խնայողություններն էին ներդրել բաժնետոմսերում։ Հավաքական վտանգ․ Ռուսաստանի հարևանները՝ Արևմուտքի թիրախումԱյն ժամանակ՝ 2020թ․-ի մարտին, բոլոր ԶԼՄ-ները լցված էին կորոնավիրուսի մասին լուրերով։ Հիվանդացածները դեռ սակավաթիվ էին, լոքդաունները նոր-նոր էին սկսվում, տնտեսությունը չհասցրեց արգելակել։ Սակայն ամերիկացի օլիգարխները մեկնաբանեցին այնպես, թե հենց համավարակն է հանգեցրել բորսայի փլուզմանը։Հետաքրքիչ է, որ ամենախոշոր բաժնետերերը, ԱՄՆ-ի գլխավոր բանկերը, բազմամիլիարդանոց կարողությունների սեփականատերերը այդ աղետից չտուժեցին։ Բոլորը մի տեսակ չափազանց ճիշտ ժամանակին հասցրել էին վերաներդնել, վաճառել գագաթնակետային պահին, այնուհետև գնել ամենացածր նիշի ժամանակ։Քանի դեռ զանգվածաբար սնանկանում էին մասնավոր ներդրողներն ու մանր բիզնեսը, ամերիկյան խոշորագույն բանկերը հոյակապ կայունություն և եկամուտների աճ էին ցուցադրում։ Համավարակի տարիները՝ միլիարդավոր մարդկանց համար վշտի և հուսահատության տարիները, պարզապես ոսկե ժամանակ դարձան Goldman Sachs, SP Morgan, NY Mellon-ի համար։Ներկայումս բաժնետոմսերի շուկան էլ ավելի գերտաքացած տեսք ունի։ Միանգամայն հնարավոր է, որ «Ռուսաստանի ներխուժման» տակ բորսայի հերթական անկում էր ծրագրված։ Այո, այն կհարվածեր ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև ամերիկացիներին, որոնք 2020-ին զանգվածաբար ակցիաներ էին գնել։ Բայց ե՞րբ են ամերիկյան էլիտաները խղճացել իրենց բնակչությանը։ Այդտեղ ոչ մի նոր բան չկա՝ խփիր քոնոնց, որ օտարները վախենան։ Ռուսական «ներխուժման» պատրվակով ամերիկյան ռեժիմը թալանում է բոլորին, ում կարողանում է։
եվրոպա
ուկրաինա
ամն
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38130903_0:0:2729:2047_1920x0_80_0_0_f4d5ec0b815295d58c20ab8c7ca798ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրոպա, ուկրաինա, ամն, պատերազմ, պենտագոն
ռուսաստան, եվրոպա, ուկրաինա, ամն, պատերազմ, պենտագոն
Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից ամերիկացիները հիանալի կարողանում էին հիստերիաներ սարքել «միլիտարիստական քարոզչությունից արբած» վիճակում։ Սակայն մերօրյա ամերիկյան «արբածությունն» աչքի է ընկնում այլընտրանքի ապշեցուցիչ բացակայությամբ։ Ո՞ւր են կորել խաղաղության անթիվ-անհամար մարտիկները։ Վերլուծում է ՌԻԱ Նովոստիի հեղինակ Վիկտորյա Նիկիֆորովան։ «Ты ж мени пидманула, ты ж мени пидвела»,-կարող էր երգել Ջո Բայդենը, տխուր-տխուր դիտելով Արևելյան Եվրոպայի քարտեզը։ Չէ, Ռուսաստանը նորից պատերազմի չեկավ։ Ավելին, Ուկրաինան նույնպես «քաշեց»։ Վլադիմիր Զելենսկին տատանվեց, հուզվեց, Բայդենի հետ հեռախոսով խոսեց, խնդրեց չլարել իրավիճակը, հայտնեց, որ իրականում ոչ ոք Ուկրաինա չի ներխուժում։ Մի խոսքով, բարձրագույն մակարդակով խաղաց իր «Լյոնյան պատերազմ է գնում» հին կատակերգական համարը, որում Լեոնիդ արքան, իհարկե, ոչ մի պատերազմ էլ չի գնում, այլ մնում է տանը՝ մայրիկի հետ։
