https://arm.sputniknews.ru/20220130/hajtni-e-vov-e-spanel-35amja-tghamardun-qk-n-manramanser-e-hajtnel-erevanum-katarvatsic-38113535.html
Հայտնի է` ով է սպանել 35–ամյա տղամարդուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում կատարվածից
Հայտնի է` ով է սպանել 35–ամյա տղամարդուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում կատարվածից
Sputnik Արմենիա
Ձերբակալված 29-ամյա երիտասարդը հարցաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ 30.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-30T14:14+0400
2022-01-30T14:14+0400
2022-01-30T17:12+0400
սպանություն
երևան
հհ ոստիկանություն
հհ քննչական կոմիտե
դանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1e/38113355_0:0:1080:608_1920x0_80_0_0_3e8f4d8fe9dd549f0c405804d5733ada.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել այսօր գիշերը Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած սպանությունից։ Հայտնել էինք, որ դանակի մոտ 8 հարվածով սպանվել է Կոտայքի մարզի բնակիչ Ումրիա Շ-ն։ Սպանության մեջ կասկածվում է Երևանի բնակիչ, որը սպանվածի հետ միասին աշխատել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկին մոտ գտնվող ծաղկի սրահում։«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով։ Նա հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:Նախաքննությունը շարունակվում է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանում 35–ամյա տղամարդու են սպանել
Sputnik Արմենիա
Երևանում 35–ամյա տղամարդու են սպանել
2022-01-30T14:14+0400
true
PT0M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1e/38113355_135:0:946:608_1920x0_80_0_0_715a0b5a7c9918502fb5220fb61059ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանրամանսեր երևան սպանություն
մանրամանսեր երևան սպանություն
Հայտնի է` ով է սպանել 35–ամյա տղամարդուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում կատարվածից
14:14 30.01.2022 (Թարմացված է: 17:12 30.01.2022) Ձերբակալված 29-ամյա երիտասարդը հարցաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է
հայտնել այսօր գիշերը Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած սպանությունից։ Հայտնել էինք, որ դանակի մոտ 8 հարվածով
սպանվել է Կոտայքի մարզի բնակիչ Ումրիա Շ-ն։ Սպանության մեջ կասկածվում է Երևանի բնակիչ, որը սպանվածի հետ միասին աշխատել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկին մոտ գտնվող ծաղկի սրահում։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 30-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի հատվածում գործող ծաղկի վաճառակետի դիմաց Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը վիճաբանել է նույն վաճառակետի 34-ամյա աշխատակցի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ կյանքից զրկելով վերջինիս»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակի բռնակը՝ արնանման հետքերով: Վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով։ Նա հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։