https://arm.sputniknews.ru/20220127/rd-n-mtadir-e-sharunakel-erkkhosutjuny-arevmutqi-het-bajc-pashtpanelu-e-ir-dirqery-agn-38040097.html
ՌԴ-ն մտադիր է շարունակել երկխոսությունը Արևմուտքի հետ, բայց պաշտպանելու է իր դիրքերը. ԱԳՆ
ՌԴ-ն մտադիր է շարունակել երկխոսությունը Արևմուտքի հետ, բայց պաշտպանելու է իր դիրքերը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Սերգեյ Վերշինինն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակ նշել է իր դիրքորոշումը Արևմուտքի հետ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ: 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T23:41+0400
2022-01-27T23:41+0400
2022-01-27T23:41+0400
ռուսաստան
արևմուտք
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_0:136:3161:1914_1920x0_80_0_0_fab618dd6eff6f18cdc096bfb7902f06.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանը տրամադրված է շարունակել երկխոսությունն Արևմուտքի երկրների հետ, բայց հաստատակամորեն կպաշտպանի իր դիրքորոշումն ու ազգային շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։«Մենք բոլոր մակարդակներում, սկսած գլխավոր մակարդակից՝ Ռուսաստանի նախագահից, շատ հստակ ասել ենք բոլոր հարցերում մեր դիրքորոշման մասին։ Ավելին, մեր քաղաքականության առանձնահատկությունը նախևառաջ դրա թափանցիկությունն է։ Մենք բացարձակ բացահայտորեն ցուցադրում ենք մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը։ Բայց լիարժեք գիտակցելով, որ մենք ամուր կպաշտպանենք մեր շահերն ու ազգային դիրքորոշումը»,-ասել է դիվանագետը։ Եթե Արևմուտքն անտեսի Ռուսաստանի պահանջները, պատասխան միջոցներ կձեռնարկվեն. ԼավրովՀիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_83296d63087483f46a4a58de41cdb39f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռդ արևմուտք ագն
ՌԴ-ն մտադիր է շարունակել երկխոսությունը Արևմուտքի հետ, բայց պաշտպանելու է իր դիրքերը. ԱԳՆ
Սերգեյ Վերշինինն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակ նշել է իր դիրքորոշումը Արևմուտքի հետ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանը տրամադրված է շարունակել երկխոսությունն Արևմուտքի երկրների հետ, բայց հաստատակամորեն կպաշտպանի իր դիրքորոշումն ու ազգային շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
«Մենք բոլոր մակարդակներում, սկսած գլխավոր մակարդակից՝ Ռուսաստանի նախագահից, շատ հստակ ասել ենք բոլոր հարցերում մեր դիրքորոշման մասին։ Ավելին, մեր քաղաքականության առանձնահատկությունը նախևառաջ դրա թափանցիկությունն է։ Մենք բացարձակ բացահայտորեն ցուցադրում ենք մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը։ Բայց լիարժեք գիտակցելով, որ մենք ամուր կպաշտպանենք մեր շահերն ու ազգային դիրքորոշումը»,-ասել է դիվանագետը։
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։