Բայց, զարմանալի բան, ԱՄՆ քարոզչամեքենան այդ ամենը նույնիսկ չնկատեց։
Նրանց խորհրդավոր տեղեկատվական դաշտում, որը վաղուց արդեն դադարել է հատվել իրականության հետ, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում է մոտավորապես նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր։ Արդեն գրեթե կես տարի է՝ Ռուսաստանը հարձակվում ու հարձակվում է։ Ուկրաինան էլ դիմադրում ու դիմադրում է։ Իսկ Ամերիկան այդ ընթացքում առաջինին զսպում է, երկրորդին՝ աջակցում։ Եվ այսպես՝ անվերջ։
Դեռևս խորհրդային ամերիկագետներին ապշեցնում էր ԱՄՆ-ի «միլիտարիստական քարոզչության արբածությունը»։ Այն ժամանակ էլ էին գործընկերները կարողանում հիստերիաներ սարքել, այս ցուցանիշով նրանց համեմատ մենք պարտության ենք դատապարտված։ Սակայն մերօրյա ամերիկյան «արբածությունն» աչքի է ընկնում այլընտրանքի ապշեցուցիչ բացակայությամբ։ Որտե՞ղ են բոլոր պացիֆիստները, ո՞ւր են կորել անթիվ-անհամար խաղաղության մարտիկները, մի՞թե բոլորի համար ամեն ինչ միևնույնն է։
Թվում է, թե միայն Fox News-ով է հնարավոր զգուշավոր նախազգուշացումներ լսել «միայն թե պատերազմ չլինի» ոճով։ Սակայն ամերիկյան «դեմշիզան» արդեն սպառնում է Լինչի դատաստանի ենթարկել հաղորդավար Թաքեր Կարլսոնին այն բանի համար, որ վերջինս փորձում է գոնե մի փոքր հանգստացնել բոլորին։
Մինչդեռ իրավիճակը շատ ավելի վտանգավոր է թվում, քան Սառը պատերազմի տարիներին։ Սակայն ամերիկյան և բրիտանական ԶԼՄ-ների բազմաձայն երգչախումբը խլացնում է բանականության ցանկացած ձայն, աշխարհը անդունդի եզրից հետո քաշելու ցանկացած փորձ։ Որտեղի՞ց այդքան համառություն։
Բանն այն է, որ այդ տպավորիչ հիստերիկայի վարագույրի տակ շատ մեծ փողեր են սարքվում։ Իսկ փողերը, ինչպես հայտնի է, լռություն են սիրում։ Այդ պատճառով էլ արդարամիտ ԶԼՄ-ներն աղմկում են Ուկրաինայի մասին, իսկ ահա նրանց մասին, ովքեր այդ թեմայի շնորհիվ փող են աշխատում, գերադասում են լռել։
Ինչ-որ տեղ հեռվում, աշխարհի ծայրին ընթացող պատերազմը ամերիկացի ձեռնարկատերերի համար պետբյուջեից կերակրվելու կատարյալ միջոց է։ Վերցնենք հենց թեկուզ Աֆղանստանը։ Միայն պաշտոնապես այդ գործի վրա տրիլիոն դոլար է ծախսվել։ Իսկ ամերիկացիների գնահատմամբ՝ լավագույն դեպքում դրա 3-4 տոկոսն է հասել Աֆղանստանի բազմաչարչար ժողովրդին։ Մնացածը մնացել է Պենտագոնի կապալառուների գրպանում։
Սակայն բոլորովին պարտադիր չէ ինչ-որ իրական ռազմական գործողությունների մեջ ներքաշվել։ Փող գտնելու և գրպանը դնելու ավելի հեշտ միջոցներ կան։ Օլիգարխներին ենթարկվող ԶԼՄ-ները աղմուկ են բարձրացնում ագրեսիվ Ռուսաստանի թեմայով։ Պենտագոնը մեծացնում է բյուջեն։ Օլիգարխները, որպես կապալառու, իրենց են վերցնում բյուջեից ստացված միլիարդները։ Էժան ու բարկացած։
Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մեծ բիզնես ծավալեց մասնավոր կապալառուների հետ: Այսօր ռազմական պետպատվերի համար մարտնչում են մեր օրերի ամենախոշոր ընկերությունները։ Վերջին քսան տարվա ընթացքում նրանք հաջողությամբ յուրացրել են գրեթե 4,5 տրիլիոն դոլար։
Պենտագոնի փողերով ստեղծված Սիլիկոնային հովիտն այսօր էլ այնտեղից միլիարդավոր դոլարների ֆինանսական օգուտ է ստանում։ Ամբողջ աշխարհի համար ՏՏ-ընկերությունները անշահախնդիր գիտական որոնման, անկախության և առաջընթացի խորհրդանիշ են։ Իսկ իրականում նրանց ջանասիրաբար ծառայում են ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրին ու հետախուզությանը, դա նրանց եկամտի գլխավոր աղբյուրներից մեկն է։
Google-ի սեփականատեր էրիկ Շմիդտը ավելի քան տասը տարի ամերիկյան բանակին արհեստական ինտելեկտի հիմքով զանազան վունդերվաֆլիներ է վաճառում։ Palantir-ը ամերիկացի զինվորականների համար հետախուզական տեղեկատվության հավաքման, մշակման և բաշխման ավտոմատացված համակարգ է պատրաստում։ Microsoft-ը բանակին լրացված իրականության սարքեր է մատակարարում։
Բոլորովին վերջերս ՏՏ գիգանտները բախվել են տվյալների պահպանման՝ Պենտագոնի բազմամիլիարդանոց պայմանագրի համար։ Հաղթել է Microsoft-ը, սակայն Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը համաձայն չէ և դատի է տալու. զարմանալի չէ, խաղասեղանին տասնյակ միլիարդ դոլարներ են։
Զարմանալի չէ, որ ՏՏ օլիգարխներին պատկանող բոլոր սոցցանցերը, ԶԼՄ-ներն ու հարթակները առանց հոգնելու մարդկանց գլուխն են մտցնում ագրեսիվ Ռուսաստանի գաղափարը, որն անընդհատ ինչ-որ տեղ է ներխուժում։ Եթե այդ տեղեկատվական աղմուկը հանդարտվի, օլիգարխներին կհեռացնեն կերակրատաշտից։
«Չգիտեմ, թե դուք ինչ եք անվանում Չինաստանի և Ռուսաստանի դեմ մեր հակամարտությունը․․․ Ես կասեի, որ մենք նրանց հետ պատերազմի վիճակում ենք»,-բավականությամբ նշում է Սիլիկոն հովտի նախկին աստղ, ներկայումս՝ ԱՄՆ ՊՆ-ին առընթեր պաշտպանական նորարարությունների ստորաբաժանման տնօրեն Մայքլ Բրաունը։
Ռուսաստանի և Ուկրաինային վիրտուալ «պատերազմը» ամերիկյան տնտեսությունը փրկելու բնական միջոց է։ Հունվարին մենք տեսանք հեղուկացված գազով լցված ամերիկյան տանկերների էպիկ շրջադարձը։ Սկզբում նրանք գազը տանոմ էին Ասիա, հետո շրջվեցին Եվրոպայի ուղղությամբ։ Այսօր ԵՄ-ի ջրային ավազանում գրեթե երեք անգամ ավելի շատ հեղուկացված բնական գազի տանկերներ կան, քան մեկ տարի առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դա նկարագրում է որպես էներգետիկ ճգնաժամից եվրոպացիներին փրկելու միջոց։
Միայն թե այդ գազի դիմաց եվրոպացիները ստիպված են լինելու աստղաբաշխական թվեր վճարել։ Ամերիկացիներն ուղղակի հոյակապ են մաքրազարդում նրանց։ Նայեք, թե ինչ հրաշալի կերպով է աճել հեղուկացված գազ մատակարարող ամերիկյան Cheniere-ի եկամուտը․ 2021թ․-ին 2020-ի համեմատ՝ գրեթե երկու անգամ։
Իսկ որքա՜ն օգտակար է ԱՄՆ-ի համար նավթի ու գազի գների պայթյունաման աճը։ Մի քանի ամիս առաջ Բայդենի վարչակազմը, թքելով կանաչ օրակարգի վրա, հավանություն է տվել Մեքսիկական ծոցում նոր հորատանցքերի բացման՝ պատմության մեջ խոշորագույն աճուրդին: Այնտեղ նավթարդյունահանումը դեռ երբեք այդպիսի մասշտաբով չէր ընդլայնվել։ Դե, իսկ այդ ընթացքում ամերիկացիները եվրոպացի մտավորականների գլուխը լցնում են գլոբալ տաքացման մասին մտքերով և ստիպում են անցում կատարել հողմակայանների։ ճիշտ է, ինչ-որ մեկը պե՞տք է գնի ամերիկյան ածխաջրածինները, որոնք ամենամաքուրն ու ամենաժողովրդավարականն են աշխարհում։
Բայց չէ՞ որ դրանով ամեն ինչ չի ավարտվի։ Արդեն հիմա եվրոպական բիզնեսները սնանկանում ու քայքայվում են, չդիմանալով էներգակիրների խելահեղ գներին։ Դրանցից ամենահեռանկարայինները հենց ամերիկացիներն էլ կգնեն՝ նրանք արդեն սկսել են անել դա Բրիտանիայում։ Այնտեղ նրանք գնում են էլեկտաէներգիա մատակարարող ընկերություններ և պարարտանյութերի գործարաններ։
Ամերիկյան առաջատար CF Industries կորպորացիան, օրինակ, Անգլիայում պարարտանյութերի միանգամից երկու գործարան է ձեռք բերել։ Մեկն անմիջապես փակեց՝ որպես մրցակից։ Երկրորդն, այնուամենայնիվ, բացեց, բայց միայն այն բանից հետո, երբ բրիտանական կառավարությունը նրան շատ փող խոստացավ։
Սրանք բոլորը խիստ շահավետ ձեռքբերումներ են։ Էլեկտրաէներգիան արդեն ոսկու գին ունի։ Հիմա կատաղի տեմպերով թանկանում են պարարտանյութերը։ Վերլուծաբանները սննդամթերքի գների հսկայական աճ են կանխատեսում։
Ռուսներն ու ուկրաինացիները կարծում են, թե իրենց են ներքաշում պատերազմի մեջ։ Սակայն իրական ջարդը վաղուց արդեն ընթացքի մեջ է, պարզապես նրանց միայն անուղղակի է դիպչում։ Սա Ամերիկայի տնտեսական պատերազմն է իրեն կպած ընկերների՝ եվրոպացի դաշնակիցների դեմ։ ԱՄՆ-ն անգթորեն ոչնչացնում է եվրոպական արդյունաբերությունը և սպառնում է ԵՄ քաղաքացիներին սոված օրապահիկի նստեցնել։ Եվ այդ ամենը՝ էներգակիրների՝ իր իսկ կողմից ստեղծված պակասորդի պատճառով։
Եվրոպան առայժմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև չկայացած պատերազմի գլխավոր զոհն է։ Այն մասին, որ ամերիկացիները պարզապես պատժում են իրենց վասալներին, վերջերս միանգամայն բացեիբաց ասաց Դոնալդ Թրամփը։ Տեխասի Կորնո քաղաքում նա Եվրոպային մեղադրել է այն բանում, որ վերջինս «օգտվում է» ԱՄՆ-ից, հաշիվները չի վճարում և հոխորտում է «թող ապուշ ամերիկացիները մեր փոխարեն աշխատեն» ոճով։
Դե, ամերիկացիներն էլ Ուկրաինայում կոնֆլիկտ են բորբոքում, որպեսզի փակեն ռուսական գազը և պատասխան հարված տան իրենց մայրցամաքային ոխերիմ բարեկամներին։ Հրաշալի, հրաշալի՜ հարաբերություններ են։
