00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աստված օրհնի Հայաստանը»․ Խորեն Աբրահամյանի արտամուսնական որդին պատմել է մոր և իր մասին

© AbisoghomyanХорен Абраамян
Хорен Абраамян  - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2022
Բաժանորդագրվել
Հայտնի լատվիացի երաժիշտ, դիջեյ Խորեն Ստալբեն այլև չի թաքցնում իր ծագումը։ Խորհրդային տարիներին նրա մայրը չէր հանրայնացնում այն փաստը, որ որդի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանից։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հռչակավոր դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանի հագեցած կենսագրության այս էջի մասին չգիտեն անգամ նրա ամենանվիրված երկրպագուները։ Արտիստն արտամուսնական որդի ունի, որը հենց իր անունն է կրում...
Հայտնի լատվիացի երգիչ, դիջեյ, ստորջրյա լուսանկարիչ և դայվինգի մարզիչ Խորեն (Horen) Ստալբեն ծնվել է 1971թ․-ի մարտի 8-ին, Ռիգայում։ Mirrorspectator պորտալը հարցազրույց է հրապարակել Ստալբենի հետ, որը վարել է հայագետ և պատմաբան Արծվի Բախչինյանը։
Նրա կատարմամբ For Black Man Christmas No Weekend երգի տեսահոլովակը MTV-ով ցուցադրված առաջին լատվիական տեսահոլովակն է դարձել։ 2014թ․-ից ի վեր Խորենը Riga Reggae խմբի մենակատարն է։
2003 թվականին նա հրատարակել է բեսթսելլեր դարձած «Կես ճամփին» գիրքը (լատիշերեն լեզվով) Նեպալի և դեպի Հիմալայներ իր կատարած արշավի մասին։
2011 թ․-ի մայիսին նա ճանաչվել է լավագույն ստորջրյա լուսանկարիչ՝ Underwater Photography-ի վարկածով։ 2009-2013թթ․-ին Եգիպտոսի Դահաբ հանգստավայրում ղեկավարել է «Բալթիկա» դայվինգ-ակումբը։ Նախորդ տարվա վերջին ընտանիքի հետ միասին վերադարձել է Դահաբ՝ ստորջրյա նկարահանումները շարունակելու։
Հարցազրույցում Ստալբեն խոստովանում է, որ հասկանալի պատճառներով երկար տարիներ ոչ մեկին չէր պատմում, թե ով է իր հայրը, թե որքան տաղանդավոր է նա և հայտնի։

«Կարծում եմ` հիմա արդեն կարելի է խոսել այդ մասին։ Այո, իմ հայրը Խորեն Աբրահամանն է, և խորհրդային տարիների ընթացքում ես ստիպված էի թաքցնել դա հանրությունից․․․Մայրիկիցս ես միայն լավն եմ լսել հորս մասին, թե որքան տաղանդավոր է նա, որքան հրաշալի, հետաքրքիր․․․ Մի անգամ, փոքր ժամանակ, մենք մայրիկի հետ հանրային տրանսպորտում էինք, մեզ հետ հայեր սկսեցին խոսել, հարցրին, թե անունս ինչ է։ Մայրիկը պատասխանեց` «Խորեն»։ Նրանք շատ զարմացան, հարցրին՝ գիտե՞նք արդյոք, որ այդ անունով հայտնի հայ դերասան կա։ Մայրիկը տխուր ժպտաց և ասաց, որ գիտի»,-պատմում է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը հույս ունի, որ հորից ժառանգել է նրա տաղանդի գոնե «մի պատառը»։
Լատվիացու համար անսովոր անվան մասին Խորենն ասում է, որ իրեն դեռ մանկուց են հարցերով տանջել։ Բայց այդ անունը նրան նաև առանձնահատուկ էր դարձնում։ Իսկ երբ ընտրեց արտիստական ճանապարհը, ստիպված չեղավ բեմական կեղծանուն հորինել` ինչպես անում են մյուս արտիստները։
«Իմ հայտնիության շնորհիվ հիմա Լատվիայում 60 Խորեն կամ Horen կա»,-ասում է նա։
Երաժիշտը հիշում է, որ փոքր ժամանակ ամաչում էր խոսել իր ծագման մասին։ Սակայն կոնսերվատորիա ընդունվելուց հետո իր սիրելի ուսուցչուհի Մարա Կիմելեն, որն, ի դեպ, ժամանակին ելույթ էր ունեցել Խորեն Աբրահամյանի հետ նույն բեմում, մի անգամ հարցրել է, թե որտեղից է այդ անունը։
«Ես հայկական արմատներ ունեմ»,-պատասխանել է Ստալբեն։
«Քո հայրիկը հա՞յ է։ Պետք է հպարտանաս դրանով»,-ասել է Կիմելեն։
Արտիստը խոստովանում է, որ շատ երախտապարտ է նրան։

«Երբ ես նոր էի ծնվել, ընտանիքի մի լավ բարեկամ ասել է` կուզեր, որ ես նույնքան տաղանդավոր լինեմ, որքան հայրս, և նույնքան աշխատասեր, որքան մայրս»,-պատմում է նա։

48 տարեկանում Ստալբեն առաջին անգամ այցելել է Հայաստան։ Նրա խոսքով՝ իր կյանքում դա միանգամայն նոր էջ է բացել։
«Շատ ուրախ եմ, որ արեցի դա։ Եվ մինչև օրս ինձ թվում է, որ Աստված ինձ ուղարկեց այնտեղ... մենք տեղ հասանք լուսաբացին։ Հայաստանի գեղեցկությունն ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց։ Ամենահուզիչը ազգականներիս հետ հանդիպումն էր և այն, թե ինչպես նրան ք ինձ ընդունեցին։ Ես այցելեցի հորս գերեզմանին, գոնե այդ կերպ հանդիպեցի նրան այս կյանքում»,-ասում է Ստալբեն։
Արտիստն ասում է, որ իր վրա մանկուց մեծ ազդեցություն են ունեցել կրոնը, զանազան սրբազան տեքստերի ուսումնասիրությունը, ուստի Հայաստանում վանքերի, սրբավայրերի այցելությունները և այն, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում է գտնվում, մեծ նշանակություն է ունեցել նրա համար։
«Ամեն ինչն էլ շատ կարևոր ինձ համար։ Աստված օրհնի Հայաստանը»,-ասում է Խորենը։
Ի դեպ, այդ այցելությունը կատարել նրան համոզել է հայուհի կինը՝ Լուսինե Ծատուրյանը։ Կնոջ մասին Խորենը պատմում է, որ մի անգամ գեղեցիկ աղջկա է հանդիպել, և միանգամայն անսպասելիորեն պարզվել է, որ նա հայուհի է։ Այդ ժամանակ Խորենի մտքով անցել է, որ նա իր ճակատագիրն է։
Լրահոս
0