00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտադիր զինծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը. ՀՀ–ում կբացվի Վետերանների հոսպիտալ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2022
Բաժանորդագրվել
Ծրագրի բյուջեն կազմելու է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար։ Դրամահավաքի շնորհիվ արդեն իսկ հավաքվել է կես միլիոնը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։

«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները։ Այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց` թե՛ այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր։ Ծրագրի բյուջեն կազմելու է մոտ 25 մլն ԱՄՆ դոլար»,– նշեց Մինասյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ում առաջին դրամահավաքն արդեն անցկացվել է, հավաքվել է շուրջ կես միլիոն դոլար։ Զինվորի տան տնօրենը շեշտեց, որ առաջիկայում էլ սպասվում է համահայկական դրամահավաք։
Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ–ում առաջին խնամքի կենտրոնը
Զինվորի տան տնօրենն ասաց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները։

«Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– նշեց նա։

Ծրագրի իրականացմանն աջակցելու է Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը:
«Կյանքս շարունակվում է...». 44-օրյայի զինհաշմանդամները փորձում են սպորտով հաղթել ցավին
Լրահոս
0