00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը բանակին

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնի Հայաստանի տաղավարում (17 հունվարի, 2022թ). ԱՄԷ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնի Հայաստանի տաղավարում (17 հունվարի, 2022թ). ԱՄԷ - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Բաժանորդագրվել
Իր շնորհավորական ուղերձում դիմելով զինծառայողներին, ՀՀ նախագահը նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Հայոց բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:։ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ հղած ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նա իր երախտագիտությամբ ու խոնարհումով է հիշել բոլոր նրանց, ովքեր պայքարել են Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել անկախության և ազատության համար։

«Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը շեշտել է, որ բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ:
«Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին»,- ընդգծել է Սարգսյանը:
Դիմելով զինծառայողներին` ՀՀ նախագահը նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:

«Մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու: Փա՛ռք Հայոց բանակին»,-եզրափակել է նա:

Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։
Հիշեցնենք` հունվարի 23–ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հայտարարության տեքստում նա նշել էր, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ հանրապետության նախագահի պաշտոնից, քանի որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյան
Նախագահն իր հրաժարականի դիմումը կարող է հետ կանչել 7 օրվա ընթացքում
Իսկ եթե նա, այնուամենայնիվ, դա չանի, նախագահի պարտականությունները նրա հեռացումից հետո կկատարի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` մինչև նոր նախագահի ընտրությունը։
Լրահոս
0