https://arm.sputniknews.ru/20220131/2021t-y-tverov-gnern-atshum-en-gjughatntesutjunn-ankum-aprum-38132964.html
2021թ.-ը` թվերով. գներն աճում են, գյուղատնտեսությունը անկում է ապրում
2021թ.-ը` թվերով. գներն աճում են, գյուղատնտեսությունը անկում է ապրում
Sputnik Արմենիա
ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2021թ.-ի հիմանական տնտեսական ցուցանիշները։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T14:48+0400
2022-01-31T14:48+0400
2022-01-31T14:48+0400
տնտեսություն
ինֆոգրաֆիկա
գներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38133766_158:16:1254:632_1920x0_80_0_0_38071eddcbee8261a0e146d8ace62cfd.png
Դրանց համաձայն, 2021թ-ին` ճգնաժամային 2020–ի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով:Ընդ որում, ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների (+7.8%) ու առևտրի (+7.5%) ոլորտում։ Շինարարության մեջ աճը կազմել է 7.4%-ով։ Հարկ է հաշվի առնել, որ այս ոլորտները 2020թ-ի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված լոքդաունի հետևանքով 2020թ-ին ամենաշատն էին տուժել` 14-15 %-անոց անկում գրանցելով։ Իսկ ընդհանուր տնտեսական ակտիվությունը 2020-ին՝ 2019-ի համեմատ, 7.5%-անոց անկում էր գրանցել։Արդյունաբերությունն 2021-ին 2020–ի համեմատ 3.3% աճ է գրանցել` նախորդ տարվա 0.9%–անոց անկման փոխարեն։Իսկ գյուղատնտեսության ոլորտում անկումը 2021թ–ին շարունակվել է` կազմելով - 1.1%։Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021թ-ին պատկան մարմինները մեկնաբանում են նախորդ տարի գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։Նշենք, որ 2021թ.-ին 2020-ի համեմատ բավական լուրջ աճ են գրանցել նաև սպառողական գները։ Անցյալ տարվա գնաճը պաշտոնական տվյալներով կազմել է 7.2%:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38133766_280:0:1132:639_1920x0_80_0_0_fc16d5d5a79cef3f91e91b186e69edc3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսություն, ինֆոգրաֆիկա, գներ
տնտեսություն, ինֆոգրաֆիկա, գներ
2021թ.-ը` թվերով. գներն աճում են, գյուղատնտեսությունը անկում է ապրում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2021թ.-ի հիմանական տնտեսական ցուցանիշները։
Դրանց համաձայն, 2021թ-ին` ճգնաժամային 2020–ի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով:
Ընդ որում, ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների (+7.8%) ու առևտրի (+7.5%) ոլորտում։ Շինարարության մեջ աճը կազմել է 7.4%-ով։ Հարկ է հաշվի առնել, որ այս ոլորտները 2020թ-ի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված լոքդաունի հետևանքով 2020թ-ին ամենաշատն էին տուժել` 14-15 %-անոց անկում գրանցելով։ Իսկ ընդհանուր տնտեսական ակտիվությունը 2020-ին՝ 2019-ի համեմատ, 7.5%-անոց անկում էր գրանցել։
Արդյունաբերությունն 2021-ին 2020–ի համեմատ 3.3% աճ է գրանցել` նախորդ տարվա 0.9%–անոց անկման փոխարեն։
Իսկ գյուղատնտեսության ոլորտում անկումը 2021թ–ին շարունակվել է` կազմելով - 1.1%։
Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021թ-ին պատկան մարմինները մեկնաբանում են նախորդ տարի գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։
Նշենք, որ 2021թ.-ին 2020-ի համեմատ բավական լուրջ աճ են գրանցել նաև սպառողական գները։ Անցյալ տարվա գնաճը պաշտոնական տվյալներով կազմել է 7.2%: