00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց ՀՀ–ում առաջին խնամքի կենտրոնը

© Sputnik / Aram NersesyanОснованный подполковником Сaргисом Стeпаняном реабилитационный центр для военных инвалидов
Основанный подполковником Сaргисом Стeпаняном реабилитационный центр для военных инвалидов - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2022
Բաժանորդագրվել
Այն գտնվելու է Զինվորի տանը և զինվորները սպասարկվելու են անվճար։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում այսօր` հունվարի 29-ին, բացվեց նոր բաժանմունք, որը նախատեսված է գանգուղեղային ծանր վիրավորում ստացած զինվորների համար։
Վերականգնողական կենտրոնում սկզբում իրականացվեց օրհնության արարողություն, այնուհետև կտրվեց կարմիր ժապավենն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու պայմաններին։

«Այսօր լրանում է 4 տարին, ինչ գործում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։ Այս ընթացքում մեզ հաջողվել է շուրջ 6 հազար մեր տղաներին սպասարկել, նրանց հույս ու հավատ ներշնչել։ Այսօր էլ բացում ենք նման բաժանմունք` բարերարների օգնությամբ»,– նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքով` բաժանմունքը տարբերվում է այլ հարթակներից իր ուղղվածությամբ` այստեղ բուժում կստանան այն տղաները, որոնք գանգուղեղային կամ ողնաշարային ծանր վնասվածք ստանալուց հետո ունեն այնպիսի կարգավիճակ, որը թույլ չի տալիս նրանց երկարատև բուժումն այլ հաստատություններում, առավել ևս տան պայմաններում։
Պարտադիր զինծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը. ՀՀ–ում կբացվի Վետերանների հոսպիտալ
Մուրադյանն ընդգծեց, որ իրենց բաժանմունքում տղաները կստանան այնպիսի բուժում, որը թույլ կտա վերջիններիս հանել այդ վիճակից` խոսքը կոմատոզ վիճակի (կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը,– խմբ.) մասին է։
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար տարածքը տրամադրել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը: Բաժանմունքի բացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է ԱՄՆ–ում գործող Family Rescue Fund-FRF բարեգործական հիմնադրամը:
FRF հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան–Աթիկյանն ասաց, որ իրենք շատ ծրագրեր են իրականացրել Զինվորի տան հետ և այս մեկն էլ բացառություն չեղավ։

«Անցյալ տարի սեպտեմբերին, երբ ես եկա Հայաստան, Հայկուհին (Զինվորի տան տնօրենը,–խմբ.) ինձ ասաց այս ծրագրի մասին, ես անմիջապես պատասխանեցի, որ անպայման կօգնենք ու կանենք ամեն ինչ։ Ահա այսօր արդեն այս ամենն իրականություն է»,– նշեց Նազ Բաշքիջյանը։

Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ընդգծեց, որ նման վնասվածքներ ստացած տղաներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցը բաց էր մնացել։ Բուժման ծախսերի վերաբերյալ դեռևս անցած տարի կենտրոնը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրել, որպեսզի սահմանվի հատուկ գին, քանի որ նմանատիպ բուժումը թանկ է, սակայն առայժմ բուժումն իրականացվում է բարերարների միջոցներով։
«Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում կբուժվեն հոգեբանական խնդիրներով զինվորները
«Մենք ունեինք որոշակի վիճակագրություն, թե տարբեր պատերազմների ընթացքում նման վնասվածք ստացածներից քանի տոկոսն ունի նմանատիպ բուժօգնության կարիք։ Դրան համապատասխան էլ ընտրվել է մեր մահճակալային ֆոնդը: Այս պատերազմի հետևանքով նման խնդրով 4 տղա է տեղափոխվել արտերկիր, վստահ եմ` եթե այս կենտրոնն այն ժամանակ լիներ, կարիք չէր լինի նրանց տեղափոխելու»,– ասաց Մինասյանը։
Բաժանմունքում հնարավորություն կա մինչև 20 զինվորի բուժօգնություն տրամադրելու։ Զինվորի տան տնօրենը շեշտեց, որ ապագայի համար կան նաև ավելի մեծ ծրագրեր, որոնց կողքին կրկին կանգնած է FRF հիմնադրամը։
Լրահոս
0