https://arm.sputniknews.ru/20220127/tatvojann-ampvopel-e-anhatakan-gvortservov-arvatsy-vor-volvortnerum-e-mijamtutjan-kariq-eghel-38021238.html
Թաթոյանն ամփոփել է անհատական գործերով արվածը․ ո՞ր ոլորտներում է միջամտության կարիք եղել
Թաթոյանն ամփոփել է անհատական գործերով արվածը․ ո՞ր ոլորտներում է միջամտության կարիք եղել
Sputnik Արմենիա
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վեց տարիների ընթացքում իր արած աշխատանքն ամփոփ տեսքով՝ անհատապես անդրադառնալով որոշ դեպքերի։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T15:06+0400
2022-01-27T15:06+0400
2022-01-31T11:23+0400
հայաստան
հհ միպ
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1e/37021969_0:0:1600:901_1920x0_80_0_0_e462e81aaf8cd4bfc29aa7e9cc14549a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Եթե 2020-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը ստացել է 14 780 դիմում, ապա 2021-ին Թաթոյանին ուղղված դիմումների թիվը 21 181 է եղել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ամփոփելով իր վեց տարիների աշխատանքն անհատական գործերով։Թաթոյանը ներկայացնում է, որ, օրինակ, «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող մի կին, որը պատժի ժամկետի ավարտում էր գտնվում, նաև բուհում սովորելիս է եղել, և երբ դիմել է քննություն հանձնելու համար, մերժում է ստացել։ «Իմ խնդիրը չէր լուծվի, եթե չլիներ պաշտպանի աջակցությունը։ Ուշացումով՝ մեկ տարի անց, ավարտեցի բուհս»,-պատմում է կինը, որը կրթության շնորհիվ նաև աշխատանքի է ընդունվել և առաջին աշխատավարձը ստանալուց հետո ՄԻՊ գրասենյակ այցելել։Թաթոյանի ստացած դիմումները տարբեր ոլորտներին են առնչվել՝ առողջապահական, սոցիալական, զինված ուժերի հետ կապված հարցեր։ Օրինակ՝ ՄԻ պաշտպանին մի քաղաքացի է դիմել ու ասել, որ սրտամկանի սուր կաթվածով քաղաքացուց սրտի անվճար վիրահատության փոխարեն գումար էին գանձել։ Պաշտպանի միջամտությամբ գումարը որպես հատուցում քաղաքացին հետ է վերցրել։Ո՞վ է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին, որը պիտի փոխարինի Արման ԹաթոյանինԹաթոյանը նշում է՝ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն։ Իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1e/37021969_153:0:1577:1068_1920x0_80_0_0_93fdd6b80c727621bf7bb7772b123747.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, արման թաթոյան
հայաստան, հհ միպ, արման թաթոյան
Թաթոյանն ամփոփել է անհատական գործերով արվածը․ ո՞ր ոլորտներում է միջամտության կարիք եղել
15:06 27.01.2022 (Թարմացված է: 11:23 31.01.2022) ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վեց տարիների ընթացքում իր արած աշխատանքն ամփոփ տեսքով՝ անհատապես անդրադառնալով որոշ դեպքերի։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Եթե 2020-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը ստացել է 14 780 դիմում, ապա 2021-ին Թաթոյանին ուղղված դիմումների թիվը 21 181 է եղել։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ամփոփելով իր վեց տարիների աշխատանքն անհատական գործերով։
«Աշխատանքս սովորաբար սկսում է առավոտյան 08:00-08:30-ին և ավարտվում 23:00-24:00-ին։ Չեմ մտաբերի որևէ դեպք, երբ ժամը վեցից հետո թողնեմ ու գնամ տուն»,-ասում է Թաթոյանը՝ հավելելով, որ հաճախ է լինում, որ կեսգիշերին էլ քաղաքացուց դիմում ստանում։
Թաթոյանը ներկայացնում է, որ, օրինակ, «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող մի կին, որը պատժի ժամկետի ավարտում էր գտնվում, նաև բուհում սովորելիս է եղել, և երբ դիմել է քննություն հանձնելու համար, մերժում է ստացել։ «Իմ խնդիրը չէր լուծվի, եթե չլիներ պաշտպանի աջակցությունը։ Ուշացումով՝ մեկ տարի անց, ավարտեցի բուհս»,-պատմում է կինը, որը կրթության շնորհիվ նաև աշխատանքի է ընդունվել և առաջին աշխատավարձը ստանալուց հետո ՄԻՊ գրասենյակ այցելել։
Թաթոյանի ստացած դիմումները տարբեր ոլորտներին են առնչվել՝ առողջապահական, սոցիալական, զինված ուժերի հետ կապված հարցեր։ Օրինակ՝ ՄԻ պաշտպանին մի քաղաքացի է դիմել ու ասել, որ սրտամկանի սուր կաթվածով քաղաքացուց սրտի անվճար վիրահատության փոխարեն գումար էին գանձել։ Պաշտպանի միջամտությամբ գումարը որպես հատուցում քաղաքացին հետ է վերցրել։
Թաթոյանը նշում է՝ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն։ Իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։