Իսկ ի՞նչն է, օրինակ, Գերմանիայի քաղաքացիներին խանգարում հավաքվել բունդեսթագի հրապարակում, դիմել իրենց ղեկավարությանն ու ասել․ «Եկեք, մայնե դամեն ունդ հերրեն, վերջապես դադարենք լսել ամերիկացի տերերին։ Մենք մրսում ենք և ուտել ենք ուզում։ «Հյուսիսային հոսք 2»-ը միացրեք արդեն, հա՞»։
Սակայն հենց այստեղ էլ հնչում է «ռուսական ներխուժման» մասին կատաղի ոռնոցը։ Դա միակ պատրվակն է, որը թույլ չի տալիս հավաստագրել «Հյուսիսային հոսք 2»-ը։ Որովհետև խելամիտ գներով գազը ԵՄ-ն հզոր մրցակից կդարձներ ԱՄՆ-ի համար։ Ամերիկացիներին դա պետք չէ, նրանք արդար մրցակցության արդեն չեն դիմանա։ Նրանք ուզում են Եվրոպան այնպիսի անհույս աղքատության մեջ նետել, երբ սովից ու ցրտից միակ փրկությունը «դրանգ նախ օստեն»-ը կլինի։ Սոված եվրոպացիները կգնան պատերազմի, ի՞նչ ճար ունեն։ «You are in the army now», ինչպես վաղուց երգում էր Status Quo-ն։
«Ներխուժման» շուրջ այս ամբողջ հիստերիան ևս մեկ ենթատեքստ ունի։ Երկու տարի առաջ, 2020թ․-ի մարտի 9-ին և 12-ին, տեղի ունեցավ ֆոնդային շուկաների խոշորագույն անկումը։ Դա հսկայական աղետ էր, բորսայում նման բան չէր եղել 1987թ․-ից ի վեր։ Սակայն հանրությունը դա չնկատեց, իհարկե, չհաշված այն դժբախտներին, ովքեր իրենց խնայողություններն էին ներդրել բաժնետոմսերում։
Այն ժամանակ՝ 2020թ․-ի մարտին, բոլոր ԶԼՄ-ները լցված էին կորոնավիրուսի մասին լուրերով։ Հիվանդացածները դեռ սակավաթիվ էին, լոքդաունները նոր-նոր էին սկսվում, տնտեսությունը չհասցրեց արգելակել։ Սակայն ամերիկացի օլիգարխները մեկնաբանեցին այնպես, թե հենց համավարակն է հանգեցրել բորսայի փլուզմանը։
Հետաքրքիչ է, որ ամենախոշոր բաժնետերերը, ԱՄՆ-ի գլխավոր բանկերը, բազմամիլիարդանոց կարողությունների սեփականատերերը այդ աղետից չտուժեցին։ Բոլորը մի տեսակ չափազանց ճիշտ ժամանակին հասցրել էին վերաներդնել, վաճառել գագաթնակետային պահին, այնուհետև գնել ամենացածր նիշի ժամանակ։
Քանի դեռ զանգվածաբար սնանկանում էին մասնավոր ներդրողներն ու մանր բիզնեսը, ամերիկյան խոշորագույն բանկերը հոյակապ կայունություն և եկամուտների աճ էին ցուցադրում։ Համավարակի տարիները՝ միլիարդավոր մարդկանց համար վշտի և հուսահատության տարիները, պարզապես ոսկե ժամանակ դարձան Goldman Sachs, SP Morgan, NY Mellon-ի համար։
Ներկայումս բաժնետոմսերի շուկան էլ ավելի գերտաքացած տեսք ունի։ Միանգամայն հնարավոր է, որ «Ռուսաստանի ներխուժման» տակ բորսայի հերթական անկում էր ծրագրված։ Այո, այն կհարվածեր ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև ամերիկացիներին, որոնք 2020-ին զանգվածաբար ակցիաներ էին գնել։ Բայց ե՞րբ են ամերիկյան էլիտաները խղճացել իրենց բնակչությանը։ Այդտեղ ոչ մի նոր բան չկա՝ խփիր քոնոնց, որ օտարները վախենան։ Ռուսական «ներխուժման» պատրվակով ամերիկյան ռեժիմը թալանում է բոլորին, ում կարողանում է։