https://arm.sputniknews.ru/20220127/tajikstani-ev-ghrghzstani-sahmanin-pvokhhradzgutjun-e-sksvel-38032443.html
Տաջիկստան–Ղրղզստան սահմանին փոխհրաձգություն է սկսվել
Տաջիկստան–Ղրղզստան սահմանին փոխհրաձգություն է սկսվել
Sputnik Արմենիա
Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T19:26+0400
2022-01-27T19:26+0400
2022-01-27T19:28+0400
կրակոց
զենք
հրաձգություն
ղրղզստան
տաջիկստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27367220_20:0:982:541_1920x0_80_0_0_18234214a42e36a1f44398abfa3ff67d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի սահմանային գերատեսչության մամուլի ծառայությանը։Ըստ հաղորդագրության` տաջիկական կողմն ականանետներ և նռնականետներ է կիրառում:Ղրղզստանի սահմանապահներն ուժեղացված ծառայության են անցել, քանի որ Տաջիկստանի սահմանապահները Բատկենի շրջանի Տորտ Կոչո տեղանքում միակողմանիորեն փակել են ճանապարհի այն հատվածը, որը միացնում է Ղրղզստանի Բատկեն և Իսֆանա քաղաքները: Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի է դառնում 2 երկրի բնակիչների և սահմանապահների միջև: Պատճառը չսահմանազատված հատվածներն են, որտեղ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը։Ղրղզստան-Տաջիկստան սահմանին դպրոցականների և ծնողների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
ղրղզստան
տաջիկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27367220_140:0:861:541_1920x0_80_0_0_5d1aa734a363b307df7607fc04bbb611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, զենք, հրաձգություն, ղրղզստան, տաջիկստան
կրակոց, զենք, հրաձգություն, ղրղզստան, տաջիկստան
Տաջիկստան–Ղրղզստան սահմանին փոխհրաձգություն է սկսվել
19:26 27.01.2022 (Թարմացված է: 19:28 27.01.2022) Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգություն է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի սահմանային գերատեսչության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` տաջիկական կողմն ականանետներ և նռնականետներ է կիրառում:
Ղրղզստանի սահմանապահներն ուժեղացված ծառայության են անցել, քանի որ Տաջիկստանի սահմանապահները Բատկենի շրջանի Տորտ Կոչո տեղանքում միակողմանիորեն փակել են ճանապարհի այն հատվածը, որը միացնում է Ղրղզստանի Բատկեն և Իսֆանա քաղաքները: Երկու երկրի պաշտոնյաները դեպքի վայր են մեկնել իրավիճակը մեղմելու համար։
«Սակայն ժամը 19:35–ի սահմանում (Երևանի ժամանակով` 17։35) իրավիճակն ավելի է վատացել Բատկենի շրջանի Չիր Դոբո տեղանքում, որտեղ տաջիկական կողմը զենք է կիրառել: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև հիմնական փոխհրաձգություններն ընթանում են Տորտ Կոչո և Չիր Դոբո շրջաններում»,- հայտարարել է սահմանային գերատեսչության ներկայացուցիչը։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը պարբերաբար հակամարտությունների գոտի է դառնում 2 երկրի բնակիչների և սահմանապահների միջև: Պատճառը չսահմանազատված հատվածներն են, որտեղ հնարավոր չէ որոշել, թե ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը։