00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն․ Լավրովը որոշ փակագծեր է բացել

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցВизит главы МИД РФ С. Лаврова в Стокгольм
Визит главы МИД РФ С. Лаврова в Стокгольм - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են իրենց վրայից թոթափել անվտանգության հարցերի պատասխանատվությունը, սակայն Ռուսաստանն իր դիրքորոշումը չի փոխի, զիջումների հնարավորություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է «զրոյացնել» բոլոր վեճերը դիվանագիտական սեփականության և դիվանագիտական անձնակազմի թվաքանակի վերաբերյալ, այդ թեմայով հանդիպումը կկայանա մոտակա երկու շաբաթվա ընթացում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«Այդ մասին մենք խոսել ենք (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինկենի հետ Ժնևում, որ պետք է ինչ-որ կերպ կարգավորել այս իրավիճակը։ Մենք առաջարկում ենք զրոյացնել այն ամենը, ինչ եղել է` սկսած Նոբելյան մրցանակակիր (Բարաք) Օբամայի տհաճ և մանրախնդիր քայլից, չեղարկել այն ամենը, ինչը սկսվել է դրանից և հաջորդել դրան։ Դե, տեսնենք, մոտակա մեկ-երկու շաբաթում պետք է հերթական հանդիպումը լինի։ Հիմա ամերիկացիներն իսկական առևտուր են անում»,-հայտարարել է Լավրովը։

Նրա խոսքով ՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները վերջնագիր չեն, բայց Մոսկվան թույլ չի տա, որ արևմտյան երկրները խուսափեն ԵԱՀԿ-ի իրենց պարտավորություններից անվտանգության հարցերում։
«Թող ազնվորեն շարադրեն, թե ինչպես են մեկնաբանում այն, ինչի տակ ստորագրել է իրենց նախագահը»,– ասել է Լավրովը:
Եթե ՌԴ-ից է կախված, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ շրջանակներում բարձրագույն մակարդակով պարտավորություններ են ընդունվել այն մասին, որ ոչ ոք չի ամրապնդի իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին: «Ամերիկացիներն ասում են՝ դաշինքների ընտրության իրավունքը սրբազան է, մենք ասում ենք՝ այն պայմանով, որ այն չի խորացնում ցանկացած այլ երկրի անվտանգության հետ կապված իրավիճակը, և դուք, պարոնայք հրաշալիներ, դրա տակ ստորագրել եք»,– ընդգծել է Լավրովը։
Ըստ նրա` անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների ՆԱՏՕ-ական պատասխանը խիստ գաղափարախոսական է ԱՄՆ-ի պատասխանի համեմատ։ «Վերջինս դրա ֆոնին գրեթե դիվանագիտական պարկեշտության նմուշ է»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

«ՆԱՏՕ-ի պատասխանն այնքան գաղափարախոսականացված է, այնպես է տոգորված Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկությամբ, դրա հատուկ առաքելության, հատուկ նախասահմանման մասին մտքով, որ ես պարզապես մի քիչ ամաչում եմ նրանց փոխարեն, ովքեր այդ տեքստերը գրել են»,-ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում կառուցողական հատվածները փոխառված են հենց ռուսական առաջարկներից:
«Այդ ամենը (հակամարտությունների կանխումը և վստահության միջոցների ապաէսկալացումը. խմբ.) վերջին երկու-երեք տարվա ընթացքում մերժվել է։ Հիմա առաջարկվում է քննարկել այս ամենը։ Այսինքն՝ այն կառուցողականը, որ կա այդ առաջարկներում, ըստ էության, փոխառվել է վերջին ժամանակների ռուսական նախաձեռնություններից։ Դե, կարծում եմ, դա էլ է ինչ-որ բան, ռուսերեն ասած»,-նշել է նախարարը։
Ռուսաստանը կպատասխանի, եթե Գերմանիայում RT-ի դեմ ճնշումները շարունակվեն․ ՌԴ ԱԳՆ
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը:
Լրահոս
0