https://arm.sputniknews.ru/20220128/hajastann-unenalu-e-prvofesivonal-banak-pashinjany-shnvorhavvorakan-ugherdz-e-hghel-38043601.html
Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորել է Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին: 28.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-28T10:34+0400
2022-01-28T10:34+0400
2022-01-28T10:38+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բանակ
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37017199_0:21:1089:634_1920x0_80_0_0_b1a30b5b73eac171911875288d5d67ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և՛ փառապանծ օրեր, և՛ անցել բազմաթիվ փորձությունների միջով: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը գնում է Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները:«Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված»,-նշել է նա:Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը , Փաշինյանի խոսքով, մեր առաջնահերթությունն է։Նշվում է, որ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Դրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:Վարչապետը Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորել է Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով, ուստի նա մեկուսացած է և Եռաբլուր չի այցելել։Եռաբլուր են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1d/37017199_40:0:1008:726_1920x0_80_0_0_a464dc95322efcf82854b6ef1790a2d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, ուղերձ
հայաստան, նիկոլ փաշինյան, բանակ, ուղերձ
Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
10:34 28.01.2022 (Թարմացված է: 10:38 28.01.2022) Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորել է Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և՛ փառապանծ օրեր, և՛ անցել բազմաթիվ փորձությունների միջով: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ ժողովուրդն ըստ արժանվույն է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, որոնք մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը գնում է Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները:
«Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված»,-նշել է նա:
Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը , Փաշինյանի խոսքով, մեր առաջնահերթությունն է։
Նշվում է, որ 2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Դրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:
Վարչապետը Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորել է Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:
«Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան: Աստված պահապան Հայոց բանակին»,- եզրափակել է Փաշինյանը։
Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։
Հայտնել էինք, որ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով, ուստի նա մեկուսացած է և Եռաբլուր չի այցելել։
Եռաբլուր են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլք։