00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ–թուրքական գործընթացից մեզ համար դրական ակնկալիքը շատ քիչ է. Ջուլֆալակյանն ասաց` ինչու

Ջուլֆալակյան. Անթալիայի համաժողովում մենք կարող ենք լինել ընդամենը լսողի դերում
Բաժանորդագրվել
Պատմական գիտությունների թեկնածու, սպորտի վաստակավոր վարպետ Արսեն Ջուլֆալակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին և Անթալյայում սպասվելիք դիվանագիտական համաժողովին։
Երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնարկեց ֆուտբոլային դիվանագիտությունը, բանակցություններ վարելուց առաջ կատարեց «տնային աշխատանք»։ Նա այցելեց սփյուռքի ազդեցիկ գաղթօջախներ, հանդիպեց հանրության տարբեր շերտերի հետ` ներկայացնելով օրակարգը։ Ուստի մենք հնարավորինս տեղյակ էինք գործընթացից, մինչդեռ այսօր բացարձակապես ոչնչից տեղյակ չենք։ Հայ–թուրքական բանակցությունների մասին խոսելիս` Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեց պատմական գիտությունների թեկնածու, ըմբշամարտիկ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«Ինչ որ բաներ իմանում ենք Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից, թե ինչ են բանակցել տարբեր հանդիպումների ժամանակ, և միայն դրանից հետո է հայկական կողմն արձագանքում։ Սա անթույլատրելի է, հատկապես մի իշխանության պարագայում, որը ստորագրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, մինչդեռ իշխանության գալուց առաջ հայտարարում էր թափանցիկ գործելակերպի, հրապարակայնության, բացարձակ ժողովրդավարության մասին։ Հիմա տեղի է ունենում 180 աստիճանով հակառակ գործընթաց»,– ասաց Ջուլֆալակյանը։

Նրա դիտարկմամբ` հայ–թուրքական գործընթացից դրական ակնկալիքը շատ քիչ է, քանզի Թուրքիայի նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, որն իր հերթին մեր առջև դրել է հայտնի պայմանները, որոնցից գլխավորն առնչվում է միջանցք ստանալուն և իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։

Ըստ նրա` ակնհայտ է, որ Թուրքիան պահանջելու է նաև հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարում, Կարսի և Մոսկվայի պայմանագրերի ընդունում։
«Եթե մենք գնալու ենք այդ բոլոր քայլերին, ապա ինչո՞վ է այդ գործընթացը մեզ համար շահեկան։ Այն, ինչին համաձայնելու ենք և ինչ ստանալու ենք, անհամաչափ է։ Անընդհատ շեշտվում է, որ սահմանների բացումից ունենալու ենք դիվիդենտներ, իսկ արդյո՞ք մեր տնտեսությունը պատրաստ է մրցակցել հզոր հարևանի հետ, Ադրբեջանն էլ պակաս ուժեղ չէ։ Մենք մինչ օրս չենք լսել, թե որոնք են մեր կարմիր գծերը։
Հարաբերությունների նախավերջին կարգավորման փորձի ժամանակ մենք հաղթանակած կողմ էինք, կարող էինք ցանկացած պահի դադարեցնել բանակցությունները, մինչդեռ հիմա բանակցությունների գնում ենք պարտված վիճակում, հետևաբար շատ դժվար կլինի պաշտպանել մեր շահերը»,– ասաց պատմական գիտությունների թեկնածուն։
Անդրադառնալով Անթալիայում մարտին կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցին` Ջուլֆալակյանն ընդգծեց, որ հայտնի չէ, թե ինչ օրակարգով է հայկական կողմը մասնակցելու այդ համաժողովին, պարզ չէ, թե առհասարակ Հայաստանն այժմ ինչպես է ներկայանալու տարբեր գագաթնաժողովներին և ինչի մասին է խոսելու։
ՀՀ–ի և Թուրքիայի միջև չվերթերի դեպքում հայկական կողմը չի շահի. Խաչատրյան
Բոլորն էլ աջակցում են խաղաղության գաղափարին, կողմ են, որ ևս մեկ հիմնախնդիր լուծվի, բայցևայնպես պարզ չէ, թե կոնկրետ մեր ԱԳՆ–ն ինչ օրակարգ է առաջ տանում, որոնք են մեր գերխնդիրները և ինչ կարող ենք առաջ քաշել Անթալիայի համաժողովում։
Ջուլֆալակյանի կարծիքով` Անթալիայում մենք կարող ենք լինել ընդամենը լսողի դերում, և այդ տեսակետը հիմնված է նաև Հայաստանում գործող հայտնի, առաջատար թուրքագետների վերլուծությունների վրա, որոնց իշխանությունը չի ներգրավում հայ–թուրքական բանակցություններում։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է, որ ՀՀ–ի հետ սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է: Հատուկ ներկայացուցիչները դեմ դիմաց հանդիպել են Մոսկվայում: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո նրանք միասին կքննարկեն հետագա քայլերը:
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ Չավուշօղլուն մանրամասնել է, որ թուրքական կողմը հրավիրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Նա հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ Հայաստանը կարող է մասնակցել ֆորումին:
Լրահոս
0