https://arm.sputniknews.ru/20220130/arag-u-hamegh-hangstjan-ory-sksum-enq-narnji-keqsvov-38070054.html
Արագ ու համեղ․ հանգստյան օրը սկսում ենք նարնջի կեքսով
Արագ ու համեղ․ հանգստյան օրը սկսում ենք նարնջի կեքսով
Sputnik Արմենիա
Հեղնար Շալունցը վստահ է՝ բոլորը կարող են պատրաստել այս հեշտ բաղադրատոմսով կեքսը։ 30.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-30T09:58+0400
2022-01-30T09:58+0400
2022-01-30T09:58+0400
հեղնարը շալունց
թխվածքաբլիթ
կեքս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69123590_0:192:1600:1092_1920x0_80_0_0_573336e9d48d3188e6346ce8f96ca3ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայտնի սննդաբան, բլոգեր Հեղնար Շալունցը, որը հաճախ է համեղ ու օգտակար բաղադրատոմսեր հրապարակում սոցցանցում, առաջարկում է հանգստյան օրը շատ արագ թխվող նարնջով կեքս պատրաստել։ Համեղ բաղադրատոմսն ու պատրաստման ընթացքը Շալունցը հրապարակել է Instagram–ի իր էջում։«Բաղադրատոմսը շատ հեշտ է ու վստահ եմ բոլորիդ մոտ կստացվի»,-գրել է Շալունցը։Նա թվարկել է անհրաժեշտ բաղադրիչները.• Ձու -2 հատ,• Շաքարավազ -150 գրամ,• Նարինջ- 1հատ• Ալյուր - 150 գրամ (կամ մի փոքր ավել, մինչև ստանաք թթվասերի նման զանգված)• Կարագ(հալեցված)- 100 գրամ• Մածուն -1 բաժակ• Սոդա -1 թ/գ• Շաքարի փոշիՊատրաստման եղանակըՁվին ավելացնում ենք շաքարավազն ու հարում։ Մածունին ավելացնում ենք սոդա, խառնում ու լցնում զանգվածի վրա, շարունակում հարել։ Քերում ենք նարինջի կեղևն այնպես, որ դառը, սպիտակ հատվածը շրջանցենք։ Այնուհետև քամում ենք նարինջն ու հյութն ավելացնում զանգվածին։ Լցնում ենք հալեցված կարագն ու ալյուրը։Թխում ենք 180 c տաքացված ջեռոցում 30-35 րոպե:Բարի ախորժակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69123590_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5a4dfecd7174df6ac307a4f43012206a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրակի նարնջի կեքս
Արագ ու համեղ․ հանգստյան օրը սկսում ենք նարնջի կեքսով
Հեղնար Շալունցը վստահ է՝ բոլորը կարող են պատրաստել այս հեշտ բաղադրատոմսով կեքսը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայտնի սննդաբան, բլոգեր Հեղնար Շալունցը, որը հաճախ է համեղ ու օգտակար բաղադրատոմսեր հրապարակում սոցցանցում, առաջարկում է հանգստյան օրը շատ արագ թխվող նարնջով կեքս պատրաստել։ Համեղ բաղադրատոմսն ու պատրաստման ընթացքը Շալունցը հրապարակել է Instagram–ի իր էջում։
«Բաղադրատոմսը շատ հեշտ է ու վստահ եմ բոլորիդ մոտ կստացվի»,-գրել է Շալունցը։
Նա թվարկել է անհրաժեշտ բաղադրիչները.
• Ալյուր - 150 գրամ (կամ մի փոքր ավել, մինչև ստանաք թթվասերի նման զանգված)
• Կարագ(հալեցված)- 100 գրամ
Ձվին ավելացնում ենք շաքարավազն ու հարում։ Մածունին ավելացնում ենք սոդա, խառնում ու լցնում զանգվածի վրա, շարունակում հարել։ Քերում ենք նարինջի կեղևն այնպես, որ դառը, սպիտակ հատվածը շրջանցենք։ Այնուհետև քամում ենք նարինջն ու հյութն ավելացնում զանգվածին։ Լցնում ենք հալեցված կարագն ու ալյուրը։
Թխում ենք 180 c տաքացված ջեռոցում 30-35 րոպե: