00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պուտինի և Ռայիսիի հայտարարությունն ուղղված էր թուրք–ադրբեջանական տանդեմի դեմ. իրանագետ

Ահարոն Վարդանյան. «Միջուկային պայմանագրի ձախողման դեպքում Իրանը կսերտացնի կապերը ՌԴ–ի և Չինաստանի հետ»
Բաժանորդագրվել
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հարավային Կովկասում ձևավորված իրողություններին և այդ համատեքստում ռուս–իրանական համագործակցության առաջնահերթություններին։
Եթե Վիեննայում չկնքվի միջուկային պայմանագիրը և վերջնականապես ձախողվեն բանակցությունները, ապա Իրանն ավելի կսերտացնի հարաբերությունները ՌԴ–ի ու Չինաստանի հետ, առավել ևս, որ Չինաստանի հետ արդեն իսկ կնքել է 25–ամյա համապարփակ համաձայնագիր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահի մոսկովյան այցին, այս մասին ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Այդ դեպքում բավական բարդ իրավիճակում կհայտնվեն Իրանի հետ բանակցող արևմտյան երկրները, որոնք հանդես են գալիս վերոհիշյալ առանցքի դեմ։ Իրանի համար նախագահ Ռայիսիի մոսկովյան այցը խոստումնալից էր այն առումով, որ տեղի ունեցան գործնական բանակցություններ, որոնք առնչվում էին նաև ռազմատեխնիկական համագործակցությանն ու սպառազինությունների գնմանը»,– նշեց իրանագետը։

Վարդանյանի դիտարկմամբ` քանի որ մոսկովյան բանակցություններում քննարկված հարցերից մեկը վերաբերում էր միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելուն, ապա այդ հանգամանքը շատ կարևոր է հատկապես Հայաստանի պարագայում, քանզի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից կռվում էին բազմաթիվ վարձկան ահաբեկիչներ, որոնք Հարավային Կովկասում հայտնվեցին Թուրքիայի միջնորդությամբ։

«Սա նշանակում է` Իրանն ու Ռուսաստանն առաջին դեմքերի մակարդակով ընդունում են, որ մեր տարածաշրջանում կան ահաբեկչական խմբավորումներ, ուստի Պուտինի և Ռայիսիի հայտարարությունն, ըստ էության, ուղղված էր թուրք–ադրբեջանական տանդեմի դեմ։ Այստեղ Հայաստանը հստակ անելիք ունի և կարող է միանալ հակաահաբեկչական պայքարին, քանի որ Հարավային Կովկասում հայտնված ահաբեկչական խմբավորումները լրջորեն սպառնում են մեր անվտանգությանը»,– ասաց իրանագետը։

Նրա կարծիքով` Իրանը փորձում է ապահովել իր ներկայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ու հարակից տարածքներում (հատկապես արաքսամերձ հատվածներում) և դրանով իսկ ձգտում է բալանսավորել ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, հետևաբար, նրա քայլերը տեղավորվում են ընդհանուր տրամաբանության մեջ։
Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին ԵԱՏՄ-ի հարցում. Գրիգորյանը` Զոհուրիին
Ըստ նրա`հնչող հայտարարություններն էլ որոշ մասով ուղղված են նաև Ադրբեջանին և դրանք ոչ թե ականջ շոյող, այլ նախազգուշական բնույթ են կրում։
Նշենք, որ Իրանն Ադրբեջանին հստակ ասել է, որ ուշադրությամբ հետևում է զարգացումներին և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն ընդունելի չի համարում։
Լրահոս
0