00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես հիմա մեռած եմ ծխելու պատճառով». ինչպե՞ս են տարբեր երկրներում պայքարում ծխախոտի դեմ

© Sputnik / Andranik GhazaryanՍիգարետ. արխիվային լուսանկար
Սիգարետ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Բաժանորդագրվել
Նիկոտինային կախվածությունը կարելի է հաղթահարել ոչ միայն մտրակի, այլև կարկանդակի միջոցով, իսկ է՛լ ավելի լավ է, երբ երկուսը միասին են։
Նոր սկսված տարվա նորությունները. հունվարի 1-ից Հայաստանում արգելված է ծխախոտի (և անգամ փոխարինիչների) հրապարակային ցուցադրումը խանութներում և հանրային սննդի օբյեկտներում։
Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործման արգելքը բաց և փակ ռեստորաններում, բարերում, հանրային սննդի այլ հաստատություններում, առևտրի կենտրոններում, այլ փակ աշխատանքային գոտիներում։
Երևանյան հացի հերթերում բոլորը մերոնքական էին, կամ սերունդների գենետիկ կապն անհնար է ջնջել
Խի՞ստ է։ Խիստ է։ Բայց Նոր Զելանդիայում ավելի կոշտ է։ Այնտեղ պատրաստվում են առհասարակ արգելել ծխախոտի վաճառքը 2008թ.–ից հետո ծնված երիտասարդներին, որպեսզի արդյունքում ամբողջովին հրաժարվեն ծխախոտից։ Դա միակ հնարավորությունն է` թույլ չտալ, որ դեռահասները կախվածություն ձեռք բերեն նիկոտինից, դրանից բացի, ծխողներին վատ սովորությունից հրաժարվելու հարցում օգնելու լավ հնարավորություն է։
«Վատ սովորությունը» մեղմ է ասված, ճիշտ կլինի ասել` մահացու վտանգավոր սովորություն։
...1983 թվական։ Հոլիվուդյան աստղ Յուլ Բրինների մոտ բժիշկները թոքերի քաղցկեղ են հայտնաբերում։ Արտիստին արդեն անհնար է լինում փրկել, և երկու տարի անց նա մահանում է։ Բայց դրանից առաջ տեսախցիկի առաջ կոչ է ձայնագրում։ Մեջբերում եմ ամբողջությամբ։

«Ես հիմա մեռած եմ միայն այն պատճառով, որ չափազանց շատ էի ծխում, ուստի բոլոր նրանց, ով հիմա դիտում է, ասում եմ. Ճակատագրի հետ մի՛ խաղացեք։ Հիմա, երբ հայտնի է դարձել իմ մահվան մասին, զգուշացնում եմ ձեզ` մի՛ ծխեք։ Ինչ ուզում եք արեք, միայն թե մի ծխեք։ Եթե ես կարողանայի հետ դառնալ և թողնել ծխելը, իմ քաղցկեղը քննարկելու առիթ չէր լինի։ Վստահ եմ»։

Իսկ ինչո՞ւմ եմ վստահ ես։ Եթե Յուլ Բրինների թախանձանքները հայկական հեռուստաալիքները նույնպիսի համառությամբ կրկնեին, ինչպես կրկնում են բազմոցների կամ ատամի մածուկի գովազդը, կարող էին մի լավ օգնել ծխախոտը մոռանալու հարցում։
Հայաստան այսօր աշխարհի «ամենածխախոտաշատ» երկրների թվում է, իսկ նիկոտինի պատճառով առաջացած հիվանդությունները երկրի տնտեսության վրա ավելի քան 273 միլիարդ դրամ են նստում (560 միլիոն դոլար)։ Ծխելու հետ կապված հիվանդություններից երկրում տարեկան մահանում է ավելի քան 5000 քաղաքացի։ Տվյալները ՄԱԿ–ի, այլ միջազգային կազմակերպությունների և ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվություններից են։ Կորուստները համադրելի են արցախյան վերջին պատերազմում զոհվածների թվի հետ։
Ծխելու դեմ պայքարի միջոցառումները կարելի էր վիշապաչափ համարել, բայց սա այն դեպքն է, որ եթե դրանք եռակի վիշապաչափ էլ լինեն, դրանք պետք է ձեռնարկել։ Այլընտրանք չկա. կամ ականջալուր ենք լինում Յուլ Բրիններին, որը մեռած է, որովհետև շատ էր ծխում, կամ նախընտրում ենք Նոր Զելանդիայի ուղին, որտեղ օրենսդիրները ծխախոտային ոլորտի վրա հարձակվում են արդեն տասը տարի շարունակ և կարողացել են ծխախոտի օգտագործումը նվազեցնել` հասցնելով 13 տոկոսի։
Թե ինչպես դեսպան Թովմասյանը թթի օղի խմել սովորեցրեց Վիետնամի նախագահին
Նոր Զելանդիան նշում եմ այն պատճառով, որ բնակչությունն այնտեղ մոտ հինգ միլիոն է (մոտ է մեզ)։ Քաղցկեղային հիվանդությունների 25 տոկոսն այնտեղ պայմանավորված են հենց ծխելով (դարձյալ ինչպես մեզ մոտ), իսկ խանութների թիվը, որտեղ թույլատրված է ծխախոտ վաճառել, մոտ ութ հազարից հասցնելու են հինգ հարյուրի (բնավ ոչ մեզ նման)։
Էլեկտրոնային գլանակների մասին։ Վեյփերները, որոնք էլեկտրոնային միջուկով ծխախոտ են քարոզում, ոչնչով առավել չեն ծխողներից, որոնք գրպանից հանում են հայկական «Սիգարոնի» կամ «Ախթամարի» տուփը։ Թոքերի խորհրդավոր հիվանդությունից, որի պատճառ էր դարձել էլեկտրոնային ծխախոտը, ԱՄՆ–ում վերջերս վեց մարդ է մահացել, ևս չորս հարյուրը բժիշկների հսկողության տակ են։ Ընդ որում` էլեկտրոնային ծխախոտից ոչ մի հաճույք չես ստանում, վկայում եմ որպես նախկին ծխող։
Ծխախոտի դեմ պայքարում նախատեսվող կոշտ միջոցառումները դրդում են «չոր օրենքի» հետ համեմատության, որը ժամանակին ԱՄՆ–ում, ապա ԽՍՀՄ–ում, գործել է ամբողջ 11 տարի։ Եվ ի՞նչ։ Եվ ոչինչ։ Օգուտը քիչ է եղել, էլ չասած, որ գինեգործական ոլորտում աշխատող գրեթե 300 հազար մարդ առանց աշխատանքի էր մնացել։ Իմաստ ունի՞ արդյոք գնալ միայն պատժի մեթոդով` արհամարհելով խրախուսանքի մեթոդները։
Այ հիմա խրախուսանքների մասին։ Աշխարհի առանձին երկրներ օրինակ չեմ բերի, ներկայացնում եմ հավաքածու կոկտեյլ։
Նրանց համար, ովքեր հրաժարվում են ծխելու ընդմիջումներին, այդ ժամանակը գումարվում է արձակուրդին։
Ընկերությունների և կորպորացիաների ղեկավարները ծխելուց հրաժարվողներին պարգևավճարներ են տալիս։
Ծխախոտ օգտագործելու համար բժշկից դեղատոմս է հարկավոր։
Ծխելը թույլատրված է միայն մասնավոր բնակարաններում, բանտերում և հյուրանոցների համարներում։
Գործատուները ֆիքսում են ժամանակը, որն աշխատակիցները ծախսել են ծխելու վրա, և աշխատավարձը հաշվելիս այդ ժամանակը չեն ներառում։
Պետությունը քաղաքացիների շրջանում թեստ է անցկացնում, և եթե ստուգումն օրգանիզմում նիկոտին չի հայտնաբերում, մարդը աշխատավարձին ամսական 200 դոլար լրացում է ստանում։
Ընկերությունը 190 դոլար պարգևավճար է տալիս չծխող աշխատակիցներին, որոնք կես տարի դիմացել են առանց ծխախոտի։
Ծխախոտ արտադրող ընկերություններին արգելված է սպորտային միջոցառումների հովանավոր լինել։
Եվ վերջապես, հաշվի առնելով հարևանի հետ մեր առանձնահատուկ հարաբերությունները, Թուրքիայի մասին` առանձին։
Այստեղ մեծահասականերին արգելված է ծխել երեխաների մոտ, իսկ եթե որևէ մեկը խախտի արգելքը, ստիպված է լինելու մի պարկ ալյուր կամ շաքար տալ աղքատներին։
Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր
Լրահոս
0