https://arm.sputniknews.ru/20220128/anapahvov-yntaniqneri-hamar-gazi-sakaginy-chi-bardzranalu-mher-grigvorjan-38042605.html
Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու․ Մհեր Գրիգորյան
Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու․ Մհեր Գրիգորյան
Sputnik Արմենիա
Մհեր Գրիգորյանը նշում է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում: 28.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-28T10:14+0400
2022-01-28T10:14+0400
2022-01-28T10:17+0400
հայաստան և եատմ
մհեր գրիգորյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գազ
գազի սակագին
https://cdn.am.sputniknews.ru/img/2141/90/21419014_0:70:1123:701_1920x0_80_0_0_df4681be32733d61a56932e86d89ee50.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նրա խոսքով՝ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին: Գրիգորյանը հայտնեց՝ բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով։Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց գազը, լույսն ու ջուրը չթանկացնելու` Փաշինյանի խոստումներըՓոխվարչապետը նշեց, որ գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանում գինն է:Ինչ վերաբերում է բիզնեսի համար գազի սակագնի հարցին, ապա նա խորհուրդ տվեց սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսեն:Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում:Դոմինոյի էֆեկտով կլինի գնաճի հերթական ալիքը. տնտեսագետը` գազի հնարավոր թանկացման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2141/90/21419014_0:0:1121:841_1920x0_80_0_0_0d42badfc0da0d22db639c9672ca0507.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և եատմ, մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գազ, գազի սակագին
հայաստան և եատմ, մհեր գրիգորյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գազ, գազի սակագին
Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու․ Մհեր Գրիգորյան
10:14 28.01.2022 (Թարմացված է: 10:17 28.01.2022) Մհեր Գրիգորյանը նշում է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անապահով ընտանիքների համար գազի սակագինը չի բարձրանալու։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին կարող եմ միայն վստահաբար ասել, որ անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու»-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին: Գրիգորյանը հայտնեց՝ բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով։
Փոխվարչապետը նշեց, որ գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանում գինն է:
Ինչ վերաբերում է բիզնեսի համար գազի սակագնի հարցին, ապա նա խորհուրդ տվեց սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսեն:
«Կարծում եմ՝ այքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները։ Բոլորի համար գազի գինը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում: