00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղել եմ ՀՀՇ–ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական. Խաչատուրյանը զբաղվում է դիմումի հարցով

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2022
Վահագն Խաչատուրյան
Բաժանորդագրվել
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ–ին։
Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում` արձագանքելով իր պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական լինելու հանգամանքը «թաքցնելու» մասին մեկնաբանությունները։

«2017թ–ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– ասաց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատրյանը մինչ այդ լրագրողնրի հետ զրույցում չհերքեց ՀՀ նախագահի պաշտոնում իր առաջադրվելու մասին լուրերը` միաժամանակ նշելով, որ Փաշինյանից դեռ նման առաջարկ չի ստացել։
Հիշեցնենք` ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Մինչդեռ Խաչատուրյանը մինչև 2017թ–ը եղել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ։
Ինչ վերաբերում է ՀՀՇ–ին, Խաչատուրյանն իրեն այսօր էլ համարում է շարժման անդամ։

«Ես եղել եմ ՀՀՇ–ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական։ Ես այդ շարժման անդամ եմ 1988թ–ից։ Իմ ընտանիքին էլ եմ ասել` այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերա, ես այդ գործին եմ նվիրվել։ Ցավոք, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ, ուզում եմ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 88-ին` ունենալ ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ կլինեինք»,– ասաց Խաչատուրյանը։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Հունվարի 26-ին armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Լրահոս
0