00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:14
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. փորձագետները` ռիսկերի մասին

© Unsplash / Hossein Farahani Հաց ու ձու
Հաց ու ձու - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2022
Հաց ու ձու
Բաժանորդագրվել
Եթե 2021 թվականին պարենամթերքի գների վրա հիմնականում ազդում էին արտաքին գործոնները, ապա այս տարի դրանց արժեքը մեծապես կախված է ներքին շուկայի իրավիճակից։
Հայաստանում առաջիկա ամիսներին հացի, հավի մսի և ձվի կտրուկ գնաճ չի սպասվում։ Սակայն երկու ամիս իրավիճակը կարող է փոխվել էներգակիրների նոր սակագների հաստատման դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին ոլորտի ներկայացուցիչները։
Եթե դեռ 2021 թվականին պարենամթերքի գների վրա հիմնականում ազդում էին արտաքին գործոնները, ապա այս տարի դրանց արժեքը մեծապես կախված է ներքին շուկայի իրավիճակից։
Ինչպես հայտնի է, Հայաստանում փետրվարի 1-ից թանկանում է էլեկտրաէներգիան։ Բացի այդ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է սպառողների համար 6%–ով թանկացնել նաև կապույտ վառելիքը։ Սակագների բարձրացումը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ սննդամթերքի գների վրա։
Խոշոր մատակարարներին դեռ հաջողվում է առկա պաշարների հաշվին զսպել նշված մթերատեսակների կտրուկ գնաճը։
«Մանանա Գրեյն» ընկերության ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ այսօր ցորենի գինը Ռուսաստանում, որտեղից Հայաստանը ներկրում է ցորենի մեծ մասը, կայուն է։

«Վերջին շրջանում տատանումներ չեն եղել։ 1 տոննա ցորենը ձեռք ենք բերում 15 500 ռուբլով (մոտ 200 դոլար)։ Դրան գումարվում է տեղափոխման արժեքը, ԱԱՀ–ն, արդյունքում նույն մեկ տոննան արդեն Հայաստան մտնելիս կազմում է 395 դոլար», – պարզաբանեց Նիկողոսյանը։

Գործարարի խոսքով` 2021 թվականի հունվարին նույն մեկ տոննայի դիմաց հայկական ընկերությունները 100 դոլարով պակաս էին վճարում։ Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ապագայում հացահատիկը կարող է թանկանալ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ալյուրի և հացաբուլկեղենի թանկացման։
Դեռ նախորդ շաբաթ միջազգային բորսաներում ցորենի 3-5% գնաճ էր արձանագրվել։ Գործարարի կարծիքով` իրավիճակը կպարզվի մի քանի շաբաթից։
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն իր հերթին կարծում է, որ առաջիկա երկու ամիսներին հավի մսի և ձվի կտրուկ թանկացում չի լինի։ Սակայն նա չի բացառում, որ էներգակիրների գինը կարող է ազդել դրանց արժեքի վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ այսօր երկրում ձվի միջին շուկայական արժեքը 5 դրամով նվազել է և նախկին 80–ի փոխարեն հիմա 75 դրամ է։

«Մենք բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք հավի մսի և ձվի գնաճը զսպելու համար։ Այս առումով առաջիկա երկու ամիսներին կտրուկ աճ չենք կանխատեսում», – ասաց ՀՀ թռչնաբույծների միության նախագահը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումն այսպես թե այնպես կազդեն պարենային զամբյուղի վրա և ամենայն հավանականությամբ կհանգեցնեն սննդամթերքի թանկացման։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում տարեկան միջինը 700 մլն ձու է սպառվում։ Վերջին երկու տարվա ընթացքում սպառման ծավալների աճ է արձանագրվել։ 2018 թվականին այն կազմել է 726,8 մլն հատ, 2019 թվականին` 720,6 մլն, 2020–ին` 754,6 մլն։
Հայաստանում տարեկան 390-420 հազար տոննա հացահատիկ է սպառվում, որից ներկրվում է 320-350 հազար տոննան։
Լրահոս
0