00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանը

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում Ռուսաստանի դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն
Բաժանորդագրվել
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ համագործակցությունն առանքային դեր է խաղում ինքնիշխանության պաշտպանության գործում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր քաղաքացիներին:

«Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։
Դեսպանությունը Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ առողջություն, բարօրություն և խաղաղ երկինք է մաղթել ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին:
Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
0