00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարբարոսություն է. հայկական ժառանգության մի շարք նմուշներ ոչնչացվել են Թուրքիայում 2021-ին

Վանը - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Վանը
Բաժանորդագրվել
«Փոքրամասնությունների և փախստականների իրավունքները Թուրքիայում. 2021 թվականի ամփոփում» վերնագրով հոդվածում Ազատության ստոկհոլմյան կենտրոնը թվարկել է անցած տարվա ընթացքում Թուրքիայում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ազատության ստոկհոլմյան կենտրոնը հոդված է հրապարակել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ աղաղակող իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև թվարկել է 2021 թվականի ընթացքում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը։

XVII դարի հայկական եկեղեցու ավերում Թուրքիայի արևմուտքում

Թուրքիայի արևմուտքում գտնվող Քյոթահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Պարբերականը նշում է, որ հնագույն եկեղեցին հայ համայնքի համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել, քանի որ այդտեղ է մկրտվել հայտնի երաժշտագետ և կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետը։

Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է օսմանյան սուլթան Մուրադի կառավարման օրոք։ 1603 թվականին այն ավերել են, սակայն ավելի ուշ` վերականգնել։ Հավատացյալները հավատում են, որ այն ժայռի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին, մնացել է Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը։
Լեգենդի համաձայն` անգամ թուրք կանայք և աղջիկներն էին այստեղ գալիս հիվանդություններից բուժվելու համար և խնդրում էին քահանաներին իրենց համար ընթերցել Սուրբ Գիրքը։ Եկեղեցին որոշ ժամանակ ծառայել է որպես հանդիսությունների սրահ, այնուհետև վերջնականապես փակվել է։

Անկարայի հայկական գերեզմանատան ավերում

Թուրքիայի կառավարության բնակարանային շինարարության դեպարտամենտը (TOKİ) հայկական պատմական գերեզմանատան տարածքում շինարարություն է սկսել։ 2021-ի մարտի 10-ին Անկարայի Ճարտարապետների թուրքական պալատի մասնաճյուղը հայտարարեց, որ Ուլուսի պատմական շրջանի այդ տարածքում խանութներ կկառուցվեն։
Հաղորդագրության մեջ հատուկ նշվում էր. «Գիտական աղբյուրներում ասվում է, որ այդ տարածքում հայկական կաթոլիկ գերեզմանատուն է եղել։ Ապօրինի պեղումների ժամանակ այստեղ մարդու ոսկորներ են հայտնաբերվել, որոնք ուսումնասիրվել են անատոլիական քաղաքակրթությունների թանգարանի կողմից։ Անկախ այս ամենից, շինարարությունն այս տարածքում շարունակվում է, ինչը անարգանք է անատոլիական հողերում առկա բազմամշակութայնության հանդեպ։ Դա բարբարոսություն է, մարդու իրավունքների խախտում»։

Հայկական գերեզմանատան ավերում Վան նահանգում

Թուրքիայի Վան նահանգի արևելքում գտնվող Տուշպայի հայկական գերեզմանատունն ավերել էին բուլդոզերներով։ Քալեջիկ շրջանը, որը հայտնի է նաև Լեզք անունով, հայկական էր մինչև 1915 թվականի Ցեղասպանությունը։
Շիրմաքարերն ու մարդկային ոսկորները ցաքուցրիվ մնացին պղծված հայկական գերեզմանատան տարածքում։

Դիարբեքիրի հայկական եկեղեցին գրադարան կդառնա

Դիարբեքիրի հայ բողոքական եկեղեցին 10 տարի ժամկետով վարձակալության է տրվել Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը` որպես հանրային գրադարան այն օգտագործելու համար։ Այս որոշումը Թուրքիայի հայ համայնքում վրդովմունք առաջացրեց։

Հայկական եկեղեցին «Հումորի համաշխարհային վարպետների տուն» է դարձել

Թուրքիայի իշխանության որոշմամբ` Քոնյա նահանգի վերականգնված Սուրբ երրորդություն հայկական եկեղեցին մշակութային կենտրոնի կվերածվի։ 19-րդ դարի շենքը փակվել էր այցելուների համար, իսկ վերականգնումից հետո այն կբացվի արդեն որպես «Հումորի համաշխարհային վարպետների տուն»։
Հոդվածում նշվում է նաև, որ Ստամբուլի անհայտ պատգամավոր Ումիթ Օզդաղը ցեղասպանությամբ է սպառնացել Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։

Ապրիլի 24-ին Twitter–ի իր էջում Փայլանը նշել էր. «Անցել է 106 տարի, մենք քայլում ենք ցաղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով։ Մեր երեխաները հաճախում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներ։ Պատկերացրեք, որ Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին և երեխաները հիտլերյան դպրոց հաճախեին, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան։ Ահա, թե ինչպես ենք ապրում Թուրքիայում»։

Ի պատասխան այդ գրառման Օզդաղը գրել էր. «Եթե դժգոհ ես, գրողի ծոցի կորիր։ Կգա ժամանակ, և դու կվերապրես այն, ինչ վերապրեց Թալեաթ փաշան»։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը Պետդեպին խորհուրդ է տալիս կրոնական անհանդուրժողականության, իրավախախտումների և վանդալիզմի համար հատուկ ցանկում ներառել Թուրքիային։
Լրահոս
0