00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ՌԴ-ից է կախված, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը պատասխանել է պատերազմի հավանականությանը վերաբերող հարցին, որի մասին շատ են խոսում վերջին ժամանակաշրջանում։ Հարցը տվել է Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով պատերազմի հավանականության մասին, հայտարարել է, որ եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, սակայն Մոսկվան թույլ չի տա անտեսել անվտանգության ոլորտի շահերը:

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն տրորել, արհամարհել մեր շահերը»,-ասել է Լավրովը Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում` պատասխանելով հետևյալ հարցին` արդյոք պատերազմ կլինի՞ անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի առաջարկությունների և Արևմուտքի պատասխանի համատեքստում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները չեն ավարտվել, ռուսական առաջարկների պատասխաններում ռացիոնալության կետեր են երևում:
«Ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ականները, ինչպես գիտեք, ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին պարզագույն առաջարկները, որոնք ամփոփված են Վաշինգտոնի հետ պայմանագրի նախագծերում, և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համաձայնությունը։ Մենք միայն երեկ չէ առաջին օրն ենք ստացել պատասխանները, որոնք արևմտյան ոճով շատ բան մշուշոտում են, բայց այնտեղ ռացիոնալության կորիզներ կան, ինչպես արդեն նշել եմ, երկրորդական հարցերում»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը:
Լրահոս
0