00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա տանն ես ու արդեն իսկ առաջնագծում. ի՞նչ է փոխվել Ռազմական նվագախմբի երգացանկում

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ասատրյան
Տիգրան Ասատրյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Տիգրան Ասատրյան
Բաժանորդագրվել
Ռազմանվագախմբային ծառայության երգացանկը միշտ որոշվում է միջոցառման բովանդակությունից ելնելով։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայությունը մշտապես լծված է երգի ու պարի միջոցով զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործին։
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիան զրույցել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետի տեղակալ, զինվորական դիրիժոր, փոխգնդապետ Տիգրան Ասատրյանի հետ։ Նա համեմատականներ անցկացրեց Հայրենական մեծ պատերազմի և ներկա պահի հետ, թե ինչպես է երգերի բովանդակությունը փոխվել տարիների ընթացքում։ Նշեց, որ 1941 թվականին հայ զինվորը գնում էր խորհրդային հայրենիքը պաշտպանելու, իսկ հիմա` անկախ Հայաստանը, հետևաբար այն ժամանակվա երգերը բոլորովին այլ էին ու այլ միտք էին պարունակում իրենց մեջ, իսկ հիմա` հուզական աշխարհն այլ է։

«Այն ժամանակ զինվորը, որը հազարավոր կիլոմետրեր հեռու էր իր հարազատ բնակավայրից, տնից, «Մարտիկի երգն», օրինակ, կարոտով էր երգում։ Այդ կոնտեքստն այսօր արդիական չէ, քանի որ շատ բնակավայրեր արդեն դարձել են մարտադաշտ։ Նախկինում, զինվորը գնում էր որևէ տեղ իր հայրենիքը պաշտպանելու, առաջնագիծն էլ հեռու էր տնից, իսկ հիմա նա իր տանն է ու արդեն իսկ առաջնագծում է»,– նշեց Ասատրյանը։

Ասում է` մի դեպքում դու դա անում ես Գերմանիայում կամ այլ երկրում, մյուսում` քո բնակավայրում, հետևաբար, խոսել կարոտի, քո երկրի ջրերի ու հողի մասին` ակտուալ չէ։
Զինվորական դիրիժորի խոսքով` ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է սերմանվի դեռ մանկուց` «մոր կաթի հետ»։
«Երգն ու պարը զինվորի ոգին բարձր պահելու համար շատ կարևոր են ու մեծ ազդեցություն կարող են ունենալ տարբեր իրավիճակներում։ Այսօր մենք երգի ու երաժշտության միջոցով պետք է կարողանանք ռազմահայրենասիրական դաստիարակություն սերմանել մեր երեխաների մեջ։ Պետք է նաև այնպես անենք, որ արդեն ծառայող զինվորի մոտ էլ միշտ բարձրացնենք մարտական ոգին»,– նշեց Ասատրյանը։
Նրա կարծիքով` ռազմական կյանքն ու նվագախումբն առանց իրար գոյություն չունեն, քանի որ դեռ հին ժամանակներից ռազմի դաշտ գնացել են երգով ու մարտական պարերով։ Պատերազմն էլ կարող է կապ չունենալ` երգը միշտ մարդու կյանքում առկա է, անկախ ստեղծված իրավիճակից։
Փոխգնդապետը պատմեց, որ իրենց երգացանկը որոշվում է միջոցառման բովանդակությունից ելնելով, և իրենց ծրագրերը բազմաժանր են։ Երգում են և՛ արտասահմանյան, և՛ հայկական ստեղծագործություններ, չնայած գերակշռում են հայ կոմպոզիտորներինը։
«Թռիչք վերջին անգամ». Հայկոյի վերջին երգը պատերազմում զոհված հերոսների մասին
ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը մասնակցում է ոչ միայն համերգային, այլև արարողակարգային միջոցառումների, որի երգացանկը լիովին տարբերվում է։
«Երբ հիմնվեց մեր ծառայությունը, այդ ժամանակ չունեինք սեփական արարողակարգային հայկական երգեր, սակայն մեր պետի` գնդապետ Արմեն Պողոսյանի շնորհիվ, ով գրում է երգեր, այժմ ունենք»,– ասաց Տիգրան Ասատրյանը։
Խոսելով ռազմանվագախմբային քայլերթի մասին, թե իրենց ծառայության ընթացքում ո՞ր պարապմունքներին է ավելի շատ ուշադրություն դարձվում` ֆիզիկական, թե երաժշտական, փոխգնդապետն ասաց` դրանք անբաժան են։

«Մեր պարապմունքները` թե՛ ֆիզիկական և թե՛ երաժշտական, հնարավորության սահմաններում կարելի է ասել անցկացվում են զուգահեռաբար։ Մենք առաջին հերթին զինծառայողներ ենք և գործառութային պարտականություններ էլ ունենք, ծառայում ենք հատուկ մշակված կարգացուցակով, որպեսզի հավասարաչափ գիտելիքներ ունենանք և՛ ուղղակի, և՛ հատուկ շարայինի մասին։ Պետք է մեր ծառայության ոչ մի հատված չտուժի»,– ընդգծեց նվագախմբի դիրիժորը։

Նա նշեց, որ ԶՈւ նվագախումբը համալրվում է միայն պրոֆեսիոնալ երաժիշտներով, սակայն պարտադիր չէ, որպեսզի վերջիններս բարձրագույն կրթություն ունենան այդ բնագավառում, երաժշտական դպրոցում ստացած գիտելիքները բավարար են իրենց մոտ ծառայության համար։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ ռազմանվագախմբային ծառայությունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, արտերկրում էլ մասնակցելու է համերգների։
Փոխգնդապետը հայտնեց նաև, որ այս տարի նախատեսում են անցկացնել ռազմահայրենասիրական երգերի մրցույթ, որպեսզի իրենց երգացանկը համալրեն պրոֆեսիոնալ երգերով։
Լրահոս
0