https://arm.sputniknews.ru/20220129/chinastann-amnin-hvordvorel-e-akanjalur-linel-rdi-pajmannerin-ev-chkhaghal-kraki-het-38098985.html
Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետ
Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետ
Sputnik Արմենիա
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն անդրադարձել է ռուս–ամերիկյան հարաբերություններում առաջացած... 29.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-29T18:58+0400
2022-01-29T18:58+0400
2022-01-29T19:08+0400
ռադիո
պոդկաստ
ռուսաստան
վլադիմիր պուտին
ամն
սերգեյ լավրով
ջո բայդեն
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38098962_0:0:1600:901_1920x0_80_0_0_b2f52d95927d248a239ebc060ce92213.jpg
Գրիգոր Բալասանյան. Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետ
Sputnik Արմենիա
Գրիգոր Բալասանյան. Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետ
ԱՄՆ–ն իր վարած անհեռատես քաղաքականության արդյունքում գործընթացները հասցրեց նրան, որ նույնիսկ աշխարհաքաղաքական մրցակիցներ համարվող Ռուսաստանն ու Չինաստանն այսօր խոսում են ռազմական բլոկ ստեղծելու մասին և արդեն իրականացնում են համատեղ զորավարժություններ, որոնց միացել է նաև Իրանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։Բալասանյանի դիտարկմամբ` այսօր հստակ կերպով ձևավորվում է բազմաբևեռ աշխարհ և այդ տեսանկյունից մարտահրավեր է նետվում ԱՄՆ–ի կողմից միաբևեռ աշխարհակարգը պահպանելու նկրտումներին։ Ըստ նրա` Միացյալ Նահանգներն արդեն տանուլ է տվել, որովհետև կարծում էր, թե պատժամիջոցների տակ ՌԴ–ն կքած կմնա և ի վիճակի չի լինի որևէ քայլ կատարել, բայց այսօր Վաշինգտոնը ոչ միայն հաշվի է նստում Ռուսաստանի հետ, այլև նամակ է ուղարկում` խնդրելով չհրապարակել։Միջազգայնագետի պնդմամբ` նման անօգնական վիճակում ԱՄՆ–ն վերջին հարյուր տարվա ընթացքում չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ շատ կարճ ժամանակահատվածում 2001 թվականին Մյունխենում Պուտինի արտասանած հայտնի արտահայտությունը, թե անվտանգության համակարգ պետք է ստեղծվի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, դառնում է իրականություն։Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն․ Լավրովը որոշ փակագծեր է բացելԸստ Բալասանյանի` որոշ ժամանակ անց իրավիճակը հանգեցնելու է նրան, որ ԱՄՆ–ն ուղղակի ոտքի տեղ չի ունենալու Եվրասիայում և անցնելու է պատվավոր չեզոքության քաղաքականությանը։Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով պատերազմի հավանականության մասին, հայտարարել է, որ եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, սակայն Մոսկվան թույլ չի տա անտեսել անվտանգության ոլորտի շահերը:Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։ «Պարզապես աղետալի կլինի»․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի միջև հնարավոր պատերազմի մասինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը:
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38098962_101:0:1524:1067_1920x0_80_0_0_318f850a72843b05965ce410954de947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, аудио, ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, սերգեյ լավրով, ջո բայդեն, չինաստան
պոդկաստ, аудио, ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, սերգեյ լավրով, ջո բայդեն, չինաստան
Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետ
18:58 29.01.2022 (Թարմացված է: 19:08 29.01.2022) ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն անդրադարձել է ռուս–ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությանը։
ԱՄՆ–ն իր վարած անհեռատես քաղաքականության արդյունքում գործընթացները հասցրեց նրան, որ նույնիսկ աշխարհաքաղաքական մրցակիցներ համարվող Ռուսաստանն ու Չինաստանն այսօր խոսում են ռազմական բլոկ ստեղծելու մասին և արդեն իրականացնում են համատեղ զորավարժություններ, որոնց միացել է նաև Իրանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Չինաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ–ի պետքարտուղար Բինկենի հետ, հորդորել է ականջալուր լինել ռուսական պայմաններին և չխաղալ կրակի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարելիք այցը լինելու է բախտորոշ ոչ միայն ուկրաինական խնդրի, այլև միջազգային աշխարհակարգի հետ կապված»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` այսօր հստակ կերպով ձևավորվում է բազմաբևեռ աշխարհ և այդ տեսանկյունից մարտահրավեր է նետվում ԱՄՆ–ի կողմից միաբևեռ աշխարհակարգը պահպանելու նկրտումներին։ Ըստ նրա` Միացյալ Նահանգներն արդեն տանուլ է տվել, որովհետև կարծում էր, թե պատժամիջոցների տակ ՌԴ–ն կքած կմնա և ի վիճակի չի լինի որևէ քայլ կատարել, բայց այսօր Վաշինգտոնը ոչ միայն հաշվի է նստում Ռուսաստանի հետ, այլև նամակ է ուղարկում` խնդրելով չհրապարակել։
Միջազգայնագետի պնդմամբ` նման անօգնական վիճակում ԱՄՆ–ն վերջին հարյուր տարվա ընթացքում չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ շատ կարճ ժամանակահատվածում 2001 թվականին Մյունխենում Պուտինի արտասանած հայտնի արտահայտությունը, թե անվտանգության համակարգ պետք է ստեղծվի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, դառնում է իրականություն։
Ըստ Բալասանյանի` որոշ ժամանակ անց իրավիճակը հանգեցնելու է նրան, որ ԱՄՆ–ն ուղղակի ոտքի տեղ չի ունենալու Եվրասիայում և անցնելու է պատվավոր չեզոքության քաղաքականությանը։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով պատերազմի հավանականության մասին, հայտարարել է, որ եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, սակայն Մոսկվան թույլ չի տա անտեսել անվտանգության ոլորտի շահերը:
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